Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Բլոգի պրեմիերա և նվեր-աքրոստիկոս Արցախի Հանրապետության քսանամյակին


Ամսաթիվ՝ 01/09/2011 Բաժին՝ Ստեղծագործություններ
Երբ ծառի վրայի պտուղը հասունանում է՝ դառնալով մեղրահամ, կարծես թե մի թեթև քամի-պատրվակի է սպասում գետնին ընկնելու (կամ արցախյան բառբառով ասած՝ կաթուկ տալու) համար: Արցախի Հանրապետության անկախության հռչակման քսանամյակն էլ իմ պարագայում դարձավ առիթ/պատրվակ բլոգինգի թագավորությունում արմատներ գցելու համար: Անտարակույս, նվաստս մեղրահամ պտուղ չէ, սակայն, հուսամ, հասել եմ որոշակի չխակության մակարդակի պտուղներ պոկելու և սերմեր նետելու համար: Հուսամ՝ ամենահզոր ժամանակը և իր ակնթարթակյաց ու փոքր-ինչ երկարակյաց մանր/խոշոր արբանյակ/հանգամանքները դեղնակտցիս այտերից կքերեն խամրածության խոշոր չափաբաժինը՝ թույլ տալով սերմերիս, շիվերի պարտադիր փուլով անցնելով, ցանկալի ապագայում դառնալ պտղատու ծառեր:
Բարեկա՛մս, այս կիսանախաբանից հետո թույլ տուր «ինքնաերդման» արարողությամբ նշեմ, որ այս անկյունում հետայսու կարող ես կարդալ միայն այն, ինչը հուզում/հետաքրքրում է ինձ՝ համեմված անկեղծությամբ ու ազնվությամբ: Չհակասելով իմ էությանը՝ չեն լինի ոչ մի հերյուրանք, բամբասանք, անձնական վիրավորանք և իմ կողմից ճղճիմ համարվող ոչինչ. Լոկ առողջ քննադատություն/վերլուծություն, իմ կողմից տեսանելի խնդիրներ ու դրանց լուծումների տեսլականներ ու առաջարկներ, ինձ հասանելի հետաքրքիր/օգտակար թվացող տեղեկատվություն, անձնական խոհեր ամենալայն ոլորտներից, հատկապես՝ մեզ պարուրող սոցիալական/քաղաքական հարցեր: Մի խոսքով, առողջ բլոգինգ:
Չանտեսելով օրվա հիմնական խորհուրդը՝ թույլ տվեք շնորհավորել բոլորիս ԱՀ (Արցախի Հանրապետություն) անկախության քսանամյակի կապակցությամբ, միևնույն ժամանակ հիշեցնել, որ հաղթանակը վերջում է տրվում՝ վերջնագիծը հատելուց հետո, իսկ նախքան այդ կարող ենք խոսել միայն ընթացիկ հաջողության մասին: Ա՛րդ, եկե՛ք հսկաների ուսերին կանգնած թզուկների պես բոլորիս կյանքի հաղթանակի հավերժաընթաց պատին դնել մեր բաժին քարերը՝ հաջորդներին չթողնելով սնամեջ հիմքեր իրենց հաղթերթի համար: Ես ու դու պարտավոր ենք բարոյապես ու ֆիզիկապես է՛լ ավելի զորացնել իմ ու քո անկյունը… ընտանիքը… համայնքը… հասարակությունը… ազգը… համայն մարդկությունը… իհարկե, հանուն նույն թվարկյալների և ինչու՞ չէ, հանուն քո ինքնակատարելագործման ու ինքնաիրացման: Իսկ այս պարագայում պետք է պայքարել հանուն խաղաղ ու ապահով Արցախի և վերջին հաշվով Մայր Հայաստանի գիրկ նրա վերադարձի. Չէ՞ որ միացյալ (և ոչ թե փեղկված) Հայաստանը այլընտրանք չունի:
Եվ վերջում որպես ԱՀ անկախության տոնին նվեր և բլոգիս առաջին գրառման եզրափակիչ խոսք՝ մի համեստ աքրոստիկոս Արցախին ձոնված:

Աննկուն հոգիդ շղթաներդ փշրեց,
Րոպեի թևով հողմ-դարեր կտրեց,
Ցանեց կուռ ոգի, ազատ հող հնձեց.
Արցա՛խ գոյատենչ, անցյալդ սերտի՛ր,
Խաղաղ մովի տակ ապագադ կերտի՛ր:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...