Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ուրախանում էինք, երբ ռմբակոծիչները գալիս էին. Արտակ Բեգլարյանը հիշում է պատերազմում անցած իր մանկությունը | հարցազրույց news.am-ին


Ամսաթիվ՝ 30/05/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս news.am-ին:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի մանկության խաղալիքները զենքերն ու նռնակներն են եղել:
«Ես 5-6 տարեկան երեխա էի, ինքնաշեն ատրճանակ էի սարքում: Խաղում էի նռնակներով, ականներով, նույնը եղել է իմ հասակակակից բոլոր երեխաների պարագայում»,- պատմեց Արտակ Բեգլարյանը, որը մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում մասնակցում էր NEWS.am-ի բարեգործական ակցիային:  
Արտակ Բեգլարյանը կարծում է` նույնիսկ պատերազմում երեխաներն ունենում են մանկություն, քանի որ մանկությունն իր մեջ արդեն երջանկություն է պարունակում: Ինքը   միայն հասուն տարիքում է հասկացել, որ իր մանկությունը պատերազմում է անցել:
«Պատերազմի տարիներին ուրախանում էինք, երբ ադրբեջանական ռմբակոծիչները գալիս էին: Դուրս էինք գալիս, գոռում էինք` սամալյոտ, սամալյոտ: Վախ չունեինք, որ կարող է` մեզ խփեն, մինչ մեծերը թաքնվում էին նկուղներում, մենք, չհասկանալով, թե դա ինչ է, բակում էինք մնում: Մենք ուրախանում էինք տանկ տեսնելով: Մեզ համար նույնիսկ պատերազմն այլ ռակուրսով էր»,- հիշում է նա:
Արտակ Բեգլարյանն ասում է` իրենց սերնդին ինչ-որ չափով հաջողվել է այնպիսի միջավայր ստեղծել, որ այսօր Արցախում մեծացող երեխաները պատերազմից, թշնամուց ավելի քիչ խոսեն: Այնուամենայնիվ, նրանց խաղերի շարքում էլ առաջինը տեղը է կռիվ-կռիվն է զբաղեցնում: 
«Ասում են` գնանք թուրքերին կոտորենք, կռիվ-կռիվ են խաղում: Պատերազմի կարմիր գիծը գնում է երեխաների խաղերում»,- նշում է նա:
Արտակ Բեգլարյանը կարծում է` Արցախում երեխաների իրավունքներն այնքան պաշտպանված չեն, որքան Հայաստանի Հանրապետությունում, Ադրբեջանի Հանրապետությունում կամ այլ ճանաչված պետությունում: Նրա խոսքով` հայ ժողովուրդը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի արցախցի երեխաներին, քանի որ նրանք մշտապես տեղահանման վտանգի տակ են, անընդհատ կրակոցները խաթարում են նրանց անհոգ մանկությունը:
Արտակ Բեգլարյանը 1995թ. 6 տարեկան հասակում խաղալիս կորցրել է տեսողությունը ականի պայթյունից:
Նշենք, որ մայիսի 29-ին NEWS.am-ն անցկացրեց իր ամենամյա բարեգործական միջոցառումը, որին հանգանակվեց 2մլն 450 հազար դրամ։ Թեեւ ակցիան ավարտվել է, սակայն հանգանակությունը դեռ շարունակվում է, եւ ցանկություն ունեցողները կարող են մասնակցել հանգանակությանը։
Նշենք, որ ակցիային մասնակցել են մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Լոքյանը, Արտեմ Ասատրյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Արագած Ախոյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, քաղաքական գործիչներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Պաղպաղակները վաճառել են են քաղաքական– հասարակական գործիչներն ու շու բիզնեսի աստղերը, ճանաչված մարզիկները։ 
Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:


Reddit

Պիտակներ՝

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...