Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Բարաք Օբամա՝ լրացուցիչ լարում չի՞ կանխատեսվում Հայաստանի շուրջ | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 10/11/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Վերջին օրերին ԱՄՆ քաղաքացիները որոշեցին ոչ միայն իրենց, այլ նաև ողջ աշխարհի բնակչության քառամյա ապագայի հիմնական երանգները: Գաղտնիք չէ, որ թեև ամերիկյան ռազմավարությունը բավականին անկախ է պետության ղեկին կանգնած քաղաքական ուժերից ու գործիչներից, այնուամենայնիվ դեմոկրատական ու հանրապետական կուսակցությունները հստակորեն տարբերվում են իրենց մարտավարական գործելաոճերով: Հետևաբար, «Օբամա՞, թե Ռոմնի» ընտրությունը նշանակում էր նաև ընտրություն երկու մարտավարությունների միջև:
Վերոնշյալը մեզ հետաքրքրում է հատկապես Հայաստանի մերձակա տարածաշրջաններում ամերիկյան աշխարհաքաղաքական կուրսի կանխորոշման տեսանկյունից: Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ հանրապետականները հակված են ավելի կոշտ արտաքին քաղաքականության, քան դեմոկրատները: Այս պնդումը ապացուցվեց նաև 2012 թ. Նախագահական ընտրությունների քարոզարշավով, որի ընթացքում հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին աչքի ընկավ սառը պատերազմին բնորոշ հայտարարություններով՝ Ռուսաստանը դիտարկելով որպես համար 1 թշնամի: Ի տարբերություն այդ դիրքորոշմանը՝ Օբաման համարվում է ավելի մեղմ ու համագործակցային գործիչ թե՛ ընդհանրապես, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Որպես այս պնդման ապացույց՝ կարելի է բերել նրա նախագահության ժամանակ սկսված «վերաբեռնավորման» քաղաքականությունը, որը, ենթադրաբար, ընդհանուր գծերով շարունակվելու է նաև նախագահության երկրորդ շրջանում: Դրա հիմքերը առկա են՝ ելնելով ոչ միայն Օբամայի հայտարարություններից ու կատարած քայլերից, այլ նաև ռուսական կողմի արձագանքներից: Այս տեսանկյունից Օբաման ավելի ցանկալի թեկնածու էր Հայաստանի համար, քանզի ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը չի բխում Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության շահերից: Ավելի շոշափելի դիտարկելիս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հավանական ազդեցությունը Հայաստանի շահերի վրա՝ պետք չէ անտեսել, որ հանրապետականների ընդգծված հակառուսական կուրսի կարևոր գործիքներից մեկն էլ Վրաստանն էր լինելու, ինչը դժվարացնելու էր Հայաստանի ռազմավարական կապը իր դաշնակցի ու տնտեսական խոշոր գործընկերոջ հետ:
Նույն մարտավարությունը գործում է նաև Իրանի հարցում, որը ևս կենսական կարևորություն ունի Հայաստանի համար՝ որպես անմիջական հարևանի: Ուշագրավ է, որ Օբամայի վերընտրվելուց անմիջապես հետո մամուլում ոչ պաշտոնական տեղեկատվություն հայտնվեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի հետ ուղղակի բանակցություններ սկսել իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ. Այնինչ նախքան ընտրությունները սպիտակ տունը խուսափում էր Իրանի նկատմամբ մեղմ դիրքորոշում դրսևորելուց՝ օդում կախված թողնելով Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու կամ դրանց թույլատրման հարցը: Այսպիսով, քանի որ Օբամայի վերընտրությունն արդեն անդառնալի փաստ է և, հետևաբար, ռիսկային որոշումներն այլևս չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, մոտակա շաբաթներին սպիտակ տան մարտավարության հիմնական երանգները ջրի երես դուրս կգան:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...