Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Օգնե՛նք քարվաճառաբնակ բազմազավակ ընտանիքին


Ամսաթիվ՝ 16/06/2015 Բաժին՝ Այլք

Մարիամ Փիլաֆյանի ընտանիքԲարեկամներ, եկե՛ք օգնենք Արցախում բնակվող Մարիամին ու իր վեց բալիկներին…
200,000 դրամ ենք հավաքագրում Շահումյանի շրջանի (Քարվաճառ) վերաբնակիչ Մարիամի համար կարի մեքենա գնելու նպատակով, որպեսզի նա կարողանա գումար վաստակել ձեռքի աշխատանքով: Փոխանցման համար մանրամասները տրված են ստորև:
Կարող եք օգնել նաև հագուստով, գրենական պիտույքներով, խաղալիքներով՝ երեխաների համար:
Խնդրում եմ նաև ՏԱՐԱԾԵԼ նյութը:
Փոխանցումների համար՝
ArCa – 9051210205179470
Քարտային հաշվեհամար – 163009522885 (Արմեն Մարտիրոսյան)
Երևանում օգնություն փոխանցելու համար զանգահարել Արմեն Մարտիրոսյանին՝ 093 34 29 29, Ստեփանակերտում՝ Արտակ Բեգլարյանին՝ 097-236-662:

Մեջբերում եմ Թամարա Գրիգորյանի գրառումը՝
«Արցախի Շահումյանի շրջանում Մարիամ Փիլաֆյանին շատերն են ճանաչում: Աշխույժ, կենսուրախ, ժպտերես Մարիամը հասցնում է լինել ամենատարբեր վայրերում, որտեղ մշակութային իրադարձություններ կան, ինքն է կազմակերպում բազմաթիվ միջոցառումներ, եւ դրանց մեջ ընդգրկում ոչ միայն իր համայնքի՝ Եղեգնուտի բնակիչներին, այլեւ երբեմն ամբողջ Քարվաճառի շրջանը:
Մարիամն ընտանիքի հետ Քարվաճառի շրջան է տեղափոխվել 2005 թվականի մայիսի 31-ին: Չնայած ծնունդով Երեւանից է, բայց Քարվաճառի շրջան տեղափոխվելուց առաջ էլ բնակվել է Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղում:
Եղեգնուտ համայնք տեղափոխվելու հենց առաջին տարվանից սկսել է աշխատել տեղի դպրոցում եւ աշխատում է մինչեւ այսօր:
Մարիամը, ով ոչ միայն ակտիվ մշակութային կյանքով է ապրում եւ ապրեցնում իր շրջապատը, նաեւ վեց բալիկների մայր է: Նրա ավագ դուստրը՝ Սյուզաննան, այս տարի ավարտել է Եղեգնուտի դպրոցն ու դիմել է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտ: Ամենափոքրը՝ Աննան, մեկ տարեկան է: Մարիամի չորս որդիները դպրոցական են:
Մարիամն այսօր հայտնվել է անելանելի վիճակում. երկու ամիս է՝ ամուսնալուծվել է, վեց երեխաների հոգսը միայնակ է կրում: Դպրոցի աշխատավարձը չի բավականացնում վեց երեխաների հոգսերը հոգալու համար: Մարիամն այսօր եւ ֆինանսապես, եւ հոգեպես աջակցության կարիք ունի»:
Օգնե՛նք Մարիամի ընտանիքին կայուն եկամուտի աղբյուր ունենալ:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...