Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Բլոգերների միջազգային ֆորումի կազմակերպիչները հայտնում են իրենց տպավորությունները | artsakhpress.am


Ամսաթիվ՝ 20/03/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Արցախպրեսի նյութը:
Այսօր՝ մարտի 20-ին, Ստեփանակերտում կայացավ բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցել են շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրներից. այն նախաձեռնվել է Արցախի ժուռնալիստների միության և «Արցախակերտում» հասարակական կազմակերպության կողմից:
Ստեփանակերտում միջազգային կարգի ֆորում կազմակերպելով՝ նախաձեռնողներն ինչ ակնկալիքներ և նպատակներ են ունեցել. «Արցախպրես»-ը զրուցել է պատասխանատուների հետ: Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ բլոգոսֆերան կարող է ներգրավվել և իր լուրջ ավանդը բերել խաղաղության հասնելու գործընթացին: Նրա խոսքով, ֆորումի մասնակիցներն Արցախն էլ ավելի ճանաչելի կդարձնեն՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները:
«Կարծում եմ, որ սպասելիքները կարդարացվեն, և, անկախ Ադրբեջանի արձագանքից, անհրաժեշտ է, որպեսզի այն լինի շարունակական»,- ասել է Կ. Գաբրիելյանը:
Ֆորումի կայացումը Արցախում շատ կարևոր քայլ համարեց «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության փաստը՝ Արցախ այցելելու և Ալիևին քննադատելու համար:
«Սա այն ուղերձն է, որ եթե նույնիսկ քրեական հետապնդում է իրականացվում, միևնույն է, բլոգերները գալու են Արցախ, և նրանց հետաքրքրությունն աճելու է: Ամենակարևորն այն է, որ ցանկացած ոք, հատկապես բլոգերները, լրագրողները, պետք է ազատություն ունենա ցանկացած երկիր այցելելու՝ անկախ այդ երկրի իրավական միջազգային կարգավիճակից, Ադրբեջանը սա պետք է միշտ հաշվի առնի»,- ասել է Ա. Բեգլարյանը:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...