Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Պատերազմի ժամանակ զոհված ԼՂՀ քաղաքացի զինծառայողների ընտանիքները բնակարաններ կստանան | հարցազրույց «Հրապարակ»-ին


Ամսաթիվ՝ 14/04/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս hraparak.am-ին:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան առաջին օրերին ծավալված պատերազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 77 զոհ, մոտ120 վիրավոր: Զոհված զինծառայողների շարքում կային թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներ եւ ԼՂՀ-ից, եւ ՀՀ-ից: Մարտերի ժամանակ զոհված զինծառայողներից 18-ը ԼՂՀ քաղաքացիներ են: Այս օրերին բազմաթիվ նախաձեռնություններ, անհատներ աջակցության ձեռք մեկնեցին տուժածների ընտանիքներին։ Իսկ ինչ օգնություն են ստանալու պետությունից այս պատերազմում զոհ ունեցող ընտանիքները: 
Hraparak.am-ին ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն ասաց, որ այս պահին կոնկրետ ոչինչ չի կարող ասել, բայց, անպայման աջակցություն լինելու է Արցախի գրանցում ունեցող և՛ վիրավորների, և՛ զոհերի ընտանիքներին. «Պետական ծրագրով նախատեսված թոշակները, նպատները տրամադրվելու են, և բացի դրանից այլ աջակցություններ էլ են լինելու, այս պահին դեռ հստակեցված չէ»։
Նա նշեց, որ նախատեսված թոշակի չափը որոշվում է՝ հաշվի առնելով վիրավորվածի և զոհվածի ընտանիքի կարգավիճակը։ Արտակ Բեգլարյանի վստահեցմամբ` բավականին զգալի գումար է ամեն ամիս տրամադրվում. «Եթե ընտանիքում անչափահաս երեխաներ կան, ապա նրանց է տրվում մինչև չափահաս դառնալը»։
Արտակ Բեգլարյանը նաև շեշտեց, որ գործում է այն օրենքը, որով համապաատասխան ԼՂՀ գրանցում ունեցած զոհված զինծառայողների ընտանիքներին նոր բնակարններ են հատկացվում։ Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց, ապա նրանց մասով որոշում պետք է կայացնեն ՀՀ-ի իշխանությունները, առայժմ պետության մակարդակով որեւէ օգնության մասին չի հայտարարվել: 
Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտի Ազատամարտիկների միության շենքում տեղի ունեցավ ԼՂ Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի բախումների ժամանակ 2 ուղղաթիռ և 5 տանկ խոցած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Երեք զինծառայողներ պարգևատրվել են մեքենաներով։ Նրանցից 2-ը եղել են ՀՀ, իսկ մեկը` ԼՂՀ քաղաքացի։


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...