Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


Ամսաթիվ՝ 05/02/2018 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով նշանակվեցի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:
Գրեթե 6 տարի աշխատելով վարչապետ, այնուհետև՝ պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ (որպես օգնական, մամուլի քարտուղար և խորհրդական)՝ ես արել եմ հնարավորինս հայրենիքին ու ժողովրդին ծառայելու իմ հանձնառության պատշաճ իրականացման ուղղությամբ: Այդ ճանապարհին ունեցել եմ թե՛ բացթողումներ, թե՛ հաջողություններ, բայց ամենակարևորն այն է, որ միշտ ձգտել եմ անընդհատ բարելավել կատարողականս և մաքուր պահել խիղճս, որի գնահատականն այլոք պետք է տան: Այս ողջ ընթացքում ես թիկունքիս զգացել եմ Արայիկ Հարությունյանի առավելագույն վստահությունն ու աջակցությունը, առանց որոնց ես չէի կարող նույն արդյունքները գրանցել: Ուստի, այս լրջագույն հնարավորության ու կենսափորձի համար երախտապարտ եմ Ա. Հարությունյանին, ում հետ աշխատելը պատվաբեր, հաճելի և ուսանելի գործընթաց է: Իրեն խորությամբ ճանաչողները լավ գիտեն, թե նա որքան է նվիրված հայրենիքին, թե որքան բարձր արժեքների տեր մարդ է, ում համար ժողովրդին ծառայելը կյանքի նպատակ ու հաճույք է: Քանի որ ես գիտեմ Արայիկ Հարությունյանին խորությամբ և կիսում եմ նրա դավանած արժեհամակարգը, այդ պատճառով նա վաղուց դարձել է իմ ու ընտանիքիս հարազատ մարդկանցից մեկը:
Շնորհակալ եմ նաև իմ բոլոր թիմակիցներին, ովքեր այս տարիների ընթացքում ինձ հետ որոշակի ճանապարհ անցան՝ մեր միասնական նպատակներին հասնելու ուղղությամբ: Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ովքեր վստահեցին և աջակցեցին ինձ իմ աշխատանքային ու քաղաքացիական պարտականություններն արդյունավետորեն կատարելու գործում: Անկախ իմ նոր պարտականություններից ու հանձնառություններից՝ ես սիրով պատրաստ եմ բոլորի հետ շարունակել հայրենիքին ծառայելու համատեղ երթը:
Շնորհակալ և ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ ճանապարհս շարունակելու իմ կողմից շատ հարգված ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի և նրա ողջ աշխատակազմի հետ՝ համոզված լինելով, որ նրանց հետ միասին նորանոր մարտահրավերներ ենք հաղթահարելու՝ ձգտելով Արցախը դարձնել էլ ավելի լավ տեղ ապրելու և արարելու համար:


Reddit

Պիտակներ՝ |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...