Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Սիրիահայ վերաբնակիչները հասարակության ուշադրության ներքո | artsakhtoday.com


Ամսաթիվ՝ 16/11/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Հոկտեմբերի 13-ին արցախյան երիտասարդական հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, «Արցախակերտում»-ի նախաձեռնությամբ, այցելեցին Բերդձոր ու Կովսական՝ այնտեղ վերաբնակված սիրիահայ ընտանիքների հետ հանդիպելու և նրանց առկա պայմաններին ու հիմնական խնդիրներին ծանոթանալու համար:
Առաջին կանգառը Բերձոր քաղաքն էր, որի հյուրատանը մեկ սիրիահայ ընտանիք կա օթևանած՝ ընտանիքի հայր Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանք Արցախ են եկել Սիրիայի Քամիշլի շրջանից: Հակոբը մեխանիկ է և Քաշաթաղի վարչակազմի աջակցությամբ արդեն աշխատում է իր մասնագիտությամբ: Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ ամեն ինչ հարթ է ընթանում, և միակ հիմնախնդիրը իրենց սեփական հարկի հարցն է, որը, հուսանք, շուտով լուծում կստանա: Խումբը այնուհետև մեկնեց Կովսական, որտեղ շուրջ 15 ընտանիք կա վերաբնակված, որոնց մի մասը, սակայն, դեռ վերջնականորեն չի տեղափոխվել Կովսական մշտական կացարանների պատրաստ չլինելու պատճառով կամ որոշ ընտանիքների անդամների մի մասը դեռ չեն ժամանել Սիրիայից: Խմբի անդամները մի քանի ընտանիքների հետ զրուցեցին, ծանոթացան նրանց կենցաղային պայմաններին ու աշխատանքի հնարավորություններին: Ուրախալի էր, որ նրանք բոլորը եկել էին Քամիշլիից ու գյուղատնտեսությանը ծանոթ մարդիկ էին: Արդյունքում գրեթե բոլոր ընտանիքները տասնյակ (որոշ դեպքերում հարյուրավոր) հեկտարներով դաշտեր են վերցրել հացահատիկային կուլտուրաների մշակմամբ զբաղվելու համար: Ավելին, նույնիսկ Ժիրայր Տոնապետյանի ընտանիքը, որը Կովսականում վերաբնակված առաջին սիրիահայ ընտանիքն է, իր հետ բերել է հողամշակման որոշ գործիքներ, որոնք բարձրացնում են աշխատանքների արդյունավետությունը: Նրա ընտանիքը տեղափոխվել է Արցախ շուրջ երկու տարի առաջ, երբ դեռ ոչ մի լարվածություն չկար Սիրիայում՝ ուղղակի ցանկանալով ապրել հայրենիքում: Խմբի անդամները բուռն ուրախությամբ արձագանքեցին, երբ Ժիրայրի կինը՝ Նազիկ Տոնապետյանը ասաց, որ յոթ երեխայի մայր է, և որդիներից մեկը այժմ ծառայում է հայոց բանակում:
Զրույցը հետաքրքիր ու հաճելի էր նաև մյուս սիրիահայ վերաբնակիչների հետ. Բոլորը միաբերան նշում էին, որ իրենց ընտրության համար չեն զղջում, քանի որ իրենց հայրենիքում են, և իրենց երեխաները այլևս ձուլվելու վտանգի առՋև չեն լինի: Երբ հարց էր հնչում գոյություն ունեցող խնդիրների մասին, նրանք գլխավորապես նշում էին իրենց մշտական տների հարցը՝ միաժամանակ լավատեսորեն նկատելով, որ ժամանակի ընթացքում դա էլ է լուծելի, քանի որ նրանց սեփական տանիքով ապահովելու աշխատանքները սկսված են: Հարցին, թե արդյոք սիրիահայ այլ ընտանիքների մասին տեղյակ են, որոնք ևս ցանկանում են գալ Արցախում վերաբնակվելու, նրանք նշեցին, որ շատ ցանկացողներ կան, սակայն պատրաստի բնակֆոնդի բացակայության պատճառով չեն գալիս: Այցի ժամանակ արծարծված հիմնական խնդիրներից մեկն էլ քաղաքացիության հարցն էր, որը, բնականաբար, ուղղակի կապ ունի նաև սեփական տան հարցի հետ: Դրա հետ որոշ չափով առնչվող հարցերից մեկն էլ բարձրացրեց բժիշկ Սիլվա Արոյանը, ում դուստրը ուսանում է Երևանի պետական բժշկական համալսարանում և ստիպված է մոտակա օրերին մեկ միլիոն դրամ ուսման վարձ վճարել, իսկ ծանր ֆինանսական պայմանների պատճառով ընտանիքն ի վիճակի չէ վճարելու այն: Քանի որ նրա դուստրը գրանցված է Կովսականում, բայց դեռևս ԼՂՀ քաղաքացիություն չունի, Սիլվա Արոյանը հետաքրքրվեց, թե արդյոք իրենք կարող են օգտվել ԼՂՀ կառավարության կողմից տրվող պետպատվերի հնարավորություններից: Երբ քննարկվում էր սիրիահայ վերաբնակիչների աշխատանքի հարցը, նրանցից շատերը հայտնեցին, որ իրենք պատրաստ են նաև արհեստագործական աշխատանքով զբաղվել՝ հատկապես գյուղատնտեսական գործիքների պատրաստման և վերանորոգման ուղղությամբ, քանի որ Սիրիայում նմանատիպ աշխատանք էլ են կատարել:
Վերջում հասարակական նախաձեռնության անդամները խոստացան սիրիահայ վերաբնակիչներին հնարավորինս աջակցել նրանց խնդիրների վերհանման ու լուծման հարցերում՝ թողնելով և վերցնելով կոնտակտներ հետագա կայուն կապը պահելու նպատակով: Խմբի ղեկավար և «Արցախակերտում» նախաձեռնության անդամ Արտակ Բեգլարյանի խոսքերով՝ իրենք հասել են իրենց առաջնային նպատակին՝ ծանոթանալով սիրիահայ վերաբնակիչների խնդիրներին և ցույց տալով, որ նրանք նաև հասարակական կառույցների ուշադրության ներքո են: Խումբը որոշեց հետևողականորեն զբաղվել Արցախում վերաբնակվող սիրիահայ ընտանիքների հարցերով՝ հնարավորինս աջակցելու և ոգեպնդելու նրանց:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...