Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական աջակցության ցանկ


Ամսաթիվ՝ 30/04/2016 Բաժին՝ Քաղաքականություն

Ռազմական գործողություններում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:

Կենսաթոշակներ

  1. Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգևավճարներ.

ա. զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30,000 դրամի չափով պարգևավճար,

բ. զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխայի լրացուցիչ վճարվում է 36,000 դրամ ևս,

գ. զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13,000 դրամ ևս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, և նա չի աշխատում,

դ. զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31,000-ական դրամ ևս, եթե նրանց 63 տարին լրացած է:

Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչև 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177,000 դրամի չափով պարգևավճար (նշում՝ պարգևավճարի չափը տատանվում է՝ կախված նաև զոհված զինծառայողի պաշտոնից)։

 

  1. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ.

ա. սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38,000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25,000 դրամ,

բ. շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ:

  1. Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ և ամենամսյա պարգևավճարները.
կենսաթոշակ(դրամ) ամենամսյա պարգևավճար(դրամ)
Սպաներ Շարքային
1-ին խումբ 61,000 36,000 55,000
2-րդ խումբ 53,000 26,000 48,000
3-րդ խումբ 26,000 18,000 36,000

 

Վերոնշյալ բոլոր տիպի կենսաթոշակների համար պետք է դիմել զոհված կամ հաշմանդամ զինծառայողի գրանցման վայրի զինկոմիսարիատ: Վճարող մարմինը պաշտպանության նախարարությունն է:

 

Միանվագ գումարներ

Ինչ վերաբերում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին հատկացվող միանվագ գումարներին, ապա կառավարության կողմից վճարվում են հետևյալ միանվագ գումարները.

  1. Հուղարկավորության համար՝ 700,000 դրամ,
  2. Գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման  հատուցման համար՝ 1,400,000 դրամ,
  3. Ապահովագրական գումար.

Ա. – մարտական գործողությունների  կամ մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 2,000,000 դրամ,

Բ. ծառայողական պարտականությունները կատարելու  ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 1,000,000 դրամ,

Գ. հաշմանդամ զինծառայողներին՝

1-ին խումբ՝ 500,000 դրամ,

2-րդ խումբ՝ 400,000 դրամ,

3-րդ խումբ՝ 300,000 դրամ,

  1. Հիշարժան օրեր (տարեկան երեք անգամ)՝

Ա. զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 16,000 դրամ,

Բ. հաշմանդամ զինծառայողներ՝ 10,000 դրամ,

  1. Ամենամսյա դրամական օժանդակություն երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին՝ 15,000 դրամ (յուրաքանչյուր զոհի համար):

 

Նշված միանվագ գումարների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
 

Նպաստներ

Զոհված (մահացած) զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների երեխաներին հատկացվում են նաև ամենամսյա նպաստներ՝ հետևյալ չափով՝

Զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 42,000 դրամ:
Այսինքն՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչև 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին վճարվում է ոչ միայն ամսական 177,000 դրամի չափով պարգևավճար, այլ նաև՝ 84,000 դրամի չափով նպաստ՝ ընդհանուր առմամբ կազմելով ամսական միջինը 261,000 դրամ։
1-ին խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 15,000 դրամ,

2-րդ խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան  երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 9,000 դրամ։

 

Նշված միանվագ գումարների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...