Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Վերջին մոհիկանն աշնան». դպրոցական շարադրություններիցս


Ամսաթիվ՝ 30/11/2013 Բաժին՝ Ստեղծագործություններ

Ութերորդ կամ իններորդ դասարանում գրածս շարադրություններից մեկը՝ դպրոցներում ամենաավանդական դարձած «աշնան վերջին տերևը» շարքից:

Խոր, դեղնադեմ աշուն է, այնպիսի թախծոտ մի աշուն, որը կարծես հրաժեշտ է տալիս կյանքին՝ վերադարձի հույսով. նա իր տեղը աստիճանաբար զիջում է ճերմակահեր ձմռանը:
Գիշեր է: Վճիտ առվակի ափին կանգնած է մի մենավոր ուռի, որի վրայից գուժկան քամին հատ-հատ պոկում է իր այնքա՜ն սիրելի տերևները՝ փռելով նրանց վրա մահվան սև թևերը: Ամեն մի տերև ցած ընկնելիս, կարծես, լալիս է ուռին, բայց նրա համար կա մի մխիթարանք՝ ամենավերին ճյուղին թառել են երեք տոկուն ու խիզախ տերևներ, որոնք պարուրված վաղորդյան ցողով՝ սարսռում են՝ սպասելով կենարար արևի առաջին ճառագայթներին:
Ահա ճերմակափառ գագաթների ետևից դանդաղ ու վեհորեն դուրս հանեց իր գլուխն արփին ու կենսատու, բայց և դալուկ, ոսկեզօծ-նարնջագույնով ողողեց և լույսով ու ջերմությամբ լցրեց այն դաշտը, որտեղ մեն-մենակ կանգնած է սգավոր ուռին: Այգաբացի առաջին շողերի հետ մեկտեղ երեք խիզախ տերևները, հակառակ անգութ քամուց ճոճվելուն, սկսեցին երգել.
Բաց քո դեմքը, արև՛, նորից ժպտա մեզ,
Մեզ կանչում են ներքև, էլ չենք փարվի քեզ,
Ապրել ենք ուզում, դիմանալ քամուն,
Չենք ուզում հանգչել, դեռ կգա գարուն.
Մնաս բարով, արև՛, մենք պետք է գնանք,
Մնաս բարով, աշխա՛րհ, մնաս բարով, կյա՛նք…
Երգի վերջին բառերի հետ չարացած քամին երեք խիզախներից երկուսին պոկեց մայր ծառից ու գլորեց ցած՝ թույլ չտալով նրանց ըմբոշխնել այնքա՜ն բաղձալի արևի կենարար լույսն ու ջերմությունը:Այս երկու տերևների հետ, կարծես, արցունքի երկու կաթիլներ ընկան ուռենուց, որը, սակայն, դեռ ունի իր մխիթարանքը՝ այն մեկ տերևը՝ վերջին տերևը: վերջինս հայացքով ուղեկցեց իր ընկերներին մինչև գետին, որտեղ նրանք անցան հավերժական քնի. այնուհետև գլուխը հպարտ բարձրացնելով՝ հոգու ողջ խորությամբ զգաց, թե որքա՜ն են արևն ու կյանքը վսեմ:
-Ի՜նչ հրաշալի է կյանքը,- ասաց տերևը, բայց, ասես, ներքին ինչ-որ մի ձայն ընդդիմանում է.
-Դու նույնպես պետք է ընկնես:
-ոչ, ես պետք է կառչեմ կյանքից:
-միթե՞ նրանցից լավն ես,- նորից ընդդիմանում է ներքին ձայնը:
Արեգակը հասնելով հորիզոնում իր ճամփորդության վերջնագծին՝ վերջին անգամ շողարձակեց և մայր մտավ, իսկ խիզախ վերջին տերևը սկսեց երգել.
Մնաս բարով, արև՛, ինձ կանչում են վար,
Մնաս բարով, կյա՛նք, մնաս բարով, աշխա՛րհ…
Վերջին բառերի հետ քամին բարձրացավ և պոկելով »խիզախ-երգիչ« տերևին կյանքի արմատներից՝ գլորեց ցած:
Մենավոր, սգավոր լացող ուռենու վերջին մոհիկանն ու մխիթարանքը արդեն անօգնական ընկած գետնին՝ սկսեց խորհել.
-Ճիշտը սա էր. դու նույնպես պետք է ընկնեիր,- բայց այստեղ ընդդիմանում է ներքին ձայնը.
-Ես պետք է կառչեի կյանքից:
-Միթե՞ նրանցից լավն ես:
-Ես պետք է կառչեմ կյանքից… և հոգեխռով վերջին տերևը հոգու ողջ խորությամբ զգաց, թե որքա՜ն նսեմ է կյանքը նույնիսկ իր՝ վերջինի նկատմամբ…


Reddit



Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...