Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Րաֆֆի Հովհաննիսյանի «դիակը» վտանգավոր վերջնագիր է | 1in.am


Ամսաթիվ՝ 22/03/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակցին է քաղաքագետ, ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի (Fletcher School of Law and Diplomacy – Tufts University) ուսանող Արտակ Բեգլարյանը:
-Արտակ, մի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանը հանդուրժողականության կոչ է անում, մյուս կողմից Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդության կոչեր են հնչում: Սա, ըստ Ձեզ, որքանո՞վ է տրամաբանական և ճիշտ:
-Շատերն են նկատում, որ քաղաքացիական անհնազանդության ներթափանցումը ընդդիմադիր պայքարի մեջ այս անգամ աննախադեպ է, ինչը, իմ կարծիքով, չի հակասում Հովհաննիսյանի կողմից հորդորվող հանդուրժողականությանը: Սակայն մյուս կողմից պետք է Հովհաննիսյանն ու իր թիմը հասկանան, որ այս ընտրված մեթոդով արագ արդյունքի հասնելը շատ ավելի դժվար է, քանի որ ի տարբերություն ավելի անհանդուրժողական քաղաքական մեթոդների՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով կրիտիկական զանգվածներ հավաքել շատ դժվար է լինում, ինչը նշանակում է, որ ընտրվել է երկարատև, բայցև ավելի քիչ ցնցումային պայքարի ուղին: Այս մեթոդին բնորոշ է ցածր զանգվածայնությունը, լայն ցանցային պայքարը, երկարակեցությունը և էվոլյուցիոն արդյունքները: Չգիտեմ, թե որքանով տրամաբանական կարող եք համարել քաղաքացիական անհնազանդության այս պայքարը, բայց միանշանակ է, որ քաղաքական դաշտում հանդուրժողականության որոշակի մակարդակի պահանջը շատ մեծ է, քանի որ բոլորը աչքի առաջ ունեն մարտի մեկի դասերը, այդ պատճառով ես, որպես քաղաքացի և վերլուծաբան, նախընտրում եմ, անկախ պայքարի ընտրված մեթոդից, տեսնել հանդուրժողական մթնոլորտ մեր քաղաքական դաշտում:
-Հիմա ստորագրահավաք է ընթանում մարզերում և Երևանում, որտեղ իր ստորագությունը տված քաղաքացին պարտավորվում է մասնակցել ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը և ընդունում է նրա հաղթանակը: Որպես քաղաքագետ, կարո՞ղ եք ասել՝ կա՞ արդյոք նախադեպ, միաժամանակ երկու հոգի երդմնակալություն իրականացնեն:
-Պատմության մեջ քիչ չեն գտնվի նմանատիպ դեպքեր, երբ միաժամանակ երկու հոգի երդմնակալություն են իրականացնում. Դա երկիշխանության ախտանիշերից և քայլերից մեկն է: Սակայն ուշագրավ է, որ փորձ է արվում այդ երկիշխանությանը հասնել փափուկ միջոցներով, դրա մասին է խոսում ստորագրահավաքի մեթոդը, որի միջոցով Հովհաննիսյանը երկու հիմնական նպատակ է հետապնդում: Առաջինը՝ ստորագրություններով լրացնել հրապարակի զանգվածների ոչ կրիտիկական քանակը: Երկրորդը՝ ևս մեկ անգամ ցույց տալ, որ ընտրություններից հետո էլ պահպանվում է ընտրողների մի ստվար հատվածի կողմից իրեն տրված աջակցությունը՝ արդարացնելով իր քայլերը: Սակայն թե երդմնակալությունից հետո Հովհաննիսյանը ինչ հստակ լծակներ է գտնելու իշխանությունը իր ձեռքը վերցնելու համար, դժվար է ասել:
-Երբ շեշտվում է, որ երդումը կիրականացվի միայն իմ դիակի վրայով, արդյոք սա փակուղի չի՞ տանում շարժումը, շատերը նշում են, որ դրա փոխարեն պետք է քաղաքական օրակարգ ձևավորել:
-Իհարկե, այդ սպառնալիքը պետք չէ ուղղակի հասկանալ, և հացադուլն էլ մեթոդներից մեկն է, որով Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է գնալ անձնազոհության: Մյուս կողմից, եթե նույնիսկ ուղղակի չենք հասկանում այն, ապա Հովհաննիսյանի համար դա վտանգավոր վերջնագիր է, քանի որ այդ դեպքում նա ստիպված է ցույց տալու իր վճռականությունը, այլապես կարող է որոշակի աջակցություն կորցնել իր համախոհների մեջ, ինչպես եղավ հետընտրական շրջանի առաջին օրերին, երբ չպահեց իր կողմից առաջ քաշված պայմաններն ու վերջնագրերը: Քաղաքական օրակարգի ձևավորումը անհրաժեշտություն է, որը պետք է դառնա գործողությունների ռազմավարությունը: Այդ օրակարգում պետք է զերծ մնալ այնպիսի վերջնագրերից, որոնք կարող են ապակառուցողական հետևանքներ ունենալ կամ, Հովհաննիսյանի տեսանկյունից դիտարկելիս, հիասթափեցնել իր աջակիցներին:
-Ըստ Ձեզ, ի՞նչ կլինի ապրիլի 9-ից հետո, այլընտրանքային խորհրդարան ձևավորելը որքանո՞վ ելքային տարբերակ կլինի՞:
-Ելնելով մինչ այժմ տեղի ունեցած զարգացումներից՝ ապրիլի 9-ից հետո կտրուկ փոփոխություններ չեմ կանխատեսում: Երդմնակալությունից հետո քաղաքական զարգացումների հաջորդ հիմնական հանգույցը կհամարեի մայիսի հինգը, և դրա արդյունքներից էլ կարող է շատ բան որոշվել: Այլընտրանքային խորհրդարանը պատկանում է իմ նշած էվոլյուցիոն զարգացումների թվին: Թե որքանո՞վ ելքային տարբերակ կարող է այն դառնալ, դա կախված է այն հանգամանքից, թե Հովհաննիսյանի թիմը ինչպես կարող է ռեալիզացնել ձևավորվող այլընտրանքային ինստիտուտների իշխանությունը: Այստեղ նրանց հիմնական մարտահրավերը դա է լինելու՝ անվանական իշխանությունը դարձնել իրական:
-Արտակ, վստահ եմ՝ կարդացել եք Սերժ Սարգսյանի ասուլիսը, որտեղ նա ասում է գնա սոված ու աշխարհի դեմ դառնացած մարդու մոտ ինչ անի: Նա նաև ասել է, թե չգիտի ինչի համար է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անում, ըստ Ձեզ՝ ի՞նչ տեսակ պահանջ պետք է այսօր ձևակերպել:
-Սարգսյանն իր այդ խոսքով հավանաբար ցանկանում էր Հովհաննիսյանին ակնարկել, որ հրաժարվի հացադուլային պայքարից, հետո նոր պատրաստ կլինի Հովհաննիսյանի հետ քննարկել ընթացիկ իրավիճակը: Մեկ այլ տարբերակ է, որ ուղղակի այդ հանգամանքը բերել է որպես պատրվակ Ազատության հրապարակ չգնալու համար: Իսկ որ հացադուլ անող Հովհաննիսյանի պահանջները առայսօր անընդունելի են իշխանությունների համար, ակնհայտ է, ինչը պարտադիր կերպով չի նշանակում, որ պետք է Հովհաննիսյանը վերաձևակերպի իր պահանջը: Դա կախված է հացադուլի նպատակից. եթե Հովհաննիսյանը ցանկանում է հացադուլի միջոցով ճնշել իշխանություններին գնալ կոմպրոմիսի, ապա ներկա վերջնագիր-պահանջը ճիշտ չէ ընտրված, իսկ եթե Հովհաննիսյանի օրակարգում չկա այդ կոմպրոմիսը, ուրեմն միգուցե այս պահանջը իր պլանների հետ համարժեք համարվեն:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...