Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Խթան է պետք արցախյան հասարակական դաշտին | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 15/06/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Անվիճելի է, որ Արցախում հասարակական սեկտորը, մեղմ ասած, կայացած չէ: Այդ իրավիճակի համար կարող ենք մեղադրել մի շարք պատճառների՝ իրավական դաշտի անկատարությունից սկսած մինչև քաղաքացիական գիտակցության թուլություն: Այնուամենայնիվ, հիմնական հանգամանքները միմյանց հետ կապված են պատճառահետևանքային կապով, և մեկ ասպեկտի բարելավումը կարող է հանգեցնել այլ ասպեկտներում ևս բարելավման: Ամենահիմնային խնդիրը ֆինանսավորման պակասն է, ինչը, բնականաբար, կարող էր լուծվել նաև կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, սակայն քանի որ դաշտում հմուտ կադրերի պակաս կա, որոնք կարող էին այլընտրանքային աղբյուրներ գտնել, պետք է խթանների միջոցով ակտիվացնել կազմակերպությունների գործունեությունը: Տվյալ պարագայում լավագույն խթանները պետության ձեռքերում են, որը կարող է բարենպաստ իրավական դաշտի ու հստակ և թափանցիկ գործընթացների միջոցով բարձրացնել կազմակերպությունների ակտիվությունն ու արդյունավետությունը: Ասվածն ապացուցելու է գալիս այն հանգամանքը, որ պետությունը հասարակական սեկտորին տրամադրում է տարեկան շուրջ յոթանասուն միլիոն դրամ, բայց չկան հստակ մարմիններ ու գործընթացներ, որոնց միջոցով կազմակերպությունները կարող են դիմել դրամաշնորհների համար: Ահա այս խնդիրը հրատապ լուծման կարիք ունի:
Պետության դերը կարող է առանցքային լինել նաև ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների օգտագործման ուղղությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ գործարար ոլորտը, որի մասնակցությունը, ցավոք, գրեթե ամբողջությամբ բացակայում է հասարակական դաշտում: Պետության կողմից կարող են տրվել հարկային արտոնություններ այն ընկերություններին, որոնք կֆինանսավորեն հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններ:
Ռեսուրսների երրորդ հիմնական աղբյուրը արտաքին (սփյուռքյան և միջազգային) կազմակերպություններն են, որոնք նույնպես ակտիվ չեն ծրագրերի ֆինանսավորման գործում: Այս ուղղությամբ պետությունը, կարծես թե, լուրջ խթանիչ գործառույթներ չունի, քանի որ դա հիմնականում կախված է հենց իրենց՝ կազմակերպությունների նախաձեռնողականությունից: Այս տեսանկյունից վերջին շրջանի արտաքին ազդակներն էլ են հուսադրող. Խոսքը ԵՄ-ի «ներգրավում առանց ճանաչման» քաղաքականության ընդունման մասին է, որը ենթադրում է ակտիվ աշխատանք արցախյան հասարակական շրջանակների հետ: Թեև որոշ դեպքերում չի բացառվում, որ արտաքին որոշ դրամաշնորհներ կարող են վտանգավոր լինել ազգային անվտանգության համար, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետությունը խնդիր ունի արգելակելու հասարակական դաշտի միջազգային շփումները, այլ ուղղակի պետական մարմինների աչալրջության ու պրոֆեսիոնալիզմի միջոցով կարելի է կանխել անցանկալի դեպքերը:
Ամփոփելով՝ պետք է փաստել, որ կարիք կա բարձրացնելու արցախյան հասարակական դաշտի ֆինանսավորման երեք հիմնական աղբյուրների (պետություն, գործարարներ և արտաքին աշխարհ) ակտիվությունն ու արդյունավետությունը, որտեղ պետության խթանիչ գործառույթը կարող է վճռորոշ դեր խաղալ:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին | shantnews.am

15/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ ...Ավելին...

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

15/10/2018 Բաժին՝ Քաղաքականություն
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու ...Ավելին...

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...