Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Բարի գալուստ աուդիոգրքերի աշխարհ» եռօրյա ներածական անվճար դասընթաց


Ամսաթիվ՝ 13/03/2013 Բաժին՝ Այլք

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամը (ԳԵՄՀ) Orange հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է «Բարի գալուստ աուդիոգրքերի աշխարհ» եռօրյա ներածական անվճար դասընթաց երիտասարդների և սոցիալական աշխատողների համար: Մասնակիցները կստանան գիտելիքներ աուդիոգրքերի ձայնագրման, բազմացման, ձայնագրությունների թվայնացման գործընթացի վերաբերյալ, մասնավորպես՝ • օժանդակ տեխնոլոգիաներ կույր և տեսողական խնդիրներ ունեցող երիտասարդների համար, • աուդիոգրքերի տեսակներ և այլն: Դասընթացի կարևոր մասն է կազմում բանավոր խոսքի ձայնագրման հմտությունների զարգացումը, բարձրախոսի օգտագործումը և կադրից դուրս ձայնի (VoiceOver) տեխնիկայի մատուցումը բարձրակարգ մասնագետի կողմից: Մասնակիցները կծանոթանան նաև Եվրոպայում վերապատրաստման դասընթացներին և կամավորական աշխատանքների հնարավորություններին, իսկ ամենաակտիվները կներգրավվեն ԳԵՄՀ ընթացիկ տեղական և միջազգային այլ ծրագրերում: Ժամը և վայրը Դասընթացը տեղի կունենա 2013թ.-ի ապրիլի 8-10, ժամը 10:00-ից մինչև 17:00, «Նարեկացի» արվեստի միության դահլիճում (հասցե` ք. Երևան, Վարդանանց 16/1): Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել նախօրոք լրացված մասնակցության հայտը info@gyuf.org էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով “Training participation”: Հայտի ձեռքբերման նպատակով գրել վերոնշյալ էլհասցեին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 20-ը: Հարցերի համար զանգահարել +37410202354 (9:30-17:00), +37499577286 (բջջ.) հեռախոսահամարներով:   Մանրամասներ Դասընթացն իրականացվում է «Հայաստանում առաջին աուդիո և էլեկտրոնային գրադարանի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2012 թվականի գարնանը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սակավ կարողություններով երիտասարդների և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց սոցիալ ինտեգրմանը` բարելավելով նրանց համար աուդիոգրականության հասանելիության և որակի մակարդակը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի կույրերի միավորման ձայնագրման ստուդիայի վերազինումը և արդիականացումը դառնում է ոլորտի բարեփոխման հիմքը, որն ունի մի շարք առաջնային առավելություններ. • զգալիորեն բարձրանում են ձայնագրվող աուդիոգրքերի որակը և քանակը, • թվայնացված ձայնագրությունները, նախկին ցուցանիշների հետ համեմատած, համեմատաբար ավելի քիչ տեղ են զբաղեցնում և թողարկման ու բազմացման համար ավելի քիչ ժամանակ են պահանջում, • տարիների ընթացքում ձայնագրված գրքերի ամբողջ լսադարանը նույնպես կթվայնացվի և կտրամադրվի թիրախ խմբերին և բնակչությանը, • թվայնացված գրքերի որակը տարիների ընթացքում չի վատթարանա` պահպանելով հայ գրականության արժեքները նորանոր սերունդների համար: Երիտասարդ կամավորների վերապատրաստումն ու ներգրավումը ծրագրում թույլ կտա լավագույնս աջակցելու գրքերի ձայնագրման, բազմացման, ձայնագրությունների թվայնացման գործընթացին, ինչպես նաև առցանց աուդիոգրադարանի պարբերաբար թարմացմանը նոր գրքերով:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...