Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Պահանջվում է ազատ ու արդար ընտրություններում ընտրված նախագահ | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 18/06/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Երկու օրից սկսում է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների քարոզարշավը, որին կմասնակցեն չորս թեկնածուներ: Կասկած չի հարուցում, որ առանցքային թեկնածուները երկուսն են՝ Վիտալի Բալասանյանը և Բակո Սահակյանը: Թեև առանց ինստիտուցիոնալ հարթակի՝ Բալասանյանը հանդես է գալիս որպես այլընտրանքային թեկնածու, ինչը ողջունելի է քաղաքացիներին ազատ ընտրության հնարավորություն տալու և Արցախի Հանրապետության ժողովրդավարական իմիջը բարձրացնելու տեսանկյուններից: Այդ երկու հիմնական պատճառներով, ինչպես նաև ԱՀ սահմանադրությանը և հռչակված արժեքներին համապատասխան ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու նպատակով, պետական համապատասխան մարմինները և քարոզարշավի բոլոր մասնակիցները պետք է գործեն միմիայն օրինական դաշտում՝ ապահովելով հավասար ու մրցակցային պայմաններ բոլորի համար և խուսափելով ճնշումներից ու սև քարոզչությունից:
Այս տեսանկյունից, իշխանությունների թեկնածուի վրա ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում, քան այլընտրանքային թեկնածուի վրա, քանի որ նա միաժամանակորեն նաև պետության գլուխն է: Սա նշանակում է, որ Բակո Սահակյանը, որպես նախագահ, պետք է երաշխավորի ընտրական գործընթացների որակը՝ միաժամանակորեն խուսափելով իր կարգավիճակից բխող առավելությունները սեփական թեկնածուական նպատակներին դույզն ինչ անգամ ծառայեցնելուց: Իսկ ահա բոլոր թեկնածուները (այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը՝ որպես այլընտրանքային թեկնածու) պետք է կառուցողական դաշտում մղեն ընտրական պայքարը՝ աչք չփակելով անօրինական պայմանների ու գործողությունների վրա, ինչպես նաև խուսափելով նույնպիսի գործողություններից: Այսինքն՝ ցանկացած մեղադրանք պետք է ներկայացվի փաստերով՝ առանց քարոզչական նպատակներով ուռճացնելու կամ շահարկելու դրանք:
Մնում է հույս հայտնել, որ բոլոր թեկնածուները ողջ ընտրական գործընթացների ընթացքում կշարժվեն քաղաքացիների շահերով, օրինականությամբ ու քաղաքական կոռեկտությամբ, իսկ թե ով կդառնա Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրյալը ազատ ու արդար պայմաններում, կիմանանք հուլիսի 20-ին:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...