Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Թալիշցիներին տեղավորելու համար Արցախի կառավարությունն այլ բնակավայրեր է առաջարկել | հարցազրույց tert.am-ին


Ամսաթիվ՝ 24/05/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույց tert.am-ին:
Թալիշցիները Թալիշ վերադառնալու առումով հոգեբանական խնդիր ունեն, ուստի Արցախի կառավարությունը, կապ հաստատելով թալիշցիների հետ, նրանց առաջարկել է բնակարաններ այլ բնակավայրերում:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն՝ ասելով. «Մի քանի բնակավայրերում իրենց առաջարկել ենք բնակարաններ և արդեն իսկ գործընթացը սկսված է, մի մասը Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրն է, մյուսը` Կիչան, այլ տարբերակներ էլ այս պահին քննարկվում են, դեռևս վերջնական բան չկա, կնայենք, թե որ ընտանիքներն ինչ նախընտրություններ ունեն առաջարկված տարբերակներից, վերջնական որոշում կկայացնենք»:

Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի պատասխան հարցին, թե թալիշցիները ե՞րբ կարող են վերադառնալ իրենց բնակավայր, ասել էր. «Հիմա Թալիշում անվտանգ է, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ վերադառնան: Հրադադարի ռեժիմը հարաբերական պահպանվում է, կարծում եմ՝ դա պայմաններ է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվեն, որ այդ հրետակոծություններից հետո ժողովուրդը վերադառնա»:

Այն հարցին, թե արդյո՞ք սա պայմանավորված է հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող դիրքերի կորստի հետ:

Որին ի պատասխան`Արտակ Բեգլարյանը հիշեցրեց ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ որևէ դիրք կորցրած չլինեինք, ապա ԼՂՀ կառավարությունը և անձամբ ինքը կնախընտրեր, որ թալիշցիները Թալիշ չվերադառնան, քանի որ հոգեբանական խնդիր կա,և , բնականաբար,շատ մոտ է Ադրբեջանի հետ շփման գծին:


Reddit

Պիտակներ՝ | |

Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին | shantnews.am

15/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ ...Ավելին...

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

15/10/2018 Բաժին՝ Քաղաքականություն
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու ...Ավելին...

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...