Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Հետադարձ հայացք կյանքիս առաջին քառորդ դարին


Ամսաթիվ՝ 09/07/2013 Բաժին՝ Այլք

Ահա բոլորեց մեկ քառորդ դարս: 25-ամյակիս բարեմաղթանքները յուրահատուկ շեմային ինդիկատորներ են գնահատելու անցած 25 գարուններս և մտածելու հաջորդ քառորդ դարիս մասին: Որքա՜ն կորսված հնարավորություններ և վայրկյաններ, որ կարող էին ավելի արդյունավետորեն օգտագործվել ազգիս, հայրենիքիս, մարդկության, ինձ շրջապատող մարդկանց և անձամբ ինձ համար: Միգուցե այս քառորդ դարիս ցածր արդյունավետության պատճառներից գլխավորը այդ շրջանում ոչ գիտակցական և կիսագիտակցական կյանքիս ծանրակշիռ ներկայությունն է: Հետևաբար, հաջորդ քառորդ դարը, որպես ոսկե շրջան, խոստանում է ավելի արդյունավետ լինել այդ տեսանկյունից: Այնուամենայնիվ, առաջին քառորդ դարս ունի իր նվաճումները ևս, և դրանք ամենևին նվաճածս մանր-մունր բարձունքները, դափնիները կամ նույնիսկ գիտելիքներն ու հմտությունները չեն, այլ դրանց միջոցով կատարված այն դրական արարքներն ու գործերը, որոնք դույզն ինչ անգամ օգնել են որևէ մեկին կամ հայրենիքիս, մի աղյուս են դրել որևէ անհատի, խմբի կամ ազգիս զարգացման որմին կամ գոնե մեկ ժպիտ ու երջանիկ կայծ են պարգևել դրանց պապակ սրտերին: Առաջին քառորդ դարիս գլխավոր դասը կհամարեի այն գիտակցության ձեռքբերումը, որ մեծ նպատակները գտնվում են քո եսի առանցքից դուրս՝ ուրիշների մոտ և խմբային առանցքներում, իսկ եսիդ շուրջ գտնվող նպատակները միայն միջանկյալ փուլեր են, որոնք պետք է ծառայեցվեն որպես միջոցներ մեծ նպատակներին հասնելու համար: Մնում է ձգտել լավ կիրարկել այս դասը հաջորդ քառորդներում՝ հնարավորինս հեռու մնալով եսասպասարկման գոնե խոշոր թակարդներից:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...