Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր


Ամսաթիվ՝ 23/09/2018 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի սկզբի Շուշիի պատմության, ժողովրդագրության, տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և մի շարք այլ բնագավառների մասին: Ողջ 19-րդ դարում Շուշին Անդրկովկասի առաջատար քաղաքներից մեկն էր, որը մրցում էր ոչ միայն Թիֆլիսի, այլ նաև որոշ հարցերում արտատարածաշրջանային կենտրոնների հետ: Բազմապիսի հետաքրքիր և զարմանալի փաստեր կիմանաք, եթե դուք էլ ընթերցեք այդ գիրքը:
Իսկ այժմ, հաշվի առնելով միլիոնանոց Երևանի ընտրական թոհուբոհը, որոշեցի մի փոքր անդրադարձ կատարել Շուշիի և Երևանի հատկապես 19-րդ դարի ժողովրդագրական ցուցանիշներին, որը քաղաքների զարգացվածության ցուցիչներից է:

• 1830-ականների սկզբի ցուցանիշները Ռուբեն Տեր-Գասպարյանը ներկայացնում է հղում անելով ցարական Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներին: Պարզվում է՝ այդ ժամանակ հաշվառում էին միայն արական սեռի բնակիչներին, այսինքն՝ բնակչության իրական թիվը ստանալու համար պետք է միայն այս ցանկում տրված թվերը մոտավոր կրկնապատկել (հաջորդ ցանկերում արդեն իգական սեռի ներկայացուցիչների քանակն ընդգրկված է):
1. Թիֆլիս՝ 11,581 արական սեռի բնակիչ,
2. Նուխի՝ 7,385 արական սեռի բնակիչ,
3. Երևան՝ 5,900 արական սեռի բնակիչ,
4. Շամախի՝ 5,566 արական սեռի բնակիչ,
5. Շուշի՝ 5,059 արական սեռի բնակիչ:
Նշում. Անդրկովկասի մնացած քաղաքները (այդ թվում՝ Բաքուն) նշվածներից քիչ բնակչություն ունեին այդ ժամանակահատվածում:

• 1852թ. Անդրկովկասի ամենախոշոր քաղաքների բնակչությունը՝ «Кавказский календарь»-ի տվյալներով՝
1. Թիֆլիս՝ 34,888 բնակիչ,
2. Շամախի՝ 19,558 բնակիչ,
3. Նուխի՝ 17,943 բնակիչ,
4. Շուշի՝ 12,774 բնակիչ,
5. Երևան՝ 12,603 բնակիչ:

• 1897թ. համառուսաստանյան մարդահամարի համաձայն, տարածաշրջանի քաղաքների բնակիչների թվի մասին հետևյալ տվյալներն են առկա՝
1. Բաքու՝ 112,253 բնակիչ,
2. Գանձակ՝ 32,090 բնակիչ,
3. Շուշի՝ 25,646 բնակիչ,
4. Նուխի՝ 24,811 բնակիչ,
5. Շամախի՝ 20,000 բնակիչ:
Այստեղ պարզ երեւում է, որ 19-րդ դարի վերջին առանձնապես ուժեղ չափով աճել է Բաքուն որպես բուռն զարգացող արդյունաբերական կենտրոն։ Շուշուց առաջ է անցել Գանձակը, սակայն Շուշին մնացած քաղաքներից ավելի բնակչություն ուներ, իսկ Երևանն ու Թիֆլիսը դուրս էին մնացել հնգյակից, որը կասկածելի թվաց ինձ։ Երևանի բնակչության թվի վերաբերյալ ստուգեցի այլ աղբյուրներ ևս, և Համլետ Սարգսյանի «Երևանի բնակչության շարժընթացը 1824-1914 թթ.» հոդվածում 1897թ. մարդահամարի Երևանի արդյունքը ներկայացված էր 29,000 բնակիչ: Չեմ կարող բացատրել թվերի այդ տարբերության պատճառը, քանի որ ավելի մանրամասն հետազոտության կարիք կա: Զարմանալի է նաև, որ Թիֆլիսը, ըստ Ռուբեն Տեր-Գասպարյանի գրքի, հնգյակում չկա. սա էլ լրացուցիչ ստուգելու կարիք ունի, քանի որ ենթադրաբար Թիֆլիսը պետք է առաջատարներից մեկը լիներ՝ որպես Անդրկովկասի «մայրաքաղաք»:

• Շուշիի բնակչության թվի գագաթնակետը եղել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, և «Кавказский календарь»-ի համարներից մի քանիսը նշում են 39-42 հազար, սակայն Ռուբեն Տեր-Գասպարյանը կարծում է, որ այդ թվերը փոքր-ինչ ուռճացված են:
• Ի լրումն տարբեր տնտեսա-աշխարհագրական զարգացումների և հաղորդակցային ուղիների վերաձևումների, որոնց պատճառով Շուշին աստիճանաբար դուրս էր մնում Անդրկովկասի արդյունաբերական ու ժողովրդագրական զարգացումներից՝ 1905—1906 թվականներին ավելանում են հայ֊թուրքական արյունալի ընդհարումները, որոնց հետեվանքով Շուշիում ոչնչացման ու կրակի է մատնվել հայկական ու թուրքական թաղամասերի զգալի մասը, ավերվել են հարյուրավոր տներ ու խանութներ, սպանվել հարյուրավոր մարդիկ։
• Վերջին հարվածը Շուշիին հասցնում են 1918—1920 թվականի դեպքերը, իսկ 1920 թ․ ավերումից հետո՝ 1921 թվականին, երբ Ղարաբաղում խորհրդային կարգեր էին հաստատվել, Շուշին ուներ միայն 9,223 բնակիչ, իսկ այնուհետեւ ավելի նվազեց՝ 1923թ․՝ 6,965, 1926թ.՝ 5,104, 1939թ․՝ 5,428, իսկ 1959 թ․ մարդահամարի համաձայն՝ միայն 6,100 բնակիչ։
• Խորհրդային տարիներին Շուշիի բնակչության քանակի անկման (կամ չաճելու) պատճառներից մեկն էլ Ղարաբաղի կենտրոնի (մայրաքաղաքի) դերի փոխանցումն էր Ստեփանակերտին (մի շարք լանդշաֆտային ու հաղորդակցային մրցակցային առավելությունների ու միգուցե այլ գործոնների ազդեցությամբ), որն աստիճանաբար ընդլայնվեց ու զարգացավ 1923թ. ի վեր: Ստեփանակերտի բնակչության աճի հակիրճ դինամիկան՝ ստորև.
1855թ․ Վարարակն գյուղում կար 95 բնակիչ, 1897թ.՝ 1,491 բնակիչ, 1917թ․՝ 1,324 բնակիչ, 1923թ․՝ 2,300 բնակիչ, 1924թ.՝ արդեն Ստեփանակերտ քաղաքում բնակվում էր 2,465 բնակիչ, 1926թ․՝ 3,189 բնակիչ, 1933թ․՝ 5,463 բնակիչ, 1939թ․՝ 10,458 բնակիչ, 1956թ․՝ 17,430 բնակիչ, 1959թ․՝ 19,600 բնակիչ,
• Վերոնշյալ ցուցանիշներից պարզ է դառնում, որ 19-րդ դարում Շուշիի վերելքի համար առկա էին միջավայրային բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ արագ զարգացել է այն և դարձել Անդրկովկասի կենտրոններից մեկը: Սակայն 20-րդ դարի սկզբից ի վեր տարածաշրջանի և Շուշիի քաղաքական, տնտեսական, հաղորդակցային և մի շարք այլ պայմաններ էականորեն փոխվել են՝ առաջնային դիրք մղելով ավելի արդյունավետ միջավայր ունեցող քաղաքների: Հայոց պետականության վերածննդից ու Շուշիի ազատագրումից հետո այն վերջին տասնամյակներում աստիճանաբար վերադառնում է զարգացման իր հունը և այժմ ունի գրեթե 5,000 բնակիչ: Համոզված եմ, որ տարիների ընթացքում համահայկական ջանքերով Շուշին զարգացման ու ժողովրդագրական աճի շոշափելի արդյունքների կհասնի, սակայն չեմ կարծում, թե այն կարող է երբևէ վերագտնել իր տարածաշրջանային խոշոր դերակատարումը նույն ուղղություններում: Միևնույն ժամանակ չեմ էլ բացառում որոշ այլ մրցակցային առավելությունների ընդգծումը և առաջմղումը, որոնք ուղղակիորեն կախված չեն լինի հաղորդակցային ուղիների աշխարհագրությունից և մերօրյա չափորոշիչներով մեծաքանակ բնակչությունից:


Reddit

Պիտակներ՝ | | | |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...