Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Հայկական երկու պետությունների վարչապետերի հանդիպումը ջերմ էր ու գործնական | «Հայոց աշխարհ»


Ամսաթիվ՝ 08/11/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս «Հայոց աշխարհ» թերթին, որն առցանց հրապարակվել է այստեղ:
 Վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած քայլերը, նաև գործունեության ոճը     մեծ հույսեր են առաջացրել Հայաստանում: Արցախ կատարած այցից հետո կարծես նման տրամադրություններ կան նաև ձեզ մոտ, ինչպես ասաց  Արցախի վարչապետը` ինքը մտահոգ էր Հայաստանի տնտեսական իրավիճակով, բայց հիմա հանգիստ է, քանի որ վարչապետն է Կարեն Կարապետյանը: Ինչո՞վ շահեց ՀՀ նոր վարչապետը նաև արցախցիների վստահությունը:
– Մինչ վարչապետ նշանակվելը ու նաև մինչ այս այցը արդեն այդ վստահությունը կար, քանի որ  Արցախում շատ լավ ճանաչում են Կարեն Կարապետյանին, նա իր մասնակցությունն է ունեցել Արցախի զարգացման գործում թե’ տնտեսությունում, թե’ բարեգործական որոշակի ծրագրերով: Արցախի Հանրաապետության (ԱՀ) վարչապետ Արայիկ Հարությունյանի լավատեսությունը նաև այդ հանգամանքով է պայմանավորված: Այսօր արդեն կան ռեալ հիմքեր նման լավատեսական հայտարարություններ անելու համար. Կարապետյանի աշխատաոճը, կատարված քայլերը, իրոք, հույս են ներշնչում: Դրա համար էլ Արցախում ևս կա նույնպիսի ոգևորվածություն: Այս հաջողությունը պետք է  բոլորիս ` ողջ հայությանը:
-Հայկական երկու պետությունների վարչապետերը ոչ միայն մտարիմ ընկերներ են, այլև գաղափարակիցներ և նույն կերպ են պատկերացնում տնտեսությունների զարգացման հեռանկարները: Չե՞ք կարծում, որ սա ևս մի հանգամանք է, որը ստեղծում է նպաստավոր իրավիճակ ակտիվ համագործակցության համար:
-Իհարկե: Մտարիմ ընկերներ ու նաև գործընկերներ լինելու մասին ասաց հենց Կարեն Կարապետյանը: Երկու կառավարությունների ղեկավարները բարձր փոխվստահություն ցուցադրեցին միմյանց հանդեպ: Արայիկ Հարությունյանը Կարեն Կարապետյանի նշանակումը և գործունեությունը լուսավոր կետ համարեց ողջ հայության համար և մեր ազգի ապագան ինչ-որ չափով պայմանավորեց հենց Կարապետյանի հաջողություններով:
    Հետաքրքրական էր այն, որ Կարապետյանն իր հերթին առավել ոգևորված էր Արցախի փորձով, ասաց, որ մասնագետներ է ուղարկելու Արցախ, որպեսզի  ուսումնասիրվի տարբեր ոլորտներում առկա հաջողված փորձը ու այն կիրառվի  Հայաստանում: Կարապետյանի խոսքը վերաբերում էր ներդրումների ներգրավմանը,  նաև ներդրումների կառավարմանը, ինչպես նաև բիզնեսի խթանմանը: Կարապետյանը գնահատեց այն գործիքակազմը, որն այս տարիներին կիրառում է Արցախի կառավարությունը, որոնց շնորհիվ բավական լավ արդյունքներ ենք ունեցել. եթե ՀՀ-ում եղել են բացասական միտումներ, ապա Արցաում անընդհատ  տնտեսկան աճ է գրանցվել:
Սա  կլինի Հայաստանի և Արցախի միջև փորձի փոխանակման լավագույն օրինակը:
-Կարևոր հանգամանք շեշտեցիք. Հայաստանում կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ դժգոհել են, թե Արցախը բեռ է տնտեսապես վատ վիճակում գտնվող Հայաստանի համար: Այսօր ժամանակն է կոտրել այդ վտանգավոր մտայնությունը, սկսվում է մի նոր փուլ, դա Հայաստանի ու Արցախի  փոխհամագործակցության փուլն է: 
-Ճիշտ եք, այսօր էլ կան պաշտոնյաներ, որոնց ընկալումներում նստած է այն միտքը, թե Հայաստանը պետք է  միակողմանիորեն օգնի Արցախին: Բայց չէ՞ որ Արցախն էլ  Հայաստանին տալու ինչ-որ բան ունի: Արցախում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանը կեսկատակ նկատեց, որ ՀՀ պետբյուջեից պետք է ջնջենք ՙաջակցություն ԼՂՀ-ին՚ տողը կամ այն փոխարինել ՙԼՂՀ-ից աջակչություն Հայաստանին՚ տողով: Եվ խոսքը ոչ միայն վերաբերում է փորձի փոխանակմանը,  այլև տնտեսական աջակչության: Իզուր չէ, որ Կարեն Կարապետյանն ասաց` ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի դրայվերն է: Հատկապես վերջին  տարիներին, երբ մեզ մոտ 8-ից 10 տոկոս ՀՆԱ աճ է գրանցվել, մինչդեռ ՀՀ-ում կամ անկում է կամ ցածր տոկոսով տնտեսական աճ: Արցախի դրայվեր լինելու ապացույցը նաև այն է, որ Արցախում որքան շատ ներդրում է կատարվում, այնքան շահում է Հայաստանը, կամ որքան Արցախի տնտեսության համար գնումներ են կատարվում` մեքենաներ, սարքավարումներ, որքան Արցախում սպառումը շատանում է, այնքան կրկին շահում է ՀՀ-ն, քանի որ Հայաստանի միջոցով են այդ ապրանքները գալիս Արցախ ու մաքսերն էլ վճարվում են Հայաստանի պետբյուջե: Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը   բացատրեց, որ այն միջպետական վարկը, որը ոմանք համարում են բեռ է Հայաաստանի hամար, գլխավորապես ձևավորվում է այն մաքսերից, որոնք Արցախի տնտեսվարողները վճարում են ՀՀ բյուջեին: Այսինքն` միջպետական վարկը ոչ այնքան ՀՀ օգնությունն է, որքան Արցախի տնտեսության զարգացման արդյունք, ու որքան զարգանում է Արցախի տնտեսությունը, այնքան աճում են ՀՀ մաքսերի և միջպետական վարկի ծավալները:
-Վարչապետ Կարապետյանը խոսելով Արցախում նախորդ տարվա ընթացքում արձանագրված 9,1 տոկոսի  աճից,  դա մեկնաբանեց այսպես` քանի որ Արցախում չեն վախենում ասել, թե ինչո՞ւմ են սխալվել: սա վկայում է այն մասին, որ Կարապետյանն ինքը ևս ազնիվ անկեղծ խոսքի ու գործի կողմնակից է, Արցախում դա նկատվե՞ց:
 –Եվ նկատվեց, և արժեվորվեց: Մեր վստահությունը դեպի Կարապետյանը նաև հիյմնավոր է դառնում շնորհիվ այդ անկեղծության,  քանի որ մենք և Արցախում, և Հայաստանում, իրոք անկեղծության ազնվության պակաս ենք ունեցել: Մինչդեռ քաղաքականության մեջ, մանավանդ տնտեսության հարցերում միշտ պետք է անկեղծություն լինի: Դա է խնդիրների ճիշտ գնահատման ու դրանք լուծելու անհրաժեշտ պայմանը: Եթե մենք անկեղծ չենք խոսում խնդիրներից ու աչք ենք փակում դրանց վրա, ապա խնդիրնեն անընդհատ մնալու են, իսկ մենք ուղղակի չենք կամենալու խոստովանել, որ սխալների կուտակման պատճառը հենց մեր անկեղծության պակասն է: Կարծում եմ Կարապետյանի անկեղծ մոտեցումը ժամանակի ընթացքում ցույց կտա իր դրական արդյունքները:
-Վարչապետ նշանակվելուն պես Կարապետյանն  իր քայլերը սկսեց կադրային  քաղաքականությունից. արդեն իսկ մեզանում կա նկատելի փոփոխություն. գալիս են  երիտասարդ կադրեր, նոր մտածողությամբ, կարելի է ասել հոմոսովետիկուսի սինդրոմը հաղթահարած մարդիկ են, որոնք Կարապետյանի խոսքով ասած` պաշտոն ստանալով պետք է ոչ թե սեփական հարցերը լուծեն, այլ ծառայեն  երկրին, ժողովրդին: Սա չի՞ ոգևորում նաև Արցախին:
-Արցախում դեռ տեսանելի ալիք չկա, թեև նախորդ տարիներին արդեն նկատվեց համակարգը երիտասարդ կադրերով համալրելու միտումը: Չմոռանանք, որ Արայիկ Հարույթունյանը, երբ նշանակվեց վարչապետ, ընդամենը 33 տարեկան էր: Այսինքն, երիտասաարդ բարեփոխիչների  մուտքը նկատվեց դեռ 2007-ից: Իհարկե, ժամանակ առ ժամանակ պետք է թարմացում լինի, մոտեցումների փոփոխություն, համակարգի  ավելի թարմացում: Այս պահին դեռ Արցախում նման փոփոխություններ չկան, բայց կարծում եմ, որ մոտ ժամանակներս ՀՀ կառավարության մոտեցումներն ու  փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն անպայման կթողնեն նաև մեր կադրային քաղաքականության վրո ու Արցախում ևս  մոտեցումները որոշակիորեն կվերանայվեն:
– Կարևորելով էներգետիկայի ոլորտի ինտենսիվ զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի ինքնաբավ լինելը՝ Կարապետյանը անհրաժեշտ համարեց դիտարկել ՀՀ- ԼՂՀ էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունները: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 
-Սա շատ կարևոր է, այս ոլորտը 2008-ից զարգացում է ապրում: Արցախը հասել է ինքնաբավության մակարդակի ու մոտակա տարիներին պատրաստվում է էլեկտարէներգիա արտահանել Հայաստան: Այստեղ կարևոր է երկու համակարգերի հնարվորինս արագ ինտեգրումը, որը կնվազեցնի ռիսկերը, կորուստները, կառավարման տեսնկյունից կբարձրացնի արդյունավետությունը:
Ասեմ, որ ՀՀ մասնագետները միշտ էլ ներգրավված են եղել Արցախի էներգետիկ համակարգի զարգացման մեջ, Արցախից էլ կա որոշակի մասնակցություն Հայաստանի այդ ոլորտում:
Այժմ մենք լուրջ քայլեր են կատարում Քարվաճառի  ուղղությամբ, կառուցվում է  Սոտք-Քարվաճառ -Հաթերք օդային էլեկտրագիծը, որը նվազեցնելու է Արցախի էլեկտրական ցանցի ռիսկերը, քանի որ այն այսօր միակողմանիորեն  կախված էր միայն Գորիս-Ստեփանակրետ էլեկտրագծից: Իսկ այսօր  կառուցվում է օղակաձև մի  համակարգ, որը կլինի էլկտրամատակարարման այլընտրանքային հոսքագիծ:     Փաստորեն այս էլեկտարագիծը կառուցվում է և’ Հայաստանից էներգիա վերցնելու, և’ այն Հայաստանին տալու համար: Եվ իրականություն է դառնում ՀՀ վարչապետի նխպատակադրումը` էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու մասին:
-ՏՏ ոլորտի զարգացման մասին խոսելով Կարապետյանն, ասաց.  ՙՈւզում ենք աշխարհ շուռ տալ՚: Հայաստան այստեղ լուրջ ներուժ ունի, իսկ ի՞նչ իրավիճակ է  Արցախում, հնարավո՞ր է, որ երկու հայկական պետությունները կարողանան ՏՏ ոլորտում միասնաբար ու բարձր մակարդակով ներկայանալ աշխարհին:
-Արցախը  դեռ հետ է մնում Հայաստանից և դա նաև ՀՀ-ի պետական մարմինների ու    մասնավոր հատվածի մեղքով է: Կան նաև օբյեկտիվ պատճառներ, քանի որ ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը շատ-շատ կարևոր է: Արցախում աստիճանաբար դրա վրա ուշադրություն ենք դարձնում, բայց կադրերը նաև ձևավորվում են պահանջարկից ելնելով: Հայաստանի մի քանի 100 ձեռնարկություններից միայն մի քանիսն են, որ Արցախում ունեն մասնաճյուղեր ու Արցախը նաև բիզնես տեսանկյունից դիտարկում են որպես շահավետ գոտի: Այդ ընկերությունները նաև հայրենասիրական մղումներից ելնելով են դա արել:  Արցախում կան նաև մի քանի ընկերություններ, որոնք արդեն մի քանի աշխատեղներ են ստեղծել: Կարծում եմ, եթե ՀՀ-ում այդ ոլորտը հասնի աշխարհը շուռ տալու մակարադակի, ապա հավատացեք, որ Արցախում էլ բավական արագ կզարգանա այն ու մենք կլինենք լրացուցիչ այն ուժը, որը կօգնի, որ  հայությունը ՏՏ ոլորտում աշխարհը շուռ տվող նորարարություններով հանդես գա:
Պետք է ասեմ, որ Կարապետյանի այդ հայտարարությունը մեծ ոգևորություն է առաջացրել Արցախում: Եվ առհասարակ այն բոլոր հայտարարությունները, որոնք միտված են Արցախի  ու Հայաստանի ներուժը համատեղ օգտագործելուն, մենք միշտ դրականորեն ենք դրանց արձագանքում:
-Այցելել Արցախ ու չլինել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում, չուսումնասիրել հայկական դիրքերի վիճակը, տեխնիկական հագեցվածությունը` Կարապետյանը չէր կարող. ի՞նչ տպավորությամբ շփման գծից հեռացավ Հայաստանի վարչապետը:
–Տպավորությունը դրական էր. Կարեն Կարապետյաը դրական գնահատեց այս ամիսներին կատարված ինժեներական աշխատանքը: Նա նաև ունի իր տեսակետը հետևություններ արեց, թե ի՞նչ նոր քայլեր պետք է կատարել: Համոզված եմ, որ նա ու իր ղեկավարած կառավարությունը ավելի հետևողականորեն ուշադրություն կդարձնեն առաջնագծի ամրացման աշխատանեքներին:  Ասուլիսի ժամանակ երկու վարչապետները շեշտեցին, որ ԼՂՀ և ՀՀ պետբյուջեներից զգալի միջոցներ են ուղղվելու առաջնագծի ամրացման ու զինվորների անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներին:
   Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի այս այցը և երկու վարչապետների տիգրանակերտյան ասուլիսը իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման ու տնտեսական զարգացման վրա:Սպասե՛նք նորությունների ու բարեփոխումների:
Արմինե Սիմոնյան


Reddit

Պիտակներ՝ | |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...