Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Միջազգային մակարդակի գիտությունը պետք է խթանվի մեզ մոտ


Ամսաթիվ՝ 09/06/2016 Բաժին՝ Կրթություն և գիտություն, Հրապարակումներ

Նստած շվեյցարական Ֆրիբուրգի համալսարանում և առիթավորված բոլոր հայտնի գրադարաններ առցանց մուտքով՝ Արցախի մասին անգլերեն հոդվածներ ու գրքեր եմ ներբեռնում:
Եվս մեկ անգամ համոզվեցի, թե՝
Ա. Որքան քիչ են հայ հեղինակները տպագրվում միջազգային առաջատար հանդեսներում,
Բ. Հետևաբար, որքան քիչ են հայ հեղինակների հրապարակումներն Արցախի մասին,
Գ. Որքան մեծ ուշադրություն են դարձնում ադրբեջանցիները գիտական հրապարակումներով նույնպես իրենց դիրքորոշումները տարածելու վրա,
Դ. Որքան քիչ ուշադրություն են դարձնում միջազգային հետազոտողները Արցախի վրա:
Հետևություններ՝
1. Ավելացնել ՀՀ-ում, ԱՀ-ում և սփյուռքում պետական և բարեգործական աղբյուրներից տրվող գումարները գիտության համար՝ դրանք բաշխելով առավելապես դրամաշնորհային մեթոդով,
2. Խթանել առաջնահերթ թեմաների ուսումնասիրությունները և դրանց հրապարակումը առաջատար հանդեսներում: Թեմաների մեջ, իմ կարծիքով, կիրառական գիտություններն ամենակարևորն են, սակայն Արցախը ևս իր տեղն ունի, ընդ որում՝ շատ ասպեկտներով՝ պատմություն, հակամարտություն, պետականաշինություն, քաղաքական համակարգ, երկրաբանություն և այլն,
3. Խթանել նաև միջազգային հետազոտողների ուսումնասիրություններն ու հրապարակումները հատկապես մեզ համար տեղեկատվական կարևորություն ունեցող թեմաների շուրջ (օր.՝ ղարաբաղյան հակամարտություն, ցեղասպանություն),
4. Համալսարաններում և արտահամալսարանական ոչ ֆորմալ հարթակներում հետազոտողներին ներկայացնել միջազգային հանդեսներում տպագրվելու պայմանները, ուղիներն ու նրբությունները, որոնց չիմացությունը լուրջ խոչընդոտ է հրապարակման ճանապարհին,
5. Անձամբ ես առաջիկայում պետք է ժամանակ տրամադրեմ թե՛ իմ գիտելիքներն ու փորձառությունն այլոց փոխանցելուն և թե՛ որոշ հոդվածներ գրելու և հրապարակելուն:
Հ.Գ. Նշյալ կետերի կյանքի կոչման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել որոշ նվիրյալների կողմից, ում հատուկ շնորհակալություններս, սակայն, կարծում եմ, այդ առումով դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:


Reddit



Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...