Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում. գերմանական ռադիոյի անդրադարձը


Ամսաթիվ՝ 08/12/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Գերմանիայի Դաշնային հանրապետության պետական ռադիոն անդրադարձել է Արցախում հաստատված սիրիահայերին, և իր կայքում «Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում, նոր կյանք պատերազմից այն կողմ» վերտառությամբ հոդված է հրապարակել, որը ներկայացնում է Արցախպրեսը:
Հոդվածի հեղինակ լրագրող Նաոմի Կոնրադն անձամբ է այցելել Արցախ և տեղում հանդիպել սիրիահայերին, ծանոթացել նրանց կենցաղին ու ապրելու պայմաններին: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը, իսկ դրա գերմաներեն ամբողջական տարբերակը՝ այստեղ:
«Քաղաքացիական պատերազմից դեպի կոնֆլիկտային շրջան՝ սիրիացի փախստականների ընտանիքները Լեռնային Ղարաբաղում կառուցում են իրենց համար նոր կյանք: Բնակեցնելով սիրիացիներին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստեղծում է նոր իրավիճակ այն շրջանում, որի նկատմամբ պահանջ է ներկայացնում հարևան երկիրը», – այսպիսի նախաբանով է սկսվում Արցախում սիրիացի փախստականների կյանքը ներկայացնող հոդվածը:
Լեռնային Ղարաբաղի հարավ – արևմուտքում գտնվող Իշխանաձոր գյուղում իր բնակությունն է հաստատել սիրիահայ Հայկ Խաչատրյանը: Փոքրիկ խոհանոցի միջով նա մեզ ուղեկցում է դեպի հյուրասենյակ: Անկյունում նկատելի են արաբերեն լեզվով մի քանի դասագրքեր՝ Սիրիայի իր նախկին կյանքից վերջին հիշողությունները՝ իր կողմից ղեկավարվող կլինիկայից, իր սեփական մեծ տնից, իր բազմաթիվ ընկերներից և բարեկամներից»:
«Ես իմ կլինիկայում աշխատում էի, երբ ԻՊ զինյալներն ինձ համար անսպասելիորեն ներխուժեցին: Նրանք ինձ հարցրեցին՝ արդյո՞ք ես քրիստոնյա եմ, թե՝ ոչ: Տեղեկանալով, որ քրիստոնյա եմ, ինձ 4,5 ժամ գերության մեջ պահեցին՝ պահանջելով ընդունել իսլամը, իսկ հակառակ պարագայում սպառնում էին գլխատել», – պատմում է Հայկը:
Չնայած նրան, որ հայ քրիստոնյան հրաժարվել է փոխել իր կրոնը, զինյալները նրան բաց թողեցին: Այդ դեպքից անմիջապես հետո նա հավաքել է իր ճամպրուկները և երեք դուստրերի հետ միասին տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա աշխատում է գյուղի հիվանդանոցում: Իշխանաձորում նրանց հետ միասին ապրում են Սիրիայից գաղթած 20 ընտանիքներ:
Կյանքն օրից օր
25 տարուց ավել է, ինչ խրամատներում դեմ առ դեմ տեղակայված են բանակները: Այս տարվա ապրիլ ամսին չորս օրով սրվեց հակամարտությունը՝ վերածվելով պատերազմի: Շատերի հետ Հայկ Խաչատրյանը ևս, կամավոր առաջնագիծ է մեկնել:
Ինչու՞ է նա եկել հենց այս միայնակ հողակտորն, այլ ոչ թե ԱՄՆ կամ Եվրոպա, ինչպես իր շատ ու շատ ընկերները:
«Խնդիրնե՞ր: Ոչ, ես չեմ զգում դրանք: Մենք այստեղ ապրում ենք պարզապես օրից օր, իսկ պետությունն աջակցում է մեզ: Եկողներին կառավարությունը տրամադրում է անձնագիր և տուն: Այստեղ, ի տարբերություն եվրոպական երկրների, չենք ապրում աֆղանցիների կամ պակիստանցիների հետ մեկտեղ՝ փախստականների հանրակացարաններում: Այստեղ մարդը չի վախենում, իսկ աշխատելու պարագայում կարելի է լավ կյանք ունենալ», – շարունակում է Հայկ Խաչատրյանը:
Բլուրների միջև ընկած փոքրիկ Իշխանաձոր գյուղում փախստականների ներկայությունը նկատելի է. լիբանանցի ձեռնարկատերը կառուցում է բենզալցակայան, մյուսը նախատեսում է փոքրիկ հյուրանոց կառուցել, իսկ մյուսները տներն են վերանորոգում:
ԼՂՀ կառավարությունը ծրագրվա՞ծ է բնակեցնում սիրիացիներին
Մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող ԼՂՀ կառավարության շենքում՝ իր աշխատասենյակում, մեզ դիմավորում է Արտակ Բեգլարյանը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի 28-ամյա խոսնակը: Ներկա դրությամբ այստեղ ապրում են 100 սիրիացի, բոլորը հայ քրիստոնյաներ են, – ծիծաղը երեսին տեղեկացնում է մեզ Արտակ Բեգլարյանը: Բայց հենց սկսվում են վիճելի տարածքների վերաբերյալ հարցերը, նա իսկույն լրջանում է. «մենք չենք բանակցում տարածքների շուրջ: Մեր Սահմանադրության մեջ բավականին հստակ նշված է, որ բոլոր տարածքները մեզ են պատկանում: Այս երկիրը մերն է, և սա մեր իրավունքն է»:
Արդյո՞ք Կառավարությունը ծրագրված է բնակեցնում սիրիացիներին վիճելի շրջաններում:
«Մենք ձգտում ենք բնակեցնել Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանները, որոնք ունեն տնտեսական և սոցիալական կարևոր նշանակություն: Բայց առանց այդ մարդկանց (նոր բնակիչների) նույնպես այս հողը մերն է»,- ասել է Բեգլարյանը»:


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...