Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

ԼՂՀ-ն կարողացել է հասնել էլեկտրաէներգիայի լրիվ ինքնաբավության. հարցազրույց news.am-ին


Ամսաթիվ՝ 06/08/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Թրղի-1 հիդրոէլեկտրակայան - «Արցախ ՀԷԿ» - Արտակ ԲեգլարյանԱյս պահի դրությամբ Արցախի ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի միջին ծավալը մոտավորապես բավարարում է հանրապետության սպառման ներքին պահանջարկը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
«Քանի որ կարճ ժամանակահատված է, ինչ երեք նոր ՀԷԿ է փաստացի գործարկվել (դրանցից երկուսի լիցենզիաները կտրվեն շուտով), դժվար է դրանց արտադրանքն ամբողջությամբ դիտարկել տարեկան միջին ծավալների հետ, սակայն, ըստ մեր մասնագետների, ակնհայտ է, որ եթե մինչեւ տարեվերջ պահպանվի պահանջարկի առկա ծավալը, ապա երկրորդ կիսամյակում Արցախը կարող է համարվել էլեկտրաէներգիայի մասով անկախ հանրապետություն:
Այնուամենայնիվ, տնտեսության անընդհատ զարգացմանը զուգահեռ պարբերաբար աճում է նաեւ էլեկտրաէներգիայի պահանջարկը: Օրինակ՝ այլ նոր արտադրությունների կողքին մի քանի ամսից կգործարկվի Կաշենի հանքարդյունաբերական կոմբինատը, որը զգալիորեն (ընդհանուր սպառման 20-25 տոկոսով) կավելացնի ներքին պահանջարկը, ինչը, բնականաբար, կիջեցնի էլեկտրաէներգետիկ ինքնաբավության աստիճանը՝ մինչեւ հաջորդ նախատեսված ՀԷԿ-երի գործարկումը: Այդ համատեքստում մի բան պարզ է, որ վերջին տարիներին արտադրանքի ծավալն ավելի արագ տեմպերով է աճում, քան սպառման ծավալը, եւ այդ միտումը պահպանվելու է գալիք տարիներին»,-նշել է Արտակ Բեգլարյանը:
Ո՞ր ժամանակից է հաջողվել հասնել դրան:
Վերջին երկու ամիսներին երեք ՀԷԿ է փաստացի գործարկվել, որոնցից մեկը հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից արդեն ստացել է համապատասխան լիցենզիան, իսկ մյուս երկուսը, կարծում եմ, կստանան շուտով:
ԼՂՀ-ում քանի՞ ՀԷԿ կա եւ որքան է էլեկտրաէներգիայի սակագինը:
Արցախում այժմ փաստացի գործում է 13 ՀԷԿ՝ 6-ական՝ Քաշաթաղում եւ Մարտակերտում եւ 1-ը՝ Շահումյանում: Այժմ արդեն մի քանի ՀԷԿ կառուցման կամ նախագծման փուլում է, որպեսզի ավելի արդյունավետորեն օգտագործվի հանրապետության հսկայական ներուժը: Էլեկտրաէներգիայի սակագինը 1 կիլովատի դիմաց 41.85 դրամ է հաստատված, սակայն կառավարության սուբսիդավորման արդյունքում բնակիչները վճարում են 25 դրամ: Այդ սուբսիդավորումը չի գործում տնտեսվարողների համար:
Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ հաջողված իրադարձությունը:
Արցախի համար էներգետիկ անկախության բարձր աստիճանը ռազմավարական նշանակություն ունի, որի մեկ բաղադրատարրի՝ էլեկտրաէներգիայի մասով հանրապետությունն, ընդհանուր առմամբ, հասնում է գրեթե լրիվ ինքնաբավության մակարդակին: Դրա կարեւորությունը զգացվելու է առաջնահերթորեն հավանական ճգնաժամային իրավիճակների դեպքում, երբ էլեկտրաէներգիայի մատակարարումը կախված չի լինի արտաքին եւ խոցելի աղբյուրներից ու ցանցերից: Բացի դրանից, այն լրացուցիչ խթան է հանդիսանում տնտեսության զարգացման համար, քանի որ թույլ է տալիս նվազեցնել կառավարման ու սակագնի հետ կապված ռիսկերը եւ բարձրացնել կանխատեսելիության աստիճանը: Համոզված եմ, որ դրա շնորհիվ տարիների ընթացքում ավելի ու ավելի է ընդգծվելու սեփական արտադրության էլեկտրաէներգիայի համեմատական առավելությունն էներգետիկայի այլ ռեսուրսների համեմատ, որոնց մատակարարումը մեզնից չէ կախված:
Մարիամ Լեւինա


Reddit

Պիտակներ՝ | | | | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...