Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում (տեսանյութ) | artsakhpress.am


Ամսաթիվ՝ 20/03/2017 Բաժին՝ English Posts, Հարցազրույցներ և ելույթներ, Մուլտիմեդիա, Քաղաքականություն

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ֆորումի գլխավոր թեմաներն են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:
Ֆորումը վարում էր «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը ֆորումին ներկայացրել է արցախյան հակամարտության առաջացման պատճառները:
«Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,-մասնավորապես ­ասել է Հ. Արզումանյանը և հիշեցրել, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մեկ տարի առաջ զոհվել են ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ:
Հ. Արզումանյանի խոսքով՝ նրանք զոհվեցին, քանի որ հերթական անգամ աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնը որոշել է խաղալ տարածաշրջանի հետ:
«Փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերը, եթե չեն ցանկանում զբաղվել խնդրով, ապա միգուցե բլոգերները, որպես նոր ձևավորվող հանրային տեղեկատվության իրականություն` կարող են ազդել իրավիճակի վրա»,-նշել է Հ. Արզումանյանը
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն էլ ներկայացրել է Արցախի զբոսաշրջության վիճակը:
«Արցախի Հանրապետության զբոսաշրջություն ասելով, հասկանում ենք տարեկան շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, 43 հյուրանոցային տնտեսություն, 7 զբոսաշրջային ընկերություններ, լիցենզավորված զբոսավարներ: Արցախի Հանրապետություն են այցելում զբոսաշրջիկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-­ից, Իրանից և եվրոպական երկրներից»,-մասնավորապես ասել է Ս. Շահվերդյանը:
Ֆուրումին մասնակիցները հանդես են եկել իրենց հուզող հարցադրումներով, որոնք հիմնականում վերաբերվում էին հակամարտությանը և Արցախի ճանաչմանը, խոսել իրենց տպավորությունների մասին:
Ֆորումի վերջում մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ:
Ֆորումի աշխատանքները հեռարձակվել են ուղիղ եթերով «Արցախպրես»-ի յութուբյան ալիքի միջոցով: Ամբողջական տեսանյութը՝ ստորև:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...