Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Քաղաքական համակարգի նոր զարգացման հիմքը դրված է | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 21/07/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահական ընտրությունները արդեն կայացած իրականություն է: Գրանցված նախնական արդյունքները խոսում են արցախյան քաղաքական համակարգի զարգացման նոր փուլի մասին, որտեղ անվիճելի փաստ է մրցակցայնությունը: Ի ուրախություն բոլորիս՝ քաղաքական պայքարը կայացել է, և այլընտրանքային թեկնածու ներկայացված Վիտալի Բալասանյանը կարողացավ համախմբել ընտրողների մի ստվար զանգված՝ իր հեղինակության, քարոզարշավի ու գործող իշխանությունների նկատմամբ դժգոհությունների շնորհիվ: Իսկ թե որքանով ճշգրիտ են արտացոլվել ընտրողների իրական տրամադրությունները ընտրությունների արդյունքներում, կարծես թե վիճարկելու հիմքեր չկան: Քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրը հատուկենտ ահազանգեր եղան ոչ օրինական գործողությունների ու խոչընդոտների վերաբերյալ, որոնք, իհարկե, ի վիճակի չեն հիմնական արդյունքների վրա ազդեցություն գործել, սակայն, բնականաբար, պարտադիր կերպով պետք է համարժեք արձագանք ստանան համապատասխան մարմինների կողմից՝ իրականությունը պարզելու և մեղավորներին պատժելու նպատակով:
Իսկ թե ինչ է նշանակում ընտրությունների արդյունքները ԱՀ քաղաքական համակարգի համար, կարելի է առանձնացնել հետևյալ կետերը՝
Վիտալի Բալասանյանը կձևավորի ընդդիմություն՝ հենված բավականին ամուր հարթակի վրա: Ընտրության օրը Բալասանյանը խոստացավ դառնալ ընդդիմություն պարտության պարագայում, իսկ այդ ընդդիմադիր հարթակի ամրությունը պայմանավորված է առաջին հերթին ստացած ձայների խոշոր (շուրջ 32,5) տոկոսով, իսկ երկրորդ հերթին՝ իր թիմով, որի մեջ ընդգրկված են անցյալում ընտրողների կողմից լուրջ աջակցություն վայելող ընդդիմադիր գործիչներ Մասիս Մայիլյանն ու Էդվարդ Աղաբեկյանը: Այսպիսով, նախադրյալներ կան, որ հետայսու ԱՀ ընդդիմությունը կլինի ավելի հզոր ու ակտիվ, իսկ իշխանություններն էլ բաց կլինեն ընդդիմադիր գործունեության համար, մանավանդ որ Բակո Սահակյանն իր հարցազրույցներից մեկում նշել է կառուցողական ինստիտուցիոնալ ընդդիմության առկայության անհրաժեշտության մասին:
Ընտրությունների արդյունքների հաջորդ նշանակությունը այն է, որ Բակո Սահակյանը 2007 թվականի ընտրությունների համեմատ կորցրել է շուրջ 20 տոկոս կամ շուրջ 10 հազար ընտրողների աջակցությունը, ինչը հստակ ինդիկատոր է, որ ընտրողների մի մասը դժգոհ է Սահակյանի 2007-2012 թթ. նախագահությունից: Հետևաբար, գալիք հինգ տարում այս հանգամանքը պետք է հաշվի առնվի նորընտիր նախագահի կողմից բարձրացնելու համար իշխանությունների քաղաքականության արդյունավետությունը: Իսկ թե ընտրողները հատկապես ինչից են դժգոհ, Բակո Սահակյանի թիմը պետք է որ հստակորեն բացահայտած լինի քարոզարշավի ընթացքում:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...