Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել


Ամսաթիվ՝ 10/10/2018 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով շարունակել հիվանդությունների հիմքով տարբեր գործունեություն (այդ թվում՝ դիվանագիտական ծառայություն) իրականացնելու համար դրված սահմանափակումների տրամաբանությունը: Քննարկման տեսանյութը՝ այստեղ:
Հիմնական քննարկումը ծավալվեց կուրության շուրջ, որի շրջանակներում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հղում արեց նաև իմ՝ ՀՀ ԱԳՆ դիվդպրոց դիմելու և մերժում ստանալու դեպքին.
«Իրականում տարիներ առաջ էդպիսի մի միջադեպ եղել է. կուրություն ունեցող անձին մերժել են դիվանագիտական դպրոց ընդունել՝ պատճառաբանելով, որ հետագայում չի լինելու աշխատանքի անցնել, որովհետև կա այդ սահմանափակումը: Անձը, որի մասին խոսում եմ, բոլորս երևի տեղյակ ենք, և հիմա շատ հիանալի պաշտոն ա վարում Արցախի Հանրապետությունում»:
Իհարկե, շնորհակալ եմ այդ գնահատականի համար, բայց ավելի շնորհակալ ու ուրախ եմ, որ այդ նախագիծը հանեցին օրակարգից, և նման քննարկում տեղի ունեցավ…
Հիմա մի փոքր անդրադառնամ տվյալ միջադեպին և այդ սահմանափակմանը:
• 2011թ. հունվարին դիմել եմ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց ընդունվելու և մեկամյա ուսումնական ծրագրին մասնակցելու նպատակով: Ինձ մերժեցին ընդունել դպրոց՝ հիմնավորելով, թե ըստ կառավարության որոշման՝ կույրը չի կարող դիվանագետ դառնալ: ԱԳՆ պաշտոնյաները հրապարակայնորեն մի շարք այլ հիմնավորումներ էին ներկայացնում, որոնք հակասում էին ՀՀ Սահմանադրությանը և միջազգային նորմերին: Ես էլ պնդում էի, որ, նախ, ես կարող եմ դիվանագետ դառնալ և՛ փաստացի, և՛ օրենքով, բացի դրանից, ես դեռևս չէի դիմել դիվանագիտական ծառայության ընդունվելու, այլ՝ պարզապես կրթություն ստանալու համար:
• Հետո ես դիմեցի դատարան ՀՀ ԱԳՆ դեմ (հայցադիմումը՝ այստեղ), սակայն երեք ատյաններն էլ վճիռ կայացրեցին, որ ՀՀ ԱԳՆ-ը պատասխանատու չէ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ՊՈԱԿ-ի գործողությունների համար՝ փաստացի խուսափելով միջադեպին գնահատական տալուց: Ինչ-ինչ պատճառներով 2014թ. չստացվեց նոր հայց ներկայացնել այս անգամ դիվդպրոցի դեմ, և այդպես էլ գործը փակվեց:
• Հատկանշական է, որ բացի Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքներ խախտելուց, ՀՀ ԱԳՆ կողմից հղում արվող միակ իրավական ակտը՝ սահմանափակում ենթադրող հիվանդությունների ցանկն ամրագրող կառավարության որոշումը նույնպես ինձ չէր վերաբերում, քանի որ այնտեղ նշված չէր կուրությունը, այլ՝ աչքի որոշ հիվանդություններ, որոնցով ես չեմ տառապում: Խոսուն է այն փաստը, որ դա քաջ գիտակցելով՝ դատական պրոցեսում ՀՀ ԱԳՆ-ը 2013թ. նախաձեռնեց կառավարության տվյալ որոշման խմբագրում՝ ավելացնելով կուրությունը այդ ցանկի մեջ, որպեսզի գոնե մի իրավական «հիմնավորում» ունենան և կանխեն նմանատիպ նոր միջադեպերը:
Այդքանից հետո ուրախ եմ, որ այսօր նման քննարկում է տեղի ունեցել կառավարության նիստի ժամանակ, և նախագիծն օրակարգից հանվել է՝ լրացուցիչ ու խորքային ուսումնասիրության ու քննարկման նպատակով: Իմ դիրքորոշումն այդ հարցի շուրջ հետևյալն է՝
– ՀՀ կառավարությունը պետք է վերջապես հանի դարն անցած սահմանափակումները (ներառյալ՝ տեսողական ու լսողական խանգարումները) դիվանագիտական ծառայության անցնելու համար: Ավելին՝ կարծում եմ, որ կույրերի և խուլերի մասնակցությունը պետք է թույլատրվի նույնիսկ զինվորական ծառայության որոշակի տեսակներում: Այժմ տեխնոլոգիան այնպես է զարգացել, որ խիստ կրճատվել են տեսնողի և կույրի ֆիզիկական կարողությունների (կարդալ, գրել, տեղաշարժվել և այլն) միջև տարբերությունները, իսկ երբեմն կույրն առավելություններ ունի տեսնողի հանդեպ:
– Հայաստանը այդ հարցում ոչ միայն պիտի ուսումնասիրի միջազգային լավագույն փորձը, այլ նաև՝ առաջ անցնի այդ փորձից և ինքը ձևավորի ավելի լավ փորձ՝ հիմնվելով առկա և կանխատեսվող տեխնոլոգիական լուծումների վրա: Օրինակ, ԱՄՆ-ը առաջին անգամ կույր դիվանագետ ունեցավ 2008թ.-ին, ինչի մասին միջազգային հայտնի լրատվամիջոցները գրեցին՝ որպես ԱՄՆ առաջադիմության ու մարդու իրավունքների պաշտպանության օրինակ: Ինչու՞ Հայաստանը պետք է հապաղի այդպիսի հարցերում, եթե հնարավոր է, բացի մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելուց, ապահովել նաև խիստ դրական միջազգային իմիջ:
– Այս և նմանատիպ հարցերը պետք է լայն հանրային ու փորձագիտական քննարկման առարկա դառնան, եթե կառավարությունը ցանկանում է արդյունավետ և արդարացի լուծումներ ապահովել: Այդ տեսանկյունից ուրախ եմ, որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց հարցը լրացուցիչ քննարկել շահագրգիռ կողմերի հետ՝ խուսափելով իներցիոն մոտեցումներից: Հայտնեմ, որ ես սիրով պատրաստ եմ ընդգրկվելու տվյալ քննարկումներում և կիսվելու իմ անձնական ու մասնագիտական փորձով. Դա իմ մարդկային պարտականությունն է, միայն թե հասնենք լավագույն լուծումներին:
Հ.Գ. ելնելով իմ զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից՝ ես սովորաբար զերծ եմ մնում ՀՀ պետական մարմինների գործողությունների մասին հրապարակային կարծիք հայտնելուց, սակայն այս դեպքում հարցը սկզբունքային նշանակություն ունի, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ դրան:


Reddit

Պիտակներ՝ | |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...