Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արհամարհելով Ադրբեջանի սպառնալիքները․ մի խումբ բլոգերներ Արցախում են | «Հայկական ժամանակ»


Ամսաթիվ՝ 19/03/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

«Հայկական ժամանակ»-ի անդրադարձը բլոգերների միջազգային ֆորումին:
Չնայած Ադրբեջանի սպառնալիքներին եւ պարբերաբար համալրվող սեւ ցուցակներին, Արցախի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում եւ այս օրերին Արցախում են գտնվում շուրջ երեք տասնյակ բլոգերներ։
«Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը եւ Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպել են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում են 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից։
Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ ֆորումի գլխավոր թեման է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:
«Այս նախաձեռնության նպատակն է համատեղել ուժերը, կիրառելով տեղեկատվական աշխարհի բոլոր գործիքները՝ բարձրաձայնել խոսքի եւ տեղաշարժման ազատության իրավունքի մասին եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այդ առումով իրական երաշխիքների ապահովման ուղղությամբ։ Արցախի հանրապետությունում կազմակերպված այս ֆորումին իրենց մասնակցությամբ՝ միջազգային բլոգերները որպես ազատ խոսքի տարածման կարեւորագույն օղակներ, իրենց աջակցությունն են բերում մարդու հիմնարար ազատությունների հասու միջազգային հանրության եւ մեզնից յուրաքանչյուրի համընդհանուր գործնական պատասխանատվության իրացմանը»,-Armtimes.com-ին ասում է «Արցախակերտում» ՀԿ-ի համանախագահ Արմինե Հայրապետյանը։
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը նույնպես կարեւորում է բլոգերների այցելությունը Արցախի Հանրապետություն։
«Բլոգերները մեծ ազդեցություն ունեն իրենց լսարանների վրա եւ Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը միջազգային լսարաններում կարեւոր է այնքանով, որ մարդիկ ճանաչեն Արցախը ոչ միայն որպես կոնֆլիկտ, այլ նաեւ որպես պետություն, տնտեսություն, իսկ կոնֆլիկտի տեսանկյունից էլ՝ ճիշտ ներկայացնեն այն»,-Armtimes.com-ին ասում է Բեգլարյանը։
Հատկանշական է, որ բլոգերներին չի վախեցրել Ադրբեջանի պարբերական սպառնալիքները Արցախ այցելուների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Արցախ այցելության եւ Արցախի մասին դրական արտահայտված Ռուսաստանի, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց եւ արտահանձնվեց Ադրբեջան։
Այս միջադեպից հետո կար մտավախություն, թե Արցախ այցելությունները կպակասեն, սակայն ինչպես երեւում է՝ Արցախն առավել հետաքրքիր է դարձել։
Արցախ այցելելու մասին իր բլոգում օրեր առաջ գրել էր մոսկվաբնակ Անտոն Նոսիկը։
«Առավոտյան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հինավուրց հայկական Արցախ: Ասում են, ամենագեղեցիկ վայրն է ողջ Անդրկովկասում,- գրել է Նոսիկը՝ հավելելով, թե կա կարծիք, որ այնտեղ մուտք գործողները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ըստ բլոգերի՝ դա նրան չի մտահոգում, քանի որ Ադրբեջանի գոյությունն իբրեւ ինքնիշխան պետական կազմավորում համարում է պատմական սխալ եւ թյուրիմացություն,-Ադրբեջանում իշխում է կլեպտոկրատիկ ընտանեկան բռնապետությունը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգավոր պետական հանցագործ: Իշխանությունները ոչնչով չեն արժանացել, որպեսզի ես հաշվի նստեմ «ճիշտ սահմանների» նրանց կարծիքի հետ»։
Ֆորումին մասնակցող հայ բլոգեր Սամվել Մարտիրոսյանն էլ արդեն տեղից հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում բլոգերները Արցախի մուտքի ցուցանակի մոտ են նկարվել, իսկ մյուսում՝ արդեն բլոգերների հանդիպումն է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշակերտների հետ։
Բլոգերների միջազգային ֆորումին կարող եք հետեւել #ArtsakhForum17 հեշթեգով։


Reddit

Պիտակներ՝ | | |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...