Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ստեփանակերտ․ Ադրբեջանի քաղաքացիներ Ասկերովն ու Գուլիեւն իրենց ազգականների հետ տեսահաղորդակցության հնարավորություն ունեն | news.am


Ամսաթիվ՝ 02/08/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

“Stepanakert: Azerbaijan citizens Guliyev and Asgarov have opportunity for video communication with relatives”.
“Степанакерт: Граждане Азербайджана Аскеров и Гулиев располагают возможностью видеообщения с родственниками”.
Լեռնային Ղարաբաղում քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւն իրենց ազգականների հետ տեսահաղորդակցության հնարավորություն ունեն։ Այս մասին հայտնել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ ՄԻԵԴ-ը սկսել է կոմունիկացիա՝ Ասկերովի ու Գուլիեւի կանանց՝ Ֆիրուզա Ասկերովայի ու Ալբինա Վեյսալովայի հայցով։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ելնելով գործած հանցանքի ծանրությունից, օրենսդրությանը համապատասխան՝ նրանց պահում են փակ ռեժիմի ՔԿՀ-ում։ «Նրանք ամեն օր զբոսնելու հնարավորություն ունեն։ Նրանց սննդի ու առողջության հետ կապված որեւէ հարց չկա։ Առողջական խնդիրների առաջացման դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետներ»,- նշել է Բեգլարյանը։ Նա նաեւ շեշտել է, որ ԱՀ երկու քաղաքացիները ԿԽՄԿ միջոցով փոխանակում են ուղերձներ ազգականների հետ, նաեւ տեսահաղորդակցության հնարավորություն ունեն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: 
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:


Reddit

Պիտակներ՝ | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...