Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Գեղեցկություն մոխիրներից» խորագրով հայկական մշակույթի երեկո Լոնդոնում բարոնուհի Կոքսի գլխավորությամբ


Ամսաթիվ՝ 12/11/2011 Բաժին՝ Մշակույթ

Նոյեմբերի 11-ին HART (Humanitarian Aid Relief Trust) հիմնադրամը՝ բարոնուհի Քերոլայն Կոքսի գլխավորությամբ Լոնդոնում կազմակերպել էր հայկական մշակույթի երեկո՝ «գեղեցկություն մոխիրներից» խորագրով: Ներկա էին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Ավեսը, հայ բարեգործական ընդհանուր միության պաշտոնական ներկայացուցիչ, տեղի հայ համայնքի ու ուսանողության ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական մշակույթով հետաքրքրված անգլիացիներ:
Երեկոյի մասնակիցները դիտեցին ցուցահանդես-վաճառքում ներկայացված՝ նկարիչ Նաիրի Աֆրիկյանի և լուսանկարիչ Անդրյու Ֆիլիպի աշխատանքները, որոնք հիմնականում Արցախի թեմայով էին: Հայազգի երիտասարդ կատարողներ Թերեզա Գևորգյանը (վոկալ), Անի Կարապետյանը (ջութակ), Տիգրան Գրիգորյանը (դաշնամուր) և Վարազդատ Խաչատրյանը (դաշնամուր) անզուգական կերպով ներկայացրեցին Կոմիտասի, Բաբաջանյանի և Խաչատրյանի գործերից: Ընթացքում մասնակիցները նաև համտեսեցին հայկական ուտեստներ:
Բարոնուհի Կոքսն իր խոսքում հպանցիկ ներկայացրեց իր գլխավորած HART հիմնադրամի գործունեությունը Արցախում և կարևորեց հետպատերազմյան Արցախում բնակվող հաշմանդամների վերականգնողական աշխատանքների արդյունավետությունը: Հայաստանի և հատկապես Արցախի նվիրյալ բարեկամը բազմիցս ընդգծեց իր հիացմունքը հայ ժողովրդի աննկուն ոգու նկատմամբ՝ շեշտելով, որ նույնիսկ պատերազմի թեժ պահերին նա հաճախ է ականատես եղել հայերի անմար սիրուն ու ձգտմանը դեպի մշակույթն ու արվեստը: Դեսպան Կարինե Ղազինյանն իր խոսքում երախտիքի խոսք հղեց բարոնուհուն իր հայանպաստ ծավալուն գործունեության համար՝ կարևորելով ինչպես Արցախին ցուցաբերած աջակցությունը, այնպես էլ Մեծ Բրիտանիայում հայօգուտ քարոզչական աշխատանքները:
Ես, որպես օտարությունում գտնվող հայ, այնտեղ ինձ ամբողջությամբ զգացի պարուրված հայկականությամբ, որտեղ իր զգալի չափաբաժինն ունեցան կոմիտասյան երգերի զմայլելի կատարումները՝ ջութակի և դաշնամուրի պրոֆեսիոնալ նվագակցությամբ:


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...