Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախցի Արտակ Բեգլարյանի հաջողության անհավանական պատմությունը | Armeniasputnik.am


Ամսաթիվ՝ 24/07/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

“История успеха Артака Бегларяна”.
Նա հայտնի հեռուստաաստղ չէ: Նրա լուսանկարները երբեք չես տեսնի գլամուրային ամսագրերի շապիկներին: Բայց նրա հարսանիքի մասին գրեցին hայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Դիանա Հարությունյան, Sputnik.
Հունիսի 3-ին Արցախում ամուսնացավ Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Հարսանիքը տեղի ունեցավ Արցախի վարչապետի քավորությամբ: Զույգն ավանդական հայկական տարազներով էր։ Նրանք պատրաստ են, անգամ անձնական կյանքից ժամանակ խլելով, աշխատել Արցախի համար:
Sputnik Արմենիայի տաղավարում Արտակին հյուրընկալեցինք Հայկական PR ասոցիացիայի մրցանակաբաշխությունից հետո: Արցախի կառավարության խոսնակը հատուկ մրցանակ էր ստացել. մրցանակ ամենագրագետ ու հրապարակային աշխատանքի համար:
Հաջողության բանաձև
«Եթե իմ աշխատանքը լսարանի կողմից ընկալվում է որպես գրագետ ու հրապարակային, ուրեմն նպատակիս հասել եմ։ Իմ կարևոր սկզբունքն է՝ ոչ ոքի չպետք է վիրավորել, չպետք է անձնավորել, այլ պետք է հնարավորինս բաց և պատրաստակամ լինել։ Իհարկե, երբեմն` զոհողությունների գնով: Ես հավատում են այն ամենին, ինչ անում եմ։ Գլխավոր գաղտնիքը, երևի, սա է։ Անձնական կյանքն է տուժում, իհարկե, երբեմն նաև դժգոհություններ են լինում մտերիմների, կնոջ կողմից։ Բայց իրենք հասկանում են, որ գոնե այս տարիքում առաջնահերթն աշխատանքն է։ Շահերի բախում դեռ չկա»,–ասում է Արտակը։
Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վնասի Արցախի անվտանգությանը. Արտակ Բեգլարյան:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հենց Արտակից էր ամբողջ աշխարհն իմանում, թե հակառակորդի ագրեսիայի հետևանքով քանի տուն ավերվեց, քանի մարդ հեռացավ իր բնակավայրից, քանի ընտանիք է կարիքի մեջ: Հիմա էլ նա է տիրապետում այն տեղեկատվությանը, թե քանի տուն նորոգվեց ու վերաբնակեցվեց, ով վերադարձավ, օրինակ, Թալիշ կամ ապրում է Ալաշանում:
«Մարդը ծնվել է հաջողության հասնելու համար, հնարավորինս շատ սովորելու համար: Այլ տարբերակ չկա, եթե անգամ կյանքն անհաղթահարելի թվացող փորձություն է բերում գլխիդ: Երբեք չեմ ընկճվել, միշտ համարձակորեն առաջ եմ գնացել, նույնիսկ անհաջողություններից հետո։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակի հետևից ես գնում, որ սին, դատարկ նպատակի հետևից չգնաս»,–մեր զրուցի ընթացքում նշում է Արտակը։
Արցախի կառավարության խոսնակը սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, նախքան այդ`Սալոնիկի տեխնոլոգիական ինստիտուտում։ Արտակը կորցրել է տեսողությունը 6 տարեկանում:
Արցախյան պատերազմների բովով
Արցախյան առաջին պատերազմը Արտակ Բեգլարյանը իր մաշկի վրա է զգացել: Երկրորդի՝ ապրիլյանի ժամանակ, ամենաշատը նրան ցավեցրել է իրադրության կրկնությունն ուրիշների կյանքում: Արտակը հորը կորցրել է 4 տարեկանում, տեսողությունը՝ ականի պայթյունից՝ 6-ում:
«Ես հաղթահարեցի այդ խնդիրը իմ շրջապատի, ընտանիքի, դպրոցի շնորհիվ, իհարկե, նաև իմ անձնական կամային հատկությունների շնորհիվ, որոնք սկզբնական շրջանում այնքան էլ գուցե առանցքային չէին, բայց գնալով, տարիքի հետ ավելի կարևորվում էին: Դրանց հիմքը դրել էին հենց ընտանիքս, դպրոցը ու մայրս։ Նա ինձ սովորեցնում էր անկախ լինել, ինքնությունը չկորցնել` նույնիսկ տեսողության կորստի պարագայում։ Եվ միշտ ասում էր, որ պետք է լավ սովորեմ, շատ բան սովորեմ, որ պետքական ու լավ մարդ դառնամ։ Սա կյանքիս սկզբունքը դարձավ: Արտաքին հանգամանքները միշտ հնարավոր է հաղթահարել ներքին ուժով»,–ընդգծում է Արտակ Բեգլարյանը։
Այն, ինչ չի սպանում…
Տարօրինակ է, բայց տեսողության կորուստն իր կյանքում Արտակ Բեգլարյանը, որոշ իմաստով, անգամ հաջողություն է համարում։ Ավելի մեծ դժբախտություն էր իր համար հորը կորցնելը: Պատերազմի ամենամեծ վնասը նրա համար միայն ու միայն մարդու կորուստն է: Մնացյալն անցողիկ է:
Այն,ինչ չի սպանում մարդուն, ավելի ուժեղ է դարձնում նրան:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...