Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ինչքա՞ն գումար է Միացյալ Նահանգները հատկացրել Արցախին. վիճակագրություն


Ամսաթիվ՝ 12/07/2015 Բաժին՝ Կրթություն և գիտություն

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը` հետևելով սենատոր Մարկ Քըրքի առաջարկին, վերահաստատել է իր շարունակական օժանդակությունը ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին ուղղակի օգնության տրամադրմանը, ինչը նշանակում է, որ Սենատը կոչ է անում գործադիր իշխանությանը ֆինանսական օգնություն տրամադրել Արցախին 2016 թվականին:
United_States_Capitol_west_front_edit2
ԱՄՆ-ն  մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` սկսած 1998 թվականից:

Կոնգրեսի որոշման մեջ ասվում է, որ հանձնախումբը աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորման միջոցների կիրառումը:

Կոնգրեսը լիազորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ)  իրականացնել   մարդասիրական     օգնություն: Որոշ հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են`   «Բժիշկներ առանց սահմանների», «Ամերիկյան Կարմիր խաչ»,   «Հելո  Թրաստ» և  այլն,   օգտագործել են այդ միջոցներն Արցախում մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնելու  համար:

Ի դեպ, բացի Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ն միակ երկիրն է, որն  ուղղակի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին:

Ի սկզբանե միջոցներ էր հատկացվում նաև Աբխազիային, սակայն   2009 թվականին   Աբխազիայի անունը  հանվել է ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացողների ցանկից, ինչը, ենթադրաբար, պայմանավորված է 2008 թվականի  ռուս-վրացական պատերազմով: Այսպիսով, այս փաստը նույնպես վկայում է այն պնդման մասին, որ ի  սկզբանե   Կովկասի հակամարտությունների առումով, ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը   նախատեսված է եղել  հիմնականում Լեռնային Ղարաբաղի համար:

Ստորև ներկայացնում եմ ԱՄՆ-ի ֆինանսական օգնության չափը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1998- 2015 թվականներին՝ նշելով նաև, թե որքան է առաջարկել Կոնգրեսը և ինչքան է կազմել ԱՄՆ կառավարության կողմից ԼՂՀ-ին փաստացի տրամադրված գումարը:

Տարի Կոնգրեսի առաջարկ Փաստացի հատկացում Նպատակ
1998 $12,500,000 $5,500,000 Վերակառուցման եւ խաղաղ կարգավորման այլ գործունեությունների համար
1999 $7,500,000 $3,500,000 Վերակառուցման եւ խաղաղ կարգավորման այլ գործունեությունների համար
2000 $2,000,000 Վստահության կերտման միջոցառումների եւ խաղաղ կարգավորման այլ գործունեությունների համար
2001 $4,000,000 Վստահության կերտման միջոցառումների եւ խաղաղ կարգավորման այլ գործունեությունների համար
2002 $2,000,000 Վստահության կերտման միջոցառումների եւ խաղաղ կարգավորման այլ գործունեությունների համար
2003 $5,000,000 $2,000,000 ընթացիկ մարդասիրական կարիքները հոգալու համար
2004 $5,000,000 $2,000,000 Մարդկային առաջնային կարիքները հոգալու նպատակով մարդասիրական  օգնության համար
2005 $3,000,000 $2,500,000 Մարդասիրական  օգնության համար
2006 $3,000,000 $3,000,000 Մարդասիրական  օգնության համար
2007 $3,000,000 $2,000,000 Վստահության կերտման միջոցառումների եւ խաղաղ կարգավորման այլ գործունեությունների համար
2008 $6,000,000 $2,000,000 ընթացիկ մարդասիրական կարիքները հոգալու համար
2009 $8,000,000 $2,000,000 ընթացիկ մարդասիրական կարիքները հոգալու համար
2010 $8,000,000 $2,000,000 ընթացիկ մարդասիրական կարիքները հոգալու համար
2011 $2,000,000
2012 $2,000,000
2013 $2,000,000
2014 $2,000,000
2015 $2,000,000
Ընդամենը $44,500,000

 

1998-2010 թվականների  տվյալները վերցրված են  Հայ դատի հանձնախմբի   «Լեռնային Ղարաբաղի ամերիկյան օգնության օրենսդիր պատմություն»  փաստաթղթից, իսկ 2011-2015 թվականների տվյալները` լրատվամիջոցներից եւ անանուն հարցազրույցներից:

Ի դեպ, սա իմ հետազոտության մի մասն է, որն առնչություն չունի իմ զբաղեցրած պաշտոնի հետ:

Թարգմանությունը՝ «Արցախպրեսի»:


Reddit

Պիտակներ՝ | | | | |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...