Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Բաքուն ֆաշիստական քաղաքականություն է վարում, մանկապարտեզում ներարկում է հակահայ ատելություն. Ա. Բեգլարյան | tert.am


Ամսաթիվ՝ 19/06/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

tert.am-ի անդրադարձը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդմանը տված իմ հարցազրույցին:
Արցախի խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի որ Ադրբեջանը խնդրի լուծումը տեսնում է հակառակորդի կամ մեր՝ հայերիս ոչնչացման մեջ: «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում այսպիսի հայտարարություն է արել Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։

Նրա կարծիքով՝ մենք պետք է հնարավորինն անենք, որ ադրբեջանցիների ցանկությունը տեղի չունենա: Իհարկե, տեղի չի ունենալու, բայց, ըստ Արտակ Բեգլարյանի, բարեբախտաբար մենք չենք մտածում, որ խնդիրը լուծվելու է ադրբեջանցիների վերացմամբ:

«Տեսնելով ադրբեջանական կողմի քաղաքականությունը և պետության ու հասարակության մտածողությունը, գոնե տեսանելի ապագայում հույսով ներշնչված չեմ, որ հնարավոր է խնդիրը լուծել: Մեզ համար իրենք թշնամի չեն, հակառակորդ ենք համարում, որպեսզի իրենց չատենք, և այդ ատելությունը մեզ չուղղվի»,-ասել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակը:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ մեր մտածողությունը պետք է ռացիոնալի վրա հիմնված լինի: Այդ ռացիոնալը մեզ թելադրում է, որ ուղղակի պետք է մեր անվտանգության մակարդակը բարձրացնենք: Պետք է պատրաստ լինենք առավելագույնին՝ հնարավորին, որն Ադրբեջանից կարող է կախված լինել և ռացիոնալ ձևով դա կանխարգելել:

«Կարծում եմ՝ այդ ռացիոնալն այս պահին անվտանգության բարձրացումն է, ուրիշ ոչինչ: Իսկ, թե ինչ կլինի 50-100 տարի հետո՝ կանխատեսելի չէ, տեսանելի չէ»,-տեսակետ է հայտնել Արցախի վարչապետի մամուլի խոսնակը:

Նա պատմել է, որ Արցախում առօրյա կյանքով են ապրում, վստահությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց որ խաղաղ է լինելու՝ միայն հայկական կողմից կախված չէ:

«Ապրիլյան պատերազմի ընթացքում տեսանք, որ մեր սահմանները պաշտպանված են, դրանից հետո տեսանք, որ մեր անվտանգության մակարդակն արագ քայլերով բարելավվում է, դա նշանակում է, որ ռիսկերը նվազեցվում են: Որքան ավելի լավ պաշտպանության համակարգ ունենանք, արդյունավետ պաշտպանության համակարգ, այնքան հավանականությունը քիչ կլինի, որ Ադրբեջանը նորից կմտածի արկածախնդրության մասին»,-ասել է Արտակ Բեգլարյանը:

Նա վստահեցրել է, որ արցախցիները, Արցախի քաղաքացիները որևէ վտանգ չեն տեսնում ապագայի տեսանկյունից: Նրա կարծիքով՝ իհարկե կարող են փոքր ոտնձգություններ, արկածախնդրություններ լինել Ադրբեջանի կողմից, բայց արցախցու համար ներկա իրավիճակը կանխատեսելի է՝ անվտանգ է:

«Հիմա էլ Արցախի երեխաները հանգիստ խաղում են բակերում, ավելի հանգիստ, քան Եվրոպայում կամ այլ բավականին շատ զարգացած երկրներում: Մեր վտանգն արտաքին ճակատում է: Մենք էլի վստահ ենք, որ մեր պաշտպաններն ամուր են կանգնած սահմանին, մեր պաշտպանության համակարգը բարելավված է, բարեկեցիկ լինելու համար քայլեր կատարվում են: Ընդհանուր առմամբ խաղաղ է, բայց օդում կախված է հակամարտության շունչը, որը, քանի որ մեր իրականության մի մասն է, չի անհանգստացնում. երբ կյանքում մի բան անընդհատ է լինում, արդեն դրա մասին չես մտածում, դառնում է բնականոն, դրա համար չէի ասի, թե մենք ասեղների վրա ենք նստած »,-պատմել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակը:

Նա չի տեսնում այն օրը, երբ տղամարդիկ սահմանից վերադառնալու են ընտանիքիներ և միայն խաղաղ կյանքով են ապրելու: Ըստ Արտակ Բեգլարյանի՝ Ադրբեջանի քաղաքականությունն այդ հույսը չի ներշնչում, նրանք պետականորեն ֆաշիստական, հակահայ քաղաքականություն են վարում, նույնիսկ մանկապարտեզում ներարկում են հակահայ ատելություն:
Զանի Հարոյան


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...