Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Մեր ազատագրած հողերն «անվերադարձ» են, ինչպես դրանց համար զոհված մեր տղաները


Ամսաթիվ՝ 01/05/2016 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Այսօր այցելեցի վերջին ռազմական գործողություններում զոհված երկու տղաների ընտանիքներին Հադրութ քաղաքում՝ ցավակցելու և ծանոթանալու նրանց սոցիալական պայմաններին ու կարիքներին: Անկախ նրանց վերքի թարմությունից՝ ակնհայտ էր ընտանիքների արժանապատվությունը և ցավին դիմակայելու պատրաստակամությունը:
Մի դրվագ ստիպեց ինձ գնալ մանկությունս և գիտակցել, որ պատմությունը կրկնվում է սերնդեսերունդ… Քաղցր զրույցի էի բռնվել զոհված սպաներից մեկի 4-ամյա որդու հետ, ով անընդհատ մուլտֆիլմ էր դիտում, գուշակեք, թե ինչ մուլտֆիլմ՝ ոչ թե «Մաշան և արջը» կամ «Թոմը և Ջերին», այլ՝ «Կիլդիմը»: Համով բալիկ էր…
Մայրը պատմեց, որ մի քանի օր առաջ կրտսեր որդին եկավ տուն և ասաց.
«Մամ, ինչու՞ ես խաբել, որ պապան դիրքերում է, գիտեմ, որ մեռած է»… Մայրը հարցրել է, թե ինչ է մեռած լինելը, ասել է.
«Էն, որ փոսն են դնում ու հողով ծածկում»… Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դժվար թե 4-ամյա բալիկն իմանա, որ «մեռած լինելը» անվերադարձ կարգավիճակ է: Ես հիշեցի ինձ՝ 4 տարեկանում, երբ իմ հայրը նույնպես զոհվեց պատերազմում: Հուղարկավորության ժամանակ և դրանից հետո մայրիկիս հարցնում էի, թե ուր են տարել հայրիկին, ասում էր, որ մի քանի ամսից կգա: Իհարկե, զգում էի, որ ինչ-որ բան այն չէր, բայց միայն տարիների ընթացքում գիտակցեցի, որ այդ «ինչ-որ բան այն չէ»-ն անվերադարձ է, ինչպես և հայոց ազատագրված հողը պետք է անվերադարձ լինի, այլապես զուր են այդ բալիկի, իմ և հազարավոր այլ մանուկների սպասման անխուսափելի հիասթափությունները:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...