Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Հայկական PR ասոցիացիա»-ի կողմից Արտակ Բեգլարյանը հատուկ մրցանակ է ստացել | artsakhpress.am


Ամսաթիվ՝ 19/07/2017 Բաժին՝ Քաղաքականություն

Հայկական PR մրցանակաբաշխություն - 18.07.2017Artsakhpress.am
Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանում արժանացել է հատուկ մրցանակի՝ հրապարակային եւ գրագետ աշխատանքի համար:
Մրցանակը տրվել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից: Հայկական PR մրցանակաբաշխությունը համախմբել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել առողջ մրցակցության արդյունքում ընտրված կառույցներին եւ անձանց, ովքեր ամենագրագետ եւ ամենահետաքրքիր կերպով են կարողացել աշխատանք տանել հանրության հետ՝ ըստ այդմ նպաստելով հանրային կապերի զարգացմանը:
Տարվա մամուլի քարտուղար է հայտարարվել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, տարվա իրադարձությունը՝ «Ուխտագնացություն 1–ին Քրիստոնյա երկիր՝ Հռոմի պապի այցը Հայաստան», տարվա քաղաքական գործիչը՝ «ԵԼՔ» դաշինիքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, հրապարակային գործիչը` վարչապետ Կարեն Կարապետյանը, տարվա նախաձեռնություն ճանաչվեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, տարվա նորարարական PR` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, տարվա մշակութային PR` «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, տարվա PR տեխնոլոգիա՝ Հայաստան իմ սեր (Հայաստանի Հանրապետական կուսակցություն): Մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու Առավոտ թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը «P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ, Նաիրա Նազարյանը («Beeline» հանրային կապերի ղեկավար) եւ Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի տնօրեն):
Մրցանակաբաշխությանը ներկա էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանը եւ Արմեն Ամիրյանը, ովքեր ևս մրցանակներ հանձնեցին հաղթողներին:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...