Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

հայաստանյան ներկա քաղաքական իրավիճակի Կիսահումորային վերլուծություն համակարգչային տերմինաբանությամբ… system restore, backup restore, restart or form


Ամսաթիվ՝ 04/11/2011 Բաժին՝ Քաղաքականություն

Անվիճելի է, որ ՀՀ համակարգչի օպերացիոնալ համակարգը աշխատում է բազմաթիվ error-ներով, որոնք բուժելու համար ամեն մեկն առաջարկում է իր լուծումը: Ընդհանուր առմամբ գլխավոր menu-ում առկա են չորս options՝
1. System restore… Արդեն բավականին ժամանակ է, ինչ համակարգչի առաջին administrator-ը ձգտում է հաղթահարել ներկա համակարգի firewall-ի պատնեշը ու system restore կատարել, սակայն դեռևս ապարդյուն: Ուշագրավ է, որ սկզբնական շրջանում առաջին administrator-ը փորձեց համակարգի ներսում գործող trojan-ների ու դրսից գրոհող այլևայլ spam-երի, password removal-ների, application-ների, ինչպես նաև համակարգին network-ով կապված հատկապես եվրոպացի ու ամերիկացի administrator-ների միջոցով system restore-ի տանող վերջին next-ը սեղմել: Սակայն գործող administrator-ը ծանր restart-ից հետո վերջնական next-ից մի քանի քայլ առաջ բացահայտորեն shift+delete արեց բոլոր Trojan-ներին, իսկ կրիտիկական պահին հասցրեց block անել դրսից ակտիվ գրոհող hacker-ներին: Հետագա ճնշումների արդյունքում համակարգը block-ից հանեց hacker-ներին, սակայն իր browser-ում միացրեց pop-up-ն ու բարձրացրեց firewall-ի պաշտպանունակությունը: Ավելին, մինչ այժմ առաջին administrator-ը պահանջում է հրապարակել համակարգչի recycle bin-ի պարունակությունը, իսկ երրորդ administrator-ը, մեղմ ասած, դեմ չէր լինի սեղմել “empty recycle bin” կոճակը: Ընթացիկ ժամանակում, system restore-ի կողմնակիցները որոշ չափով փոխելով իրենց մարտավարությունը և չհրաժարվելով շարունակական հետախուզական ու ստուգատեսային hacking-ներից ու հնարավորինս չափով արտաքին administrator-ների ծրագրային աջակցությունն ու հրապարակային status-ները օգտագործելուց, սկսել են chat-երի ու նուրբ ակնարկային հրապարակային status-ներով նոր Trojan-ներ փնտրել համակարգի մեջ: Ամեն դեպքում, լուրջ antivirus ու scanner պետք չէ արձանագրելու համար, որ առաջին administrator-ը պլանավորում է համակարգը գրոհել 2012-ի և 2013-ի restart-ների ընթացքում, քանի որ ներկա administrator-ի antivirus-ն ու firewall-ը գնալով հզորանում են, իսկ hacker-ների շարքերը՝ նոսրանում:
2. Backup restore… Ոչ վաղ անցյալում երկրորդ administrator-ը password-ները երրորդին փոխանցելուց առաջ համակարգչի local disk d-ում ստեղծեց backup file և local disk c-ում թողեց որոշ system ծրագրեր ու trojan-ներ հետագայում backup-ը restore անելու համար: Շուրջ չորս տարի շարունակ երրորդ administrator-ը խուսափում էր backup-ն ու մնացուկային ծրագրերն ու file-երը cleanup անելուց, քանի որ դրանից հետո կատարված restart-ից հետո համակարգը կարող էր ուղղակի նոր password պահանջեր իրենից, որը չգիտի: Այնուամենայնիվ, մոտակա restart-ից առաջ որոշ արտաքին ու ներքին ծրագրերի ու file-երի թուլացման արդյունքում երրորդ administrator-ը վճռական որոշումը կայացրեց՝ սկսելով երկրորդի install արածների ոչ թե cleanup կամ remove, այլ գլխավորապես hidding, archiving կամ quarantine-ի մեջ փակում: Hidding-ի օրինակ է երրորդ administrator-ի control panel-ի administrator Կարեն Կարապետյանի uninstall-ը: Quarantine-ի օրինակ՝ antivirus-ի administrator Ալիկ Սարգսյանի transferring-ը համակարգի երրորդ administrator-ի help and support բաժին: archiving օրինակ կարող է լինել համակարգի կենսունակության երկրորդ անհրաժեշտ ծրագրի՝ ԲՀԿ-ի կողմից առաջին անհրաժեշտ ծրագրի՝ ՀՀԿ-ի առաջարկած license agreement-ի “I agree” պարտադիր կետը checked անելը. Պակաս archiving չէ նաև system 32-ի administrator Հովիկ Աբրահամյանի դերափոխումը հավաքագրման դաշտ՝ ասենք windows Explorer-ի administrator: Իսկ թե ինչու հենց archiving, քանի որ archived file-երի մեջ virus-ներ չեն թափանցում և archive file-երը պասիվանում կամ ավելի կառավարելի են դառնում: Administrator-ի control panel-ի փաստացի ղեկավար Միքայել Մինասյանը send to արվեց windows explorer ոչ այնքան Հովիկ Աբրահամյանին support անելու, այլ control և autoscan անելու, որպեսզի հանկարծ Trojan file-եր ներս չթողնի համակարգ՝ խթանելով backup-ի բացումը: Չի բացառվում, որ իր functions-ը հրաշալի կատարելու դեպքում Հովիկ Աբրահամյանը undo արվի: Իսկ ահա program files-ի administrator Կարեն Կարապետյանի uninstall-ը կարող ենք դիտարկել որպես remove to, եթե, իհարկե, իրոք տեղափոխվում է նոր համակարգիչ աշխատելու: delete-ի վառ օրինակ կարող է դառնալ control panel-ի files and folders բաժնի administrator Արմեն Գևորգյանի հավանական uninstall-ը, քանի որ նա այդպես էլ convert լինելու նշաններ էլ չցուցաբերեց ու մնաց backup file-ի հավատարիմ պահապանը: Բնականաբար, կան նաև shift+delete-ներ, cut-paste-եր, սակայն դրանք ևս տիպիկ են նախա-restart-ային շրջանին: Ինչպես տեսնում ենք, backup բացելու tools-ը աստիճանաբար կորցնում են իրենց functions-ը՝ արդյունքում backup file-ը անգործության կմատնվի ներսից բացվելու համար, սակայն հաշվի առնելով որոշ delete-ներ ու remove-ներ՝ չի բացառվում, որ երկրորդ administrator-ի հիմնական հարվածը լինի դրսից: Ամենահավանական ռազմավարությունը ԲՀԿ-ի archive-ը unzip անելն ու վերջերս delete արված, ինչպես նաև 2008-ից hidden եղած՝ զգալի RAM ու memory վերցնող որոշ ծրագրերի ու file-երի ԲՀԿ-ի folder-ի մեջ ավելացնելն է ու մի նոր ծրագրի install-ը համակարգում: Այս ճանապարհով երկրորդ administrator-ը դեռ շանսեր ունի եթե ոչ restart-ի ժամանակ մտնել dos-ի մեջ ու password-ները ձեռքը առնել, ապա գոնե հզորացնելու իր Trojan-ներն ու backup file-երը, հաջորդ restart-ների ժամանակ dos-ում ցանկալի փոփոխությունները կատարելու համար: Մյուս կողմից երկրորդ administrator-ի ձախողման դեպքում չի բացառվում, որ restart-ից հետո համակարգի երրորդ administrator-ը ի վիճակի լինի format անել local disk դ-ն՝ մեկընդմիշտ delete անելով այնտեղ պահված backup file-ը: Երրորդ administrator-ը դեռևս կարողանում է edit անել երկրորդ administrator-ի ստեղծած interface-ը երկու գլխավոր գործոնների շնորհիվ՝ հասարակ file-երի մեջ դեռևս չկա երկրորդ administrator-ի backup restore-ի բավարար պահանջարկ և network-ով կապված համակարգի վրա ամենաազդեցիկ ռուսական administrator-ից բավարար աջակցությունը բացակայում է:
3. Restart… Բնականաբար, երրորդ administrator-ը ամեն ինչ անելու է համակարգիչը restart անելու համար: Դեմ չէր լինի նույնիսկ stand by-ին, սակայն փորձելու է քաղել առավելագույնը, այսինքն՝ ավելին, քան stand by-ի ստատուս քվոն: Կանխատեսելի ու պտղաբեր restart-ի համար երրորդ administrator-ը մերթ ընդ մերթ cleanup-եր ու defragment էր կազմակերպում համակարգում՝ կոսմետիկ փոփոխություններով հասարակ file-երի համար մակերեսային ու խաբուսիկ հարմարավետության զգացում առաջացնելու նպատակով: Իսկ ինչպես գիտենք, cleanup-ը ու defragment-ը ի զորու չեն վերացնելու լուրջ համակարգային error-ները: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում են նաև քաղաքական settings-ում վերջին շրջանի փոփոխությունները: Ինչպես նկատում ենք, երրորդ administrator-ի նախաձեռնած վերադասավորումները ելնում են ոչ միայն երկրորդ administrator-ին չեզոքացնելու տրամաբանությունից, այլ նաև հասարակ file-երի շրջանում դժգոհություն ու error-ներ առաջացրած system file-երի hiding-ի, deleting-ի կամ կոսմետիկ convert-ների միջոցով փափուկ ու անվտանգ restart-ի ապահովման տրամաբանությունից: Երրորդ administrator-ի համար առաջիկա restart-ը պետք է դիտարկել հատկապես որպես 2013-ի restart-ի համար անհրաժեշտ ծրագրային աջակցություն ապահովելու միջոց՝ հնարավորինս փոքրացնելով Trojan-ների ու այլևայլ ծրագրերի տեսակարար կշիռը RAM-ի վրա: Հատկանշական է, որ երրորդ administrator-ի գործելաոճը հավանական virus-ների նկատմամբ ավելի շատ համապատասխանում է convert-ի ու quarantine-ի տրամաբանություններին՝ վերջին տարբերակում թողնելով delete-ն ու block-ը: Այնինչ երկրորդի մոտ ավելի շատ ընդգծված էր կտրուկ լուծումները՝ antivirus-ի ու firewall-ի առաջատար դերակատարությամբ:
4. Format… Սա ամենահիմնային option-ն է, սակայն կարծես թե menu-ի մեջ այն unavailable է: Ընդհանրապես շատ ծրագրեր ու հասարակ file-եր պնդում են, որ համակարգի error-ներն այնքան շատ ու խորքային են, որ դրանց արդյունավետ ու ցանկալի ժամկետում բուժումը միայն համակարգի format-ն է: Առաջին administrator-ը հայտարարում է, որ նա format-ի է ձգտում, ինչով էլ կարողացավ գրավել լայն զանգվածների աջակցությունը, սակայն բավարար հիմքեր չկան համոզվելու, թե նրա recovery-ի դեպքում համակարգը format կարվի, թե ուղղակի որոշ խմբագրումներով system restore: Մոտավոր նույնը կարող ենք ասել նաև երկրորդ administrator-ի վերաբերյալ: Վերջինիս հիմնական կռվանը իր տարիներին RAM-ի ու memory-ի հզորությունների թվաբանական աճն է, ինչը ներկա պահին գոյություն չունի կամ թույլ է: Երրորդ administrator-ի թիմի շեշտադրումները երկարատև convert-ների, scanning-ների, repair-ների ճանապարհի խոստումների վրա են հիմնված, ինչը, ըստ նրանց, վերջին հաշվով հասցնելու է համակարգի արդյունավետության ցանկալի մակարդակի: Իսկ ահա արտահամակարգային բազմաթիվ ծրագրեր ու file-եր ձգտում են format-ի, քանի որ, ըստ նրանց, ոչ մի system restore, backup restore կամ restart ի վիճակի չեն վերացնելու առանցքային error-ները: Հիմնական դժգոհության հիմքը ընդգծված օլիգարխիկ virus-ներն են, որոնք հսկայական ծավալ են վերցնում ram-ից ու memory-ից՝ անհավասարաչափ ծավալ թողնելով հասարակ file-երի համար: Այս պարագայում administrator-ը չի ցանկանում խորքային defragment և cleanup անել միջֆայլային տարածությունները կրճատելու համար, քանի որ արդյունքում իր system 32-ի բազմաթիվ խոշոր file-եր ուղղակիորեն կվնասվեն կամ ամբողջովին կվերանան, ու համակարգը, restart գնալով, այլևս չի միանա երրորդ administrator-ի password-ներով ու setting-ներով: Երեք administrator-ների եռանկյունուց դուրս մի քանի archived ու disabled արված ծրագրեր կան, որոնք կողմ են format-ին, այն կատարելու կամքը ունեն, բայց բավարար tools դեռևս չունեն դրան հասնելու համար: Նախ՝ այդ ծրագրերը օպերացիոնալ համակարգում գործում են տարբեր functions-ով և չեն ցանկանում կամ չեն կարողանում ram-ի ու memory-ի իրենց բաժին ծավալները միացնելով՝ պայքարել համակարգի virus-ների ու խորքային error-ների դեմ՝ վերջին հաշվով հասնելով ցանկալի format-ին: Error-ը համակողմանիորեն scan անելիս՝ պետք է նշել, որ format-ը հնարավոր է լինելու միայն հասարակ file-երի միահամուռ ջանքերով, երբ նրանք իրենց աշխատանքի հիմքում կունենան նույն ծրագիրը: Ուղղակի պետք է unzip անել բոլոր file-երի ներսում եղած Փոքր Մհերին, ստեղծել մի հավաքական ակտիվացած Փոքր Մհեր, այլ ոչ թե սպասել archived և hidden Մհերին անհատի տեսքով, լինի դա նախկին թե նոր administrator:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...