Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Լապշինի հարցով Ադրբեջանի և Բելառուսի միջև կարծես թե քաղաքական «առևտուր» է եղել. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»


Ամսաթիվ՝ 05/02/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս «Հայ ձայն»-ին:
«Ադրբեջանի և Բելառուսի միջև կարծես թե քաղաքական «առևտուր» է եղել, ինչը մեծացնում է Լապշինին Ադրբեջան արտահանձնելու ռիսկայնությունը: Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ ՌԴ-ից և Իսրայելից պաշտոնական մակարդակով արձագանքել են՝ անընդունելի համարելով նմանատիպ գործելաոճը»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց  Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու աղմկահարույց միջադեպի մասին:
Մեր զրուցակիցն անընդունելի համարեց աշխարհի ցանկացած ծայրում մարդու տեղաշարժի, ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը կամ խախտումը և դրա  պատճառով մարդուն հետապնդելը: Վերջինս նկատեց, որ արտահանձնման իրագործումը վատ նախադեպ կստեղծի Արցախ այցելողների համար, բայց նման խնդրի հետ կբախվեն միայն Բելառուսում և նրա նման երկրներում՝ այնտեղ, որտեղ Ադրբեջանի ձեռքը հասնում է: Արտակ Բեգլարյանը ընդգծեց, որ Ադրբեջանը հատուկ է ընտրել Բելառուսը, քանզի այնտեղ նման ոչ իրավական քայլ կատարելը հնարավոր է: Այլ երկրներում Ադրբեջանը չի կարող կիրառել այս գործիքը: Բելառուսում տեղի ունեցած դեպքը իրավական հիմք չի ստեղծում այլ պետությունների համար, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի կանխարգելեն ստեղծվածը:
Ի պատասխան մեր թղթակցի՝ ինչ կարող էր անել և ինչ արել է Հայաստանը հարցին՝ Արցախի վարչապետի մամլո քարտուղարն ասաց հետևյալը. «Պետք է հաշվի առնել, որ մեր հնարավորությունները օբյեկտիվորեն սահմանափակ են, քանզի ՀՀ-ն այս խնդրում որևէ կողմ չէ, և Լապշինը անմիջական կապ չունի Հայաստանի կամ Արցախի հետ: Արցախի հետ այնքանով է կապված, որ որպես զբոսաշրջիկ այցելել է: Բայց քանի որ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է, Ղարաբաղի կողմից դիվանագիտական լծակներով ազդեցությունը գրեթե բացառվում է»: 
Ըստ Արտակ Բեգլարյանի՝ ՌԴ-ի և Իսրայելի կողմից պաշտոնական հայտարարությունների հետևում կա նաև հայկական կողմի որոշակի մասնակցությունն ու ազդեցությունը: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ այս պարագայում զանգվածային ճնշումը ավելի ազդու կլիներ՝ ինչպես՝ ցույցերի միջոցով, տեղեկատվական խոշոր հարթակներով, միջազգային լրատվամիջոցներով դրան հաճախակի անդրադառնալը: «Ինչ վերաբերում է դիվանագիտական հարթակին, հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այն ինքնին փակ հարթակ է, դժվարհասանելի»:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս դեպքը ավելի շատ խնդիրներ կստեղծի տեղեկատվական-քարոզչական դաշտում, գուցե նաև հոգեբանական առումով խնդիրներ առաջանան, բայց իրավական առումով էական խնդիր չի լինի: «Անշուշտ, սա վատ նախադեպ է, և դրան պետք է բոլորս ուշադրություն դարձնենք՝ ամեն ինչ անելով, որպեսզի կանխարգելենք հետագայում նման դեպքերի կրկնությունը: ԼՂՀ իշխանությունները համապատասխան հետևություններ անում են, սակայն մեր ձեռքերը այս հարցում որոշակիորեն կապված են. անելիք չունենք Ադրբեջան-Բելառուս հարաբերություններում»:
Արցախի վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանն իր խոսքը եզրափակեց Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ անելով իրենց ունեցած միջոցներով և լծակներով փորձել ազդեցություն գործել տվյալ հարցի վրա՝ Բելառուսի դեսպանտներին համապատասխան դիմումներ, պահանջներ ներկայացնելու ձևով:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...