Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Մոտակա տարիների ընթացքում դժվար է պատկերացնել որևէ լուրջ առաջ քայլ դեպի Եվրոպա» | 1in.am


Ամսաթիվ՝ 14/09/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախաբնակ քաղաքագետ Արտակ Բեգլարյանը։
– Արտակ, Մաքսային միության անդամակցությունից հետո կարո՞ղ ենք ասել, որ եվրոպական հեռանկարները Հայաստանը կորցրեց:
– Եվրոպական հեռանկարների առումով, իհարկե, բեկումնային որոշում էր, սակայն չէի ասի, թե դուռը վերջնականապես փակված է: Այդ որոշումը կարող է ուղղակի դանդաղեցնել դեպի Եվրոպա գնացող այն ճանապարհի ընթացքը, որի հետ բավականին հույսեր էին կապվում: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ զուտ ռուսական վեկտորի ուղղությամբ ինտեգրացման յուրաքանչյուր առաջ քայլ էլ ավելի է դանդաղեցնում, դժվարացնում եվրոպական ուղղությամբ կատարվող հետագա քայլերը, քանզի այդ երկու ուղղությունները, ցավոք, հենց Մոսկվայի ու Բրյուսելի կողմից լայն առումով ընկալվում են որպես իրարամերժ վեկտորներ: Այս համատեքստում առնվազն մոտակա տարիների ընթացքում դժվար է պատկերացնել որևէ լուրջ առաջ քայլ դեպի Եվրոպա, քանի դեռ Հայաստանը պահպանում է Ռուսաստանից տնտեսական և անվտանգային միակողմանի ահռելի կախվածությունը, քանի որ, բնականաբար, ինչպես ցանկացած բևեռ՝ Ռուսաստանը նույնպես կարիքի դեպքում օգտագործում է իր լծակները՝ սեփական աշխարհաքաղաքական շահերը ապահովելու նպատակով:
– Շատ է խոսվում այն մասին, որ սեղանին դրված է եղել Ղարաբաղի հարցը: Ի՞նչ եք կարծում՝ այս կամ այն որոշումն ընդունելիս Ղարաբաղի հարցն անընդհատ շահարկելը չափազանցություն չէ՞ արդյոք:
– Այդ հաղորդագրությունները ստացել ենք թե՛ հայկական, թե՛ եվրոպական քաղաքական շրջանակներից, ինչը հուշում է, որ այդ հարցը այնքան էլ անտեղի չէ շահարկվում: Սակայն թե որքանով է չափազանցվում, եթե իհարկե չափազանցվում է, ոչ մի կողմնակի մարդ չի կարող ասել: Ամեն դեպքում տրամաբանական եմ համարում այն հնարավորությունը, որ Մոսկվան կիրառել է հիմնականում արցախյան խաղաքարտը, քանի որ այն Ռուսաստանի ունեցած գլխավոր անվտանգային խաղաքարտն է ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ նաև ողջ տարածաշրջանում: Իսկ որ Հայաստանը չի ընկրկել տնտեսական լծակների կիրառման դիմաց, հուշում է գազի գնի թանկացումը: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ երբեմն գործող հակամարտությանը հղումը կարող է ուռճացման, շահարկման հետևանք լինել, ինչը, կարծես թե, դասական գործիք է հակամարտություն ունեցող ցանկացած երկրում:
– Ինչպե՞ս եք տեսնում քաղաքացիական ապագան Մաքսային միության, ապա Եվրասիական միության անդամակցության պարագայում: Արդյոք ճնշումները ավելի չե՞ն մեծանա:
– Անկեղծ ասած՝ քանի որ Մաքսային միության և Եվրասիական միության հեռանկարները և պայմանները բավականին մշուշոտ են, դժվար է որևէ կանխատեսում անել, մանավանդ որ քիչ թե շատ տեսանելի ապագայում այդ միությունները զբաղվելու են հիմնականում տնտեսական, ոչ թե քաղաքական հարցերով, ինչը նշանակում է, որ քաղաքացիական հասարակության վրա անմիջական ազդեցություն չպետք է ունենան: Այնուամենայնիվ, եթե այդ տնտեսական ինտեգրացումը ընդլայնվի նաև դեպի քաղաքական ոլորտ, այն ժամանակ դրա պայմանները կարող են վճռորոշ դեր խաղալ քաղաքացիական հասարակության նոր միջավայրի ձևավորման գործում, որը դեռևս ոչ խոստումնալից անորոշությամբ է պատված:
– Հնարավո՞ր է, որ այս ճանապարհին քաղաքացիական հասարակությանը լռեցնելու փորձեր արվեն, մանավանդ որ մենք տեսնում ենք՝ ակտիվիստներին ծեծելու գործընթացը վերականգնվում է:
– Դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ, թե որտեղից և ինչ մակարդակից է եկել ակտիվիստներին բռնության ենթարկելու նախաձեռնությունը, որը չեմ կարծում, թե ուղղակի կապ ունենա Մաքսային միության դեռևս անորոշ գործելաոճի հետ, քանի որ Հայաստանում իշխանությունները, ոստիկանությունը և խուլիգանական այլևայլ խմբերը (այս երեք հավանական աղբյուրներին են մեղադրում բռնությունների մեջ) ոչ մի վարքային և համակարգային տրանսֆորմացիայի չեն ենթարկվել, օրինակ՝ օգոստոսի համեմատ, երբ Սերժ Սարգսյանի հայտարարությունը դեռ չկար: Այսինքն՝ ուղիղ և հստակ պատճառահետևանքային կապ չեմ տեսնում Մաքսային միություն մտնելու հռչակագրի և վերջին բռնությունների հետ: Կարող ենք արձանագրել, որ ունենք պայքարող, իր իրավունքներին տեր քաղաքացի, բայց չունենք զարգացման հեռանկարային քաղաքականություն: Չէի ցանկանա երկուսին էլ միանշանակ «այո» կամ «ոչ» ասել, քանի որ կյանքը սև ու սպիտակով չի սահմանափակվում, սակայն ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ առնվազն Երևանում կա պայքարող քաղաքացիների մի հետևողական կորիզ, որը երբեմն կարողանում է կարճաժամկետ և հատվածական քաղաքականություն թելադրել: Իսկ զարգացման հեռանկարային քաղաքականության վերաբերյալ, իհարկե, կարող ենք ասել, որ Հայաստանի ռազմավարական տեսլականին հասնելու քաղաքականությունը դեռևս հստակ չի կարող համարվել՝ մանավանդ ապագայի միակողմանի վեկտորի ընտրության վերջին որոշման և դրանից ծագած անորոշության ֆոնին: Հուսանք՝ զարգացման ռազմավարական քաղաքականության հստակեցումն իրեն սպասեցնել չի տա, որը հաշվի կառնի մեր ազգային շահերի ողջ կոմպլեքսը:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...