Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Չհամեմատել Աղդամի և Հերոսիմայի ավերածությունների դեպքերը


Ամսաթիվ՝ 12/08/2014 Բաժին՝ Քաղաքականություն

Երկու օր առաջ կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը, ընդհանուր առմամբ, իր արդյունքները տվեց` սահմանի լարումը նկատելիորեն նվազեց: Դրան հաջողվեց հասնել գլխավորապես հայկական զինված ուժերի պատրաստվածության շնորհիվ, ինչպես նաև ռազմական միջոցների կիրառման անընդունելիության վերաբերյալ ՀՀ և ՌԴ նախագահների կողմից կատարված հայտարարություններով:
Ի տարբերություն նրանց՝ Ալիևն ուղղակի հույս հայտնեց, որ հիմնախնդիրը կկարգավորվի սեղմ ժամկետներում ու խաղաղ միջոցներով: Սա նշանակում է, որ նա շեշտադրում է ստատուս քվոյի անընդունելիությունը և շտապեցնում փոխել այն՝ առանց ուղիղ կերպով բացառելու ռազմական միջոցների կիրառումը: Այսինքն՝ գլխավոր ուղերձն այս պայմաններում խաղաղության և իրենց «համբերության» ժամկետային սահմանափակության առկայությունն է:
 Երկրորդը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին հղումն է՝ կրկին փորձ կատարելով բանակցային գործընթացը հնարավորինս կապելու ՄԱԿ-ի հետ: Կարծում եմ՝ վերջին օրերի ռազմական ակտիվության նպատակներից մեկն էլ կարող էր լինել խնդրի քննարկումը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելը, քանի որ թեժ հակամարտությունների վերաբերյալ այն սովորաբար հանդես է գալիս գոնե հայտարարություններով: Այս անգամ, բարեբախտաբար, բանը չհասավ ԱԽ-ին, և ՄԱԿ-ը բավարարվեց գլխավոր քարտուղարի հայտարարությամբ:
Սարգսյանի հիմնական ուղերձները տեղին էին, քանի որ գլխավոր շեշտը դրեց զինադադարի խախտման դեպքերի վրա: Առավել հետաքրքիր էին նրա հարցազրույցի տողատակերը, որոնցից կուզեի անդրադառնալ միայն «Աղդամի ավերակներին»: Այո՛, ուշագրավ և ադրբեջանցիների համար ցավոտ համեմատություն է կատարել, սակայն կա մի նրբություն, որի վրա պետք է ուշադրություն դարձնել այն մեկնաբանելիս: Հայտնի է, որ ադրբեջանական քարոզչական թեզերից մեկը փորձում է անալոգներ անցկացնել Աղդամի և Հերոսիմայի միջև, այնինչ դրանք խիստ տարբեր են, քանզի առաջինը, ի տարբերություն երկրորդի, ավերվել է ոչ թե ռազմական միջոցներով, միանգամից և քաղաքացիական բնակչության ոչնչացմամբ: Սարգսյանի խոսքը վերաբերում էր ոչ թե ավերակների վերածման մեթոդին, այլև՝ բուն ավերակների գոյությանը: Այնպես որ պետք է զգույշ լինել այս հատվածը մեկնաբանելիս և ադրբեջանական քարոզչության ջրաղացին ջուր չլցնել:


Reddit

Պիտակներ՝ |

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...

«Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների  իրավագիտակցության  բարձրացումը». Արցախի ՄԻՊ | Armenpress.am

06/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել ...Ավելին...

Առաջին հարցազրույցս ՄԻՊ պաշտոնում՝ առաջնահերթություններ, բարեփոխումներ, տեխնիկական խնդիրներ ևն. Արցախի հանրային հեռուստատեսություն

02/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Նոյեմբերի 2-ին հյուրընկալվել եմ Արցախի հանրային հեռուստատեսության «Օր լրատվական» հաղորդման ուղիղ եթերին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ...Ավելին...