Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«ԼՂՀ իշխանությունները եւ ժողովուրդը կարիք չունեն ճանաչման, ով չի ճանաչում՝ Աստված իրենց հետ». Lragir.am


Ամսաթիվ՝ 02/05/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույց lragir.am-ին:

ԼՂՀ-ում վաղը կայանալիք ընտրությունները չեն ճանաչում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: ԱՄՆ-ն չի պատրաստվում ընդունել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը՝ սեփական ապագան որոշելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն: Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան նաեւ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը` Փարիզում արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանն, անդրադառնալով այդ հայտարարություններին, Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար սովորական են նմանատիպ հայտարարությունները, որ չեն ճանաչելու ԼՂՀ –ում կայացած ընտրությունները. «Բայց մյուս կողմից, բոլորս էլ հասկանում ենք, որ երբ տեղն է գալիս, փաստացի իրենք ԼՂՀ ընտրված իշխանությունների հետ են բանակցում եւ ինչ որ հարցեր քննարկում: Այդ թվում ԵԱՀԿ համանախագահները երբ գալիս են, իրենք նույն ընտրված իշխանությունների հետ են հաշվի նստում, այնպես որ այս չճանաչումը իրավական խնդիր է, եւ ԼՂՀ իշխանությունները եւ ժողովուրդը կարիք չունեն ճանաչման, որպեսզի իրենց ներքին կյանքը իրենք կարգավորեն ընտրություններով եւ ժողովրդավարական ընտրություններում ընտրված համապատասխան իշխանությունների կողմից: Այստեղ ամենագլխավորը ԼՂՀ իշխանությունների համար այն է, որ մենք կարիք չունենք ճանաչման, քանի որ մենք մեր ժողովրդի համար ենք ընտրություններ անցկացնում»:
Բեգլարյանը չի բացառում, որ Ադրբեջանին հաճոյանալու համար են տարբեր միջազգային կազմակերպություններ անում նման բովանդակությամբ հայտարարություններ:
«Ադրբեջանական կողմը միգուցե լոբբինգ է անում, միգուցե ինչ որ ձեւով ճնշում է տվյալ կառույցներին կամ պետություններին, որպեսզի իրենք կանխավ հայտարարություններ անեն, որ չեն ճանաչում»:
Վարչապետի խոսնակը առանձնացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունը, որտեղ չի ասված, որ իրենք չեն ճանաչում ընտրությունները: Ձեւակերպումը մի փոքր այլ է. «Իրենք ասում են՝ մենք չենք ճանաչում ընտրությունները՝ որպես Ղարաբաղի հետագա իրավական կարգավիճակի վրա ազդեցություն ունեցող գործոն: Այսինքն, իրենք ընտրությունները կապում են բանակցությունների հետ, ղարաբաղյան կոնֆլիկտի հետագա լուծման ու կարգավիճակի հետ եւ ասում են, որ ընտրությունների արդյունքները չեն կարող որեւէ կերպ ազդել իրավական կարգավիճակի որոշման վրա: Սա նշանակում է, որ իրենք ընտրությունների արդյունքների հետ ուղղակիորեն ինչ որ խնդիր չունեն, բայց այն ժամանակ միայն խնդիր ունեն, երբ դա կազդի Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա: Սա ԵԱՀԿ-ի մասով, իսկ հիմնականում ով էլ չի ճանաչում՝ Աստված իրենց հետ»:
Վարչապետի մամուլի խոսնակը անդրադառնալով մեր այն հարցին, թե որքանո՞վ է երաշխավորված, որ վաղը ԼՂՀ-ում ընտրությունները կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, հատկապես այն պարագայում, որ միջազգային տասնյակ դիտորդներ են վերահսկելու ընտրական պրոցեսը, նշեց, որ ԼՂՀ իշխանություններն ունեն բավարար կամք՝ ընտրությունները նորմալ կազմակերպելու առումով:
«Ես կարող եմ ասել, որ երաշխավորված են: Նայում ենք ընդհանուր քարոզարշավին, տեսնում ենք, որ քարոզարշավը հիմնականում օրենքի սահմաններում է ընթացել: Արտառոց դեպքեր չեն գրանցվել, որքան տեղյակ եմ՝ լուրջ բողոք դժգհություններ եւս չեն եղել ԿԸՀ-ին ուղղված, ինչն արդեն ցուցիչ է, որ առ այսօր էական խնդիր չի եղել ընդհանուր դեմոկրատական ընտրություններ կազմակերպելու հարցում: Վաղն ամեն ինչ լավ է լինելու»:


Reddit

Պիտակներ՝ | |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...