Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Մեկնաբանությունս վարչապետ Արայիկ Հարությունյանի մասին ֆեյսբուքում հայտնված բացարձակ կեղծ «տեղեկության» վերաբերյալ


Ամսաթիվ՝ 05/06/2016 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Այն սարքովի բամբասանքը, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իբր թե թույլ չի տվել տանկերը անցնեն ինչ-որ հատվածով և հետո ծեծվել է ինչ-որ գեներալների կողմից, երկար դեգերումներից հետո հայտնվեց ֆեյսբուքում՝ կեղծ օգտատիրոջ պատին: Բավականին ժամանակ աչք էի փակում այդ բամբասանքի տարածման վրա, բայց երևում է, որ դրա հեղինակը (հեղինակները) հետևողական է տրամադրված իր ստոր մտադրություններում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ամբողջ պատմությունը ոտքից գլուխ սուտ է, և դրա շուրջ կառանձնացնեի հետևյալ փաստարկները, փաստերը և պնդումները:
1. Ինչպե՞ս է ստացվում, որ բամբասանքը բանավոր տարածվում է առանց աղբյուրների ու ստուգված փաստերի, իսկ ֆեյսբուքում հայտնվում է կեղծ օգտատիրոջ պատին, ով հղում է անում իրեն ուղարկված մի նամակի: Ավելին՝ վերջին օրերին տառացիորեն նույն նամակն ուղարկվել է որոշ լրատվամիջոցների՝ այն ակնկալիքով, որ կհրապարակվի նրանց կողմից, սակայն այդ լրատվամիջոցներն արհեստավարժ դուրս եկան և խայծը կուլ չտվեցին: Հետևություններ՝
1.1. Բամբասանքի հեղինակը շահագրգռված է վարչապետի մասին նման տականքություն տարածելու հարցում, այդ պատճառով հետևողականորեն ուղիներ է փնտրում լրատվամիջոցներում տպագրելու համար, որպեսզի այն ընթերցողների աչքում ճշմարտանման թվա:
1.2. Գիտակցելով այդ «տեղեկության» բացարձակ սուտ լինելը և դրանում պարունակվող հանցագործությունները՝ հեղինակը/տարածողը միտումնավոր հանդես են գալիս կեղծ անվանումներով, որպեսզի իրենց ինքնությունը չբացահայտվի:
2. Ինչ վերաբերում է վարչապետի կողմից իբր թե տանկերի շարժը արգելելուն, ապա պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ համոզվելու համար այդ բամբասանքի սուտ լինելու մեջ՝
2.1. Արցախում ոչ ոք չի կարող արգելել բանակի գործողությունները, առավել ևս՝ կառավարության ղեկավարը չի կարող դա անել, քանի որ բանակն իրեն փաստացի ենթակա չէ:
2.2. Թալիշի հողատարածքները պատկանում են համայնքի կոոպերատիվին, որը երկու տարի առաջ ստեղծվել է կառավարության նախաձեռնությամբ: Այդ հողատարածքների մի մասը մշակվում են «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» կողմից, խոշոր ներդրումներ են կատարվել պետական միջոցներով, և շահույթը բաժանվում է բոլոր թալիշցիների միջև, ում պատկանում է կոոպերատիվը: Կառավարության այդ նախաձեռնության մասին քանիցս պաշտոնական հաղորդագրություններ ենք տվել, և որոշ լրատվամիջոցներ էլ անդրադարձել են դրան: Մանրամասները կարող եք ճշտել թալիշցիներից: Հետևաբար, Թալիշի հողատարածքների հետ վարչապետը ոչ մի առնչություն չունի:
2.3. Բամբասանքի մեկ այլ տարբերակով՝ այդ դեպքն իբր թե պատահել է հարավային թևում, որտեղ, Արայիկ Հարությունյանի ընկերությունը և իր գործընկերները, իրոք, որոշ հողատարածքներ են մշակում: Սակայն իրականությունն այն է, որ զինտեխնիկան անարգել տեղաշարժվել է բոլոր տարածքներում, իսկ Արայիկ Հարությունյանը և իր գործընկերները պատրաստակամություն են հայտնել իրենց վարձակալած ողջ տարածքները նույնիսկ ճահճի վերածել, որպեսզի ադրբեջանական զինտեխնիկան չկարողանա առաջխաղացում ունենալ:
2.4. Արայիկ Հարությունյանին ճանաչողները կփաստեն, որ նա այն մարդը չէ, ով կարող է անձնական շահի համար որևէ ռիսկի ենթարկի մեր հայրենիքի պաշտպանությունը և զինվորի կյանքը: Ավելին՝ շատերն են տեսել, որ նա իր սեփական եկամուտների առյուծի բաժինն ուղղում է կարիքավոր ընտանիքների աջակցությանը, ինչպես նաև առաջնագծի ամրապնդմանը: Գաղտնիքներ չբացեմ, բայց ասեմ, որ քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական գլխավոր գրոհներից մեկը կանխարգելվել է հենց նրա անձնական խոշոր մասնակցությամբ ժամանակին ստեղծված մեխանիզմի շնորհիվ: Էլ չասեմ, որ 17 տարեկանում նա կամավորագրվել էր Արցախի պաշտպանության գործին և շատ ակտիվ մասնակցություն է ունեցել 1991-94թթ. Պատերազմում: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ նման բամբասանքներին:
3. Քանի որ զինտեխնիկայի տեղաշարժին խանգարելու ոչ մի դեպք չի եղել, հետևաբար, գեներալների հետ բախման ոչ մի միջադեպ ևս չի գրանցվել: Հետևյալ փաստարկները լրացուցիչ հաստատում են այդ «միջադեպի» կեղծիքը՝
3.1. Այն գեներալները, ում անունները շրջանառվում են այդ հորինովի «միջադեպում», նախ, վարչապետի մտերիմ ընկերներն են, բացի դրանից, որոշ չափով ենթակա են նաև իրեն: Հետևաբար, խելքին մոտիկ չէր հենց այդ գեներալների անուններով ձոնել այդ «միջադեպը»:
3.2. Ոչ միայն նման միջադեպ տեղի չի ունեցել, այլ նաև սուտ է այն «փաստարկը», որ իբր թե դրա պատճառով վարչապետը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Տեղեկացնեմ, որ նա մասնակցել է ապրիլին տեղի ունեցած այդ հանդիպմանը, և դա կարող են փաստել բոլոր ներկաները, իսկ նաև նրա մասնակցության վերաբերյալ լրատվամիջոցներում էլ աղոտ հրապարակումներ եղան: Հետևաբար, անիմաստ է կեղծ փաստի հիման վրա փաստարկ կառուցել:
4. Արայիկ Հարությունյանը բիզնեսով զբաղվել է նախքան քաղաքականություն մտնելը (90-ականներից ի վեր), և եղել է Արցախի խոշոր գործատուներից մեկը: Ավելին՝ իր մշակած հողատարածքները գտնվում էին և են ազատագրված տարածքներում, որոնց տնտեսական իրացման խնդիր կար դեռևս այն ժամանակվանից: 2007թ.-ին վարչապետ դառնալուց հետո նա ընդհանրապես չի էլ թաքցրել իր ունեցած բիզնեսները, որոնց կառավարմամբ ինքը չի զբաղվում, ինչը թույլատրված է օրենսդրությամբ: Իսկ թե ինչպես է ծախսում իր եկամուտները վերևում մի երկու օրինակ հպանցիկ նշեցի: Հազարավոր արցախցիներ կարող են հաստատել այդ օրինակները:
5. Ինչ վերաբերում է այդ բամբասանքի հավանական աղբյուրներին ու տարածման դրդապատճառներին, ապա ես կասկածներ ունեմ, որ դա կամ ադրբեջանցիների, կամ ներքին տականքի կողմից ստեղծված ու տարածված բամբասանք է, ովքեր ինչ-ինչ նպատակներ են հետապնդում անձամբ Արայիկ Հարությունյանին ու Արցախի կառավարությանը հեղինակազրկելու ուղղությամբ:
Ուստի, կոչ բոլորին, որ չտրվեն այս միտումնավոր սարքած հանցագործ բամբասանքին և ջուր չլցնեն դրա տարածման ջրաղացին: Եթե այն ուղղորդվում է հայկական շրջանակներից, ապա այսպիսի ստոր միջոցներով ինչ-ինչ անձնական նպատակների հասնելն առնվազն անընդունելի է:


Reddit



Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...