Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

Լավ է կույր աչոք, քան մտոք | «Հայկական ժամանակ»


Ամսաթիվ՝ 13/02/2011 Բաժին՝ Կրթություն և գիտություն, Քաղաքականություն

«Հայկական ժամանակ»-ի անդրադարձը դիվդպրոցի դեպքին:
Քաղաքացի Արտակ Բեգլարյանին, որը կույր է, հենց կուրությունը պատճառաբանելով` հնարավորություն չի տրվել դիմել ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիա: Այս կապակցությամբ երեկ ԱԳՆ-ի շենքի մոտ են հավաքվել մի խումբ ուսանողներ եւ իրենց անհամաձայնությունը հայտնել, որ ոտնահարվել է սահմանափակ կարողություններ ունեցող Արտակ Բեգլարյանի կրթության իրավունքը: Ուսանողները նաեւ նախարար Էդվարդ Նալբանդյանին հասցեագրված նամակ են փոխանցել եւ պահանջել մարդու իրավունքների լիարժեք բավարարում: «Դիվանագետը կույր չի լինում»,- ուսանողների փոխանցմամբ` Արտակ Բեգլարյանի դիմումը չընդունելն այսպես են պատճառաբանել Դիվանագիտական ակադեմիայում: Նշենք, որ երեկ ԱԳ նախարարին նամակով դիմել է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նա մասնավորապես ընդգծել է, որ Արտակ Բեգլարյանի կրթության իրավունքի իրացումը մերժելով՝ ԱԳՆ-ն խախտել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանում ընդունվել է անցած 2010-ին: «էլ ո՞վ, եթե ոչ ՀՀ ԱԳ նախարարությունը` ի դեմս նախարարի, պետք է պաշտպան կանգնի ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաները ճշտորեն իրականացնելուն, որոնցում ամրագրված է. «Հաշմանդամության պատճառով խտրականությունը ցանկացած անձի դեմ բռնություն է` ուղղված անհատի արժանապատվությանն ու արժեքներին»:


Reddit

Պիտակներ՝ | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...