Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Հետախուզական պատերա՞զմ, թե՞ հետախուզությունների պատերազմական վերջնարդյունք


Ամսաթիվ՝ 13/04/2016 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Քառօրյա պատերազմի մասին դեռ շատ է գրվելու, բայց մենք պետք է հետևողական լինենք դրա օբյեկտիվ ռազմական պատմությունը գրելու և դրա պատճառների ու դասերի մասին խորքային վերլուծություն կատարելու հարցում:
Կարծում եմ՝ դեռ ժամանակ ու հնարավորություն կունենամ ավելի մանրամասն անդրադառնալու հարցի գոնե կոնկրետ ասպեկտների, բայց մի կարճ դիտարկում կուզեի անել այս պահին հատկապես «հետախուզական պատերազմ» թեզի վերաբերյալ:
Իմ հիպոթեզն այն է, որ դա ամենևին հետախուզական պատերազմ չէր մի շարք պատճառներով: Մասնավորապես՝ նախորդ մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած սպառազինության կուտակումը, քանակական և որակական էսկալացիաները, սահմանագծի վրա ադրբեջանական մարտավարության պարբերական փոփոխությունները, դիվանագիտական ճակատում Բաքվի հռետորիկայի աստիճանական կոշտացումը, Ադրբեջանի ներքաղաքական ու ֆինանսա-տնտեսական խնդիրների խորացումը, Ալիևի վարչակազմի վրա Արևմտյան ճնշման աճը, մեծ տարածաշրջանում անկայունության աղբյուրների առաջացումը, Թուրքիա-Ռուսաստան առճակատումը և դրանից բխող Ադրբեջանի հնարավորությունները, Իրանի աշխարհաքաղաքական զարթոնքի նախադրյալները, ԵՏՄ ինտեգրացիայի գործընթացը, ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված նոր զարգացումները և մի շարք այլ գործոններ հրապուրեցին և ստիպեցին Ալիևին փորձել Արցախը գրավել հենց այս պահին: Բազմաթիվ ցուցիչներ ապացուցում են, որ նրանք հակված էին հնարավորինս մեծ հաջողություններ ունենալ ռազմաճակատում, ինչը հնարավոր չդարձավ միայն մեր զինվորի կամքի ու նվիրումի շնորհիվ: Օրինակ, որոշ զարգացումներ են տեղի ունեցել պատերազմի օրերին, որոնց մասին դեռ չի բարձրաձայնվել, սակայն դրանք վճռական նշանակություն են ունեցել ադրբեջանական հարվածի ողնաշարը կոտրելու գործում:
Ավելին՝ «հետախուզական պատերազմի» թեզին կողմնակիցները չպետք է մոռանան, որ քառօրյա պատերազմն ինքնաբերաբար հետախուզություն և ազդակ էր նաև հայոց բանակի համար, ինչի արդյունքում ապրիլի 5-ից հետո մենք ավելի ու ավելի ենք պատրաստ լինելու նոր պատերազմի, քան ապրիլի 1-ին և դրանից առաջ, քանի որ ջրի երես են բարձրացել մեր ու հակառակորդի բանակների թույլ և ուժեղ կողմերը: Հետևաբար, Ադրբեջանը պետք է նախընտրեր «վերջնական» պատերազմ սկսել հայոց բանակի առավել խոցելի ժամանակահատվածում, քան նրան արդիականացվելու և հզորանալու հնարավորություն ու ազդակ տալուց հետո:
Այս և մի շարք պատճառներից ելնելով՝ ես հակված եմ կարծելու, որ սա հետախուզական նախորդ գործողությունների տրամաբանական վերջնարդյունքն էր, որի հետ մեծ հույսեր էր փայփայում Ալիևի կլանը, սակայն ստիպված եղավ ստերով և մարտավարական չնչին ձեռքբերմամբ կերակրել սեփական հասարակության գրգռված ախորժակը:
Ուստի, իմ կարծիքով, գոնե միջնաժամկետ կտրվածքում պետք չէ ակնկալել Ադրբեջանի նոր լայնածավալ ագրեսիա: Իսկ մենք պարտավոր ենք այդ ժամանակահատվածն օգտագործել սեփական անվտանգության համակարգն ամրապնդելու համար:
Հ.Գ. ափսոս, որ աշխատանքային կարգավիճակս զգալիորեն սահմանափակում է իմ վերլուծական գործունեությունը, այլապես հանձն կառնեի այս խնդրի համակողմանի վերլուծության գործը:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...