Գրական ստեղծագործությունների մրցույթ «ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով
07/11/2012Մշակույթ
«Արցախակերտում» նախաձեռնությունն ու «Կամք» հասարակական կազմակերպությունը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ՝ «ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով: Նպատակ՝ գրական գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթի միջոցով խթանելով ստեղծագործողներին գրել ազատագրված հայրենիքի թեմայով՝ այդ ստեղծագործությունների տարածման շնորհիվ հասարակության գիտակցության մեջ ամրապնդել ազատագրված հայրենիքի հետ զգայական ու գիտակցական կապը: Չափանիշեր՝ • Բոլոր հաստատվող աշխատանքները պետք է լինեն ազատագրված տարածքի թեմատիկայով՝ առանց ոճային, ժամանակային կամ չսահմանված այլ սահմանափակումների: • Չափածո գործերը կարող են լինել մինչև հազար բառ, իսկ արձակ գործերը՝ մինչև երեք հազար բառ: Գնահատելու ժամանակ բառերի քանակը ազդեցություն չի ունենալու գնահատականի վրա, եթե այն տեղավորվում է վերոնշյալ սահմաններում: • Աշխատանքների լեզուն հայերենն է: • Մեկ հեղինակը կարող է հաստատել առավելագույնը չորս ստեղծագործություն՝ երկուական չափածոյից և արձակից: Աշխատանքները պետք է հաստատվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ artsakhakertum@yahoo.com էլհասցեին ուղարկելու միջոցով, որին կից պետք է նշված լինեն հեղինակի/հեղինակների անուն ազգանունը, էլհասցեն, հեռախոսահամարը և ծննդյան տարեթիվը: Ստեղծագործությունների ընդունումից հետո մինչև դեկտեմբերի 16-ը ժյուրին (գրող ու «գրական թերթ»ի խմբագիր Կարինե Խոդիկյան, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան և հրապարակախոս ու Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյան) կգնահատի աշխատանքները, որին զուգահեռ ընթերցողների համար բաց քվեարկություն կկազմակերպվի ծրագրի բլոգում, և ժյուրիի ու ընթերցողների գնահատականների համագումարով կորոշվեն վեց հաղթողները (երեքական հաղթող երկու անվանացանկերում՝ չափածո և արձակ): Առաջին մրցանակակիրներին կտրվեն 30,000-ական դրամ, երկրորդներին՝ 20,000-ական դրամ, իսկ երրորդներին՝ 10,000-ական դրամ մրցանակներ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կտպագրվեն «գրական թերթ»ում: Դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլոր հաստատված ստեղծագործությունները տպագրվելու են հատուկ ժողովածուով, որը նախատեսվում է տարածել ՀՀ և ԼՂՀ գրադարաններին, դպրոցներին, համալսարաններին և այլ կառույցների: Բոլոր ստեղծագործությունները դրվելու են նաև ծրագրի բլոգում և «Արցախակերտում» նախաձեռնության կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել artsakhakertum@yahoo.com էլհասցեին կամ զանգահարել Արտակ Բեգլարյանին 097-236-662 հեռախոսահամարով:
Արցախ | գրականություն | Հայտարարություն
Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am
27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...
Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am
26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունThe English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...
Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է. իրավագիտակցության մակարդակի բարձրացումից մինչև Ադրբեջանի դեմ հայցեր | hetq.am
19/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am
06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...
Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am
06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականությունThe English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...