Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Մենք աշխատում ենք թափանցիկ. Արտակ Բեգլարյանը` Ղարաբաղ ուղարկված օգնությունների բաշխման մասին | newsbook.am


Ամսաթիվ՝ 15/04/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս newsbook.am-ին:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը Facebook-ի իր էջում ահազանգել է, թե Արցախ ուղարկվող օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում: Ըստ նրա՝ միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնություններն, ամբողջն ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից: Պատգամավորը հորդորել է մարդկանց օգնությունը տեղ հասցնել անձնական մեքենաներով:
NewsBook-ը խնդրի առնչությամբ զրուցեց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հետ, ով էլ անդրադառնալով թեմային նշեց, որ իրենք նման ահազանգեր չեն ստացել, իսկ ինքը կարող է խոսել միայն Կառավարությանը կից օպերատիվ շտաբի մասին:
«Կառավարությանը կից օպերատիվ շտաբի շրջանակներում մենք մինչև ապրիլի 11-ը ստացել ենք սննդամթերք և մինչև հիմա ստանում ենք նաև այլ օգնություններ՝ հագուստ, խնամքի պարագաներ և այլն: Սակայն ապրիլի 11-ից հետո մենք սննդամթերք չենք ընդունում, բայց ես բացառում եմ, որ Կառավարությանը կից հիմնադրամի պահեստ մտած ապրանքը որևէ կերպ առաջին հերթին կառավարությունը կամ տվյալ հիմնադրամը բյուջեի անվան տակ վաճառի, քանի որ ամբողջովին վերահսկվում է ապրանքների ելքն ու մուտքն: Ելքերի ու մուտքերի մասին ամբողջ տեղեկատվությունը դրվում է կայքում, որտեղ մանրամասն ներկայացված է նույնիսկ, թե ով ինչ ապրանք է տրամարել մեզ: Մենք մոտակա օրերին կհրապարակենք նաև, թե ինչքան ենք ծախսել, այսինքն՝ ում քանի տուփ ենք տվել և ինչպիսի սնունդ ենք տվել: Մենք աշխատում ենք թափանցիկ, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա»,- մեկնաբանեց Արտակ Բեգլարյանը:
Վերջինս նկատեց, որ պատգամավոր Լևոն Դոխոլյանի խոսքից ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել այն միջնորդ կազմակերպություններին, որոնք չեն աշխատում Կառավարության հետ: ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց բոլորին, որ նման ահազանգ ունենալու դեպքում փաստեր ներկայացվեն, ինչին էլ համապատասխան գործողություններով կարձագանքեն պատկան մարմինները:
«Կան նաև հասարակական նախաձեռնություններ, որոնք մեզ հետ կապ չեն պահում, մենք կոչ ենք արել, որ օգնությունը գա կառավարության միջոցով: Կառավարության միջոցով գալն առաջին հերթին վերահսկվում է, երկրորդ՝ օգնությունն ուղղորդվում է այնտեղ, որտեղ կարիք կա, այսինքն՝ չստացվի այնպես, որ մի ընտանիք կամ զորամաս շատ ստանա, իսկ մյուսը մատնվի անուշադրության: Եթե ահազանգի հետ կապված կա ապացույց կամ փաստ, ապա թող ներկայացնեն Կառավարություն, և ես վստահեցնում եմ, որ համապաստասխան վերահսկողություն կլինի: Եթե պետական մարմինների կողմից կամ մեր աշխատակիցների կողմից սխալ լինի, ապա բնական է, որ մենք համապատասխան գործողություններ կանենք»,- եզրափակեց Բեգլարյանը:


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...