Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախում է Եվրոպական երիտասարդական պառլամենտի պատվիրակությունը (տեսանյութ)


Ամսաթիվ՝ 23/08/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Մուլտիմեդիա, Քաղաքականություն

Արցախպրեսի անդրադարձը:
EYP mfa - 23.08.2015Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը ծրագրի մասին:

Օգոստոսի 22-ից եռօրյա ճանաչողական այցով Արցախում են Եվրոպական երիտասարդական պառլամենտի ներկայացուցիչները:
Այսօր Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում ԵԵՊ ներկայացուցիչներին հանդիպել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մանրամասները՝ անդրադառնալով նաև Արցախի Հանրապետության կայացման ու պետականաշինության գործընթացներին, ժողովրդավարության ամրապնդման առումով ունեցած ձեռբերումներին, ինչպես նաև հակամարտության կարգավորման հարցում արցախյան կողմի դիրքորոշմանը:
Այնուհետև, հանդիպմանը ներկա ԵԵՊ-ի ներկայացուցիչներն արտգործնախարար Կ. Միրզոյանից հետաքրքրվել են ԼՂՀ պետականաշինության, միջազգային ճանաչման գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, և Արցախում ժողովրդավարական համակարգի կատարելագործման մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախագահ Հովսեփ Պատվականյանը տեղեկացրեց, որ ճանաչողական այցի շրջանակում Արցախ են ժամանել 11 երկրի մոտ 60 ներկայացուցիչ: Նրա տեղեկացմամբ, Եվրոպական երիտասարդական պառլամենտը մի կառույց է, որը համախմբում է տարբեր ազգերի երիտասարդ ներկայացուցիչների՝ քննարկելու տարբեր խնդիրներ և առաջարկության տեսքով լուծումներ ներկայացնելու Եվրոպական և տեղական համապատասխան պետական կառույցներին:
Արցախում ԵԵՊ-ի պատվիրակները կայցելեն ու կծանոթանան պատմամշակութային վայրերին: Նախատեսված են նաև քննարկումներ ու ֆորումներ մշակութային, սոցիալ – տնտեսական և հասարակական – քաղաքական հարցերի շուրջ:
Այդ մասին տեղեկացրեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ, «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով ԵՊՊ-ի պատվիրակների այցն հնարավորություն է ընձեռում եվրոպական քաղաքականության մեջ ներգրավված ակտիվ երիտասարդներին ծանոթացնել Արցախի պատմությանը, մշակույթին և պետականաշինության գործընթացներին և նրանց միջոցով էլ ԼՂՀ-ի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածել աշխարհի շատ երկրներում: Բացի այդ , Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջոցառումներում ընդգրկված են նաև արցախցի երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեն կապ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ հետագա համագործակցության համար:
Նշենք, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտն իր ներկայացուցչություններն ունի մոտ 40 երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում:


Reddit

Պիտակներ՝ | | | | |

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...