Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Համակարգչում հայերեն ստեղնաշարի և ուղղագրիչի ավելացման ուղեցույցներ


Ամսաթիվ՝ 06/01/2014 Բաժին՝ Այլք

Այս գրառումը ցույց է տալիս, թե ինչպես ավելացնել հայերեն ստեղնաշարը (թե՛ տպագիր (typewriter), թե՛ հնչյունական (phonetic)) windows օպերացիոն համակարգերում, ինչպես նաև պարունակում է օգտակար նշումներ՝ ներառյալ ֆայրֆոքսում հայերեն անվճար ուղղագրիչ ավելացնելու մասին:
Խնդրում եմ հնարավորինս տարածել այս ուղեցույցը և կոչ անել բոլորին հայերենը գրել հայատառ:

Ներքևում նշված քայլերը կիրառելի են Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերի համար, իսկ Windows XP-ի դեպքում բոլոր քայլերը նույնական են, միայն 4-րդ քայլից հետո պահանջվում է Windows XP-ի սկավառակ, որի փոխարեն հնարավոր է նաև ներբեռնել այս zip ֆայլը, այն բացել որպես թղթապանակ և սկավառակի փոխարեն ցույց տալ դրա տեղը։
1. Կտտացնել էկրանի ձախ կողմի ներքևում գտնվող «Սկզբի» (Start) վրա և բացել «Կառավարման վահանակը» (Control Panel)։
2. Սեղմել «Տարածաշրջանային և լեզվական տարբերակների» (Regional and Language Options) վրա։
3. Ընտրել «Ստեղնաշարեր և լեզուներ» (Keyboards and Languages) բաժինը։
4. Սեղմել «Փոխել ստեղնաշարեր․․․» (Change Keyboards…) կոճակի վրա։
5. Սեղմել «Ավելացնել․․․» (Add…) կոճակի վրա։
6. Ընտրել «Արևելահայերեն» (Armenian Eastern) կամ «Արեւմտահաեյերէն» (Armenian Western) տարբերակները և հաստատել (OK)։
7. Եվս մեկ անգամ հաստատել (OK)։

Նշում 1. Այս պարագայում Ձեզ այլևս պետք չեն KDWin կամ նմանատիպ այլ ծրագրերը, և ստեղնաշարի լեզուն փոխելու գործընթացը շատ ավելի հեշտ և առանց գլխացավանքների է:
Նշում 2. Եթե ցանկանում եք օգտագործել տառերի ոչ թե տպագիր (typewriter), այլ հնչյունական (phonetic) դասավորությունը, ապա պետք է այս հղումով ներբեռնել դրա հավելվածը, բացել zip ֆայլը և սեղմել setup.exe ֆայլի վրա: Հավելվածի տեղադրումից և close կոճակը սեղմելուց հետո պետք է կրկնել վերևում նկարագրված 7 քայլերը, միայն թե 6-րդ քայլում պետք է ընտրել հայերեն հնչյունական (Armenian Phonetic) տարբերակը:
Նշում 3. «Նշում 2»-ում նկարագրված տրամաբանությունը նույնական է նաև ռուսերեն հնչյունականի (Russian Phonetic) համար, միայն 6-րդ քայլում, բնականաբար, պետք է ընտրել «ռուսերեն հնչյունական» (Russian Phonetic) տարբերակը: Ռուսերեն հնչյունականի հավելվածը ներբեռնելու համար պետք է սեղմել այս հղման վրա:
Նշում 4. Նույնիսկ հնարավոր է տառերի դասավորության երկու տեսակները (տպագիր և հնչյունական) միաժամանակորեն ավելացնել համակարգչում, որի նպատակով երկուսի համար պետք է կրկնել վերևում տրված քայլերը առանձին-առանձին: Երբ հայերենի կամ ռուսերենի տառերի դասավորության երկու տեսակներն արդեն ավելացված են, ապա control+shift կոճակների համակցությամբ հնարավոր է փոխել դասավորության տեսակը՝ տպագրից հնչյունական և հակառակը:
Նշում 5. Եթե հայատառ գրելու Ձեր հիմնական մտավախությունը ուղղագրության այնքան էլ լավ իմացությունը չէ, ապա դրա համար էլ լուծում կա: Կարող եք Ձեր ֆայրֆոքսում անվճար կերպով ավելացնել հայերեն ուղղագրիչ հավելվածը, որն ավտոմատ կերպով ստուգում է տպվող հայերեն նախադասությունները: Այն ավելացնելու համար պետք է գնալ այս հղումով:

Հայերենը գրե՛նք հայատառ:


Reddit

Պիտակներ՝ | | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...