Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

Թալիշի անվտանգության ու վերականգնման շուրջ ճեպազրույց (տեսանյութ)


Ամսաթիվ՝ 06/12/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Մուլտիմեդիա, Քաղաքականություն

Դեկտեմբերի 3-ին Դիլիջանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին եմ ներկայացնում Թալիշի անվտանգության ապահովման ու վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքների որոշ մանրամասներ: Տեսանյութը և տարբեր ԶԼՄ-ների տեքստային անդրադարձները՝ ստորև:

Արտակ Բեգլարյանը՝ Թալիշի վերականգնման, վերաբնակեցման մասին | panorama.am

Թալիշի բարեկարգման ուղղությամբ ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
«Նախագահի հանձնարարությամբ որոշ պետական մարմիններ ընդգրկված են տվյալ աշխատանքներում: Կարծում եմ` ձմեռվա ընթացքում աշխատանքները մի քիչ դանդաղ տեմպով կընթանան, գարնանը` եղանակային պայմաններից ելնելով, ավելի ակտիվ կլինեն, բայց ենթադրում եմ, որ առաջիկայում արդեն շոշափելի արդյունքներ կլինեն»,- նշեց Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքերով՝ անվտանգության ապահովման համար ևս քայլեր ձեռնարկվում են։ «Թալիշի անվտանգության ապահովումն առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է, հետո նոր վերականգնումը, բարեկարգումը կամ վերաբնակեցումը: Այսինքն՝ դրանք ոչինչ են, եթե անվտանգությունը չապահովենք տվյալ գյուղի կամ ընդհանրապես մնացած գյուղերի բնակչության համար: Կարծում եմ, որ համապատասխան քայլեր նաև առաջիկայում կկատարվեն, մինչև հիմա էլ կատարվել են, այսինքն` առաջնագծի ամրապնդման, ինժեներական ամրությունների ստեղծման, ինչը բարձրացնում է նաև Թալիշի բնակչության համար անվտանգության երաշխիքները»,- ընդգծեց Արցախի վարչապետի մամուլի խոսնակը:
Այսպիսով, ըստ նրա, այս երկու ուղությունները` անվտանգության ապահովումն ու բարեկարգումը կատարվում են զուգահեռ և ամեն ինչ արվելու է, որպեսզի Թալիշում անվտանգության հնարավորինս բարձր պայմաններ ստեղծվեն:
Հարցին, թե այս պահի դրությամբ ունի տվյալներ` թալիշցիներից քանիսն են Հայաստանում բնակվում և քանիսն են վերադարձել Արցախ, Արտակ Բեգլարյանը նշեց, որ ինքն այս պահին վերջնական թվերի չի տիրապետում, քանի որ դրանք անընդհատ թարմացվում են: Իր ունեցած տվյալների համաձայն՝ մի մասը նախորդ ամիսների ընթացքում վերադարձել են Արցախ. Ալաշան համայնքում իրենց համար համապատասխան պայմաններ են ստեղծվել:
«Եթե չեմ սխալվում` 23-24 ընտանիքի համար կան համապատասխան պայմաններ, բոլորին տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն, իսկ մոտ 20 ընտանիքի համար էլ պլանավորվում է առանձին տներ տալ, քանի որ պահանջարկը կա: Հայաստանում ապաստանած թալիշցիների որոշ մասը ցանկություն է հայտնել վերադառնալ Ալաշան, եթե իրենց տրամադրվեն բնակարաններ: Համոզված եղեք, որ Արցախի կառավարությունը համապատասխան պայմանները ստեղծելու է, որպեսզի Արցախից դուրս ապաստանած թալիշցիները վերադառնան և Արցախում մնան»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը:

20 թալիշցի ընտանիքների տուն կտրվի Ալաշանում. Արտակ Բեգլարյան | tert.am

Մոտ 20 թալիշցի ընտանիքի Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում առաջիկայում տուն կտրվի։ Այս մասին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցերին՝ վստահեցրեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Անդրադառնալով Թալիշում իրականացվող բարեկարգման աշխատանքներին՝ նա ընդգծեց, որ դրանք ձմռանը հնարավոր չի լինի արագ իրականացնել, բայց արդեն իսկ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքներ տարվել են։
«Թալիշի անվտանգության ապահովումն է առաջին հերթին ազգային արժանապատվության հարց, վերականգնումը, վերաբնակեցումը ոչինչ են, եթե անվտանգությունը չապահովենք»,- շեշտեց նա։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ անվտանգության ապահովման համար ևս արդեն իսկ քայլեր ձեռնարկվել են։
«Առաջնագիծը ամրացվել է, ինժեներական աշխատանքներ են կատարվել, համապատասխան դիտարկման համակարգ է տեղադրվել, անվտանգության ապահովումը և բարեկարգումը կատարվում են զուգահեռ։ գործողությունները Դեռևս վերջնական պլանավորման փուլում են, անվտանգության առումով քայլերը որոշակի գաղտնիություն են պարունակում»,-մանրամասնեց նա։
Արտակ Բեգլարյանը նաև նշեց, որ Թալիշի բարեկարգման, վերաբնակեցման համար դեռևս հիմնադրամ չկա։
«Յուրաքանչյուր ոք, ով ցավում է Թալիշի, Արցախի համար, կարող է նվիրատվություն կատարել կառավարության հատուկ հաշվեհամարին կամ անձնական նախաձեռնությամբ քայլեր կատարել»,-ասաց նա։

«Արցախի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թալիշցիները վերադառնան». Արտակ Բեգլարյան | mamul.am

Քառօրյա պատերազմից հետո դատարկված Թալիշում ամիսներ անց սկսվել ու շարունակվում են փողոցներն ու տները նախկին տեսքին բերելու աշխատանքները: ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը MAMUL.am լրատվականի թղթակից հետ զրույցում նշեց, որ առաջնայինն անվտանգության ապահովումն է: «Թալիշի անվտանգության ապահովումն առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է, հետո նոր վերականգնումն ու վերաբնակեցումը, որովհետև սրանք ոչինչ կլինեն, եթե անվտանգություն չապահովենք տվյալ և մնացած գյուղերի բնակչության համար: Անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր մինչև հիմա էլ կատարվել են և համոզված եմ` նաև առաջիկայում կկատարվեն` առաջնագծի ամրացման, ինժեներական ամրությունների ստեղծման կամ բարելավման և նաև համապատասխան դիտարկման համակարգերի տեղադրման ուղղությամբ: Այս ամենը բարձրացնում է անվտանգության երաշխիքները Թալիշի բնակչության համար: Անվտանգության և բարեկարգման աշխատանքները կատարվում են զուգահեռ: Ըստ հանձնարարականի` հնարավորինն արվելու է, որպեսզի այնտեղ ոչ միայն բարձր անվտանգության պայմաններ ստեղծվեն, այլ նաև բնակվելու համար ավելի լավ պայմաններ լինեն»:
Վերջինի խոսքով` այս պահի դրությամբ Թալիշ ընդամենը 10 տղամարդ է գնում-գալիս: Նրանց մեծ մասն ապրում է Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում: «24-25 ընտանիքի պայմաններ են տրամադրված, դպրոց կա, հավանաբար նաև այլ ընտանիքների էլ շուտով կտեղավորեն այնտեղ: Մի մասը գնում են Թալիշ` այգիների հարցով, իսկ աշխատանքի հնարավորությունը մանկավարժ աշխատելն է. ովքեր կողքի գյուղերում էին աշխատել, հիմա էլի աշխատում են: Թալիշում անասնապահությունը զարգացած է եղել, հիմնական եկամտի աղբյուրներից մեկը հենց դա է եղել: Իմ տեղեկություններով` հիմնական մասն ասում են, եթե անվտանգության երաշխիքներ չլինեն, չենք պատրաստվում վերադառնալ, բայց միգուցե ընթացքում աստիճանաբար մտափոխվեն»:
Բնակիչներին տրամադրված բնակարանները կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից են. տրամադրվել են անվճար և սեփականության իրավունքով: «Թալիշում բոլորի տները վերանորոգվելու են, գույքային վնասների մեծ մասի փոխհատուցումն արդեն տրվել է: Արցախի կառավարությունը համապատասխան պայմաններ է ստեղծելու, որպեսզի Արցախից դուրս ապաստանած թալիշցիները վերադառնան»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը:

Որ փուլում են Թալիշի բարեկարգման աշխատանքները. թալիշցիներից քանիսն են վերադարձել Արցախ. մանրամասնում է Արտակ Բեգլարյանը | Armlur.am

ArmLur.am-ի զրուցակիցն է ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
– Պարո′ն Բեգլարյան, հայտնի է, որ Թալիշի բարեկարգման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Ո՞ր փուլում են աշխատանքներն այժմ:
– Հիմա արդեն ակտիվ աշխատանքներն ընթանում են, նախագահի հանձնարարությամբ որոշ պետական մարմիններ ընդգրկված են տվյալ աշխատանքներում և ենթակառուցվածքների վերականգնման, նույնիսկ բարելավման աշխատանքներ են ընթանում: Կարծում եմ` քննարկման ընթացքում աշխատանքները մի քիչ դանդաղ տեմպով կընթանան, գարնանը` եղանակային պայմաններից ելնելով,ավելի ակտիվ կլինեն: Դա ենթադրում է, որ առաջիկայում արդեն շոշափելի արդյունքներ կլինեն: Համապատասխան աշխատանքները կատարվում են, նաև համապատասխան շտկումները կատարելու համար: Առիթից օգտվելով զարգացման տեսանկյունից էլ աշխատանքներ են լինելու, որպեսզի ավելի հարմար պայմաններում բնակիչներն ապրեն:
– Անվտանգության առումով կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում:
– Կարող ենք ձևակերպել այսպես, որ Թալիշի անվտանգության ապահովումն ազգային արժանապատվության հարց է, հետո նոր վերականգնումը կամ վերաբնակեցումը: Դրանք ոչինչ են, եթե անվտանգությունը չապահովենք տվյալ գյուղի կամ ընդհանրապես մնացած գյուղերի բնակչության համար: Կարծում եմ, որ համապատասխան քայլեր նաև առաջիկայում կկատարվեն, և մինչև հիմա էլ կատարվել են, այսինքն` առաջնագծի ամրապնդման, ինժեներական ամրությունների ստեղծման, ինչը բարձրացնում է նաև Թալիշի բնակչության համար անվտանգության երաշխիքները: Այս երկու ուղությունները` անվտանգության ապահովումն ու բարեկարգումը կատարվում են զուգահեռ: Չեմ կարող ասել` այլ ինչ քայլեր են կատարվելու, հիմա դեռևս պլանավորման փուլում են:
– Այս պահի դրությամբ ունեք տվյալներ` թալիշցիներից քանիսն են Հայաստանում բնակվում և քանիսն են վերադարձել ԼՂՀ:
– Անձամբ ես այս պահին վերջնական թվերի չեմ տիրապետում, քանի որ դրանք անընդհատ թարմացվում են: Այսինքն, մի մասը նախորդ երկու, երեք, չորս ամիսների ընթացքում վերադարձել են Արցախ, Ալաշան համայնքում իրենց համար համապատասխան պայմաններ են ստեղծվել: Եթե չեմ սխալվում` 23-24 ընտանիքի համա, կան պայմաններ համապատասխան: Մասնավորապես, բոլորին տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն, և մոտ քսան ընտանիքի համար էլ պլանավորվում է կրկին առանձին տներ տալ, որովհետև պահանջարկը կա: ՀՀ-ում ապաստանած թալիշցիների որոշ մասը ցանկություն է հայտնել վերադառնալ Ալաշան, եթե իրենց տրամադրվեն բնակարաններ: Չեմ կարող ասել` ինչ փոփոխություններ կլինեն թալիշցիների վերադարձման ծրագրում: Թերևս ովքեր կամավոր ցանկանան կվերադառնան Թալիշ, ովքեր ցանկանան Ալաշանում կմնան, բայց համոզված եղեք, որ Արցախի կառավարությունը համապատասխան պայմանները ստեղծելու է, որպեսզի Արցախից դուրս ապաստանած թալիշցիները վերադառնան և Արցախում մնան:


Reddit

Պիտակներ՝ | | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...