Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախի վարչապետի խոսնակը՝ Լապշինի գործի մասին. «Սա կարելի է հաջողություն համարել միայն կարճաժամկետ քարոզչական առումով» | hetq.am


Ամսաթիվ՝ 09/02/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ վարչապետի խոսնակ, քաղաքագետ Արտակ Բեգլարյանը
-Երկու օր առաջ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Դա սպասելի՞ էր Ձեզ համար, եթե հաշվի առնենք, որ Բելառուսում ընթացող դատական պրոցեսը կարծես ձևական բնույթ էր կրում:
-Այո, ի սկզբանե սպասելի արդյունք էր, քանի որ ձերբակալությունից հետո գործընթացը, իրոք, ձևական էր: Ուստի, ակնհայտ էր, որ Լուկաշենկոն լավություն էր անում իր ադրբեջանցի գործընկերոջը, իսկ թե ինչի դիմաց, իրենք կիմանան… Սպասելի էր նաև այն պատճառով, որ այդ երկու պետությունների իշխանությունները վաղուց ավտորիտար համբավ ունեն, և, հետևաբար, թքած ունեն միջազգային նորմերի, մարդու իրավունքների ու ազատությունների վրա:
-Լապշինի հետ կատարվածը նախադեպային կարո՞ղ է դառնալ: Այսինքն՝ Ադրբեջանը կարո՞ղ է այս կամ այն երկրից պահանջել իրեն արտահանձնել Արցախ այցելած մարդկանց:
-Ադրբեջանի պահանջի ու ախորժակի տեսանկյունից Լապշինի արտահանձնումը նախադեպային կարող է դառնալ, սակայն համոզված եմ, որ ոչ մի նորմալ պետություն լուրջ չի ընդունելու այդպիսի պահանջները, մանավանդ որ դա միջազգային իրավունքին և ընդունված համընդհանուր արժեքներին հակասում է: Այսինքն՝ Արցախ այցելած և Ադրբեջանին գրգռած օտարերկրացիները կարող են զգուշանալ միայն Բելառուսից, թեև չի բացառվում, որ Լապշինի դեպքը նույնիսկ Բելառուսում նախադեպային չդառնա, քանի որ այդ որոշումը ակնհայտորեն քաղաքական էր, ոչ թե իրավական:
-Ինչպե՞ս կբնորոշեք Ադրբեջանի այս հաջողությունը, ամեն դեպքում Ալիևը հասավ իր նպատակին:
-Այո, Ալիևը հասավ իր նպատակին, բայց պետք է փաստել, որ մեկ անգամ ևս վերահաստատեց իր մասին պատկերացումները՝ որպես հղփացած բռնապետ, որը թքած ունի համամարդկային արժեքների ու նորմերի վրա: Սա կարելի է հաջողություն համարել միայն կարճաժամկետ քարոզչական առումով՝ այն էլ գլխավորապես ներքին լսարանի առջև, իսկ քաղաքական առումով Ադրբեջանի այս քայլը կարող է նաև գլխացավանքների պատճառ դառնալ: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը դատապարտելու է այդ խայտառակ գործարքը. չեմ բացառում, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում միջնորդ երկրները նույնպես բացասական գնահատական տան կատարվածին և կշտամբեն Ալիևին: Այդ ուղղությամբ պետք է աշխատել բազմակողմանիորեն ու հետևողականորեն, և կտեսնենք, որ այն ամենևին հաջողություն չէ Ադրբեջանի համար: Բացի դրանից, սա ևս մեկ առիթ էր միջազգային լրատվամիջոցների համար Ադրբեջանի իշխանություններին ներկայացնելու որպես ազատ խոսքը ճնշող բռնապետ: Այդ համատեքստում, գուցեև բարեբախտաբար, ղարաբաղյան թեման երկրորդ պլան է մղված, և լրատվամիջոցները, որպես ձերբակալման պատճառ, նշում են հիմնականում Լապշինի կողմից Ալիևին քննադատելը:
-Որպես քաղաքագետ՝ ի՞նչ եք կարծում՝ ինչու՞մ թերացան Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը Լապշինին օգնելու հարցում: Մյուս կողմից՝ ինչո՞ւ չմիջամտեց Ուկրաինան, նաև որի քաղաքացի է Ալեքսանդր Լապշինը: Կարծիք կա, որ Ուկրաինան զոհեց իր «քաղաքացուն», որովհետև Ղրիմի հարց ունի, որը պարբերաբար համեմատում են ԼՂ հակամարտության հետ:
-Այս հարցում փակ դռները շատ են, և դժվար է ասել, թե ոչ հրապարակային ինչ աշխատանք է կատարվել և ինչ չի կատարվել: Ուստի, ճիշտ չէի համարի միայն հրապարակային քայլերով գնահատել կանխարգելիչ աշխատանքները: Ամեն դեպքում, ուրախալի է, որ գոնե Իսրայելի ու Ռուսաստանի բարձրագույն ամբիոններից դատապարտել են Բելառուսի ու Ադրբեջանի վարքը՝ անընդունելի համարելով Լապշինի ձերբակալությունը և արտահանձնումը: Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Իսրայելը չկարողացան կանխել արտահանձնումը, քանի որ չցանկացան լուրջ հակամարտության գնալ, որը պահանջում էր զոհողություններ ու կորուստներ, իսկ մի հասարակ քաղաքացու համար հավանաբար չնախընտրեցին նման գին վճարել, առավել ևս, երբ Բաքուն ու Մինսկը հետևողական էին տրամադրված: Իհարկե, չեմ բացառում նաև Ադրբեջանի ներքին միջամտությունը և ազդեցությունը պաշտոնական Մոսկվայի ու Թել Ավիվի վրա: Ուկրաինայի լռությունը կարող էր թե՛ Ղրիմի հարցով և թե՛ ինչ-որ գործարքով պայմանավորված լինել, ամեն դեպքում, կդժվարանամ հստակ գնահատական տալ, քանի որ տեղեկատվությունը դրա վերաբերյալ սուղ է:
Իսկ Հայաստանի պարագան այլ է, քանի որ նա ոչ մի ուղղակի առնչություն չունի Լապշինի դեպքի հետ, այդ պատճառով պաշտոնական Երևանի հնարավորությունները բավականին սահմանափակ էին: Այնուամենայնիվ, տեսանելի էր, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով ու հրապարակային քայլերով որոշակի ջանքեր էր գործադրում կանխարգելելու արտահանձնումը: Ես չեմ կարող միանշանակ ասել, թե ինչու չհաջողվեցին այդ ջանքերը: Այժմ, երբ արտահանձնումը տեղի է ունեցել, Հայաստանը կարող է այն կիրառել քաղաքական և տեղեկատվական դաշտերում՝ թե՛ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և թե՛ Արցախի հանդեպ լրացուցիչ ուշադրություն գրավելու նպատակով:
-Լապշինի հանձնմանը զուգահեռ ղարաբաղաադրբեջանական սահմանին լարվածության աճ է գրանցվել: Դիվանագիտական դաշտում Ադրբեջանի այս հարաբերական հաջողությունը կարո՞ղ ենք կապել այդ ակտիվության հետ:
-Սահմանի իրավիճակի սրացումը հազվադեպ երևույթ չէ, ինչը խոսում է ալիևյան կլանի ֆաշիստական բնույթի մասին: Պատճառները մշտապես նույնն են, երբեմն փոխվում են առիթները: Այնպես որ չեմ բացառում, որ հերթական լարումը կարող է կապ ունենալ Լապշինի «հաջողված» օպերացիայի հետ, սակայն առիթներն այնքան էլ կարևոր չեն, փոխարենը պետք է հնարավորինս վերացնել կամ գոնե զսպել պատճառները:
-Նախորդ տարի իրականացնում էիք #եկԱրցախ ֆլեշմոբը: Լապշինի  դեպքը, ինչպես նաև  ադրբեջանական «սև ցուցակը» ի՞նչ ազդեցութուն կարող են ունենալ Արցախի զբոսաշրջության վրա:
-Իրականում «Եկ Արցախ» ֆլեշմոբն ուղղված էր ավելի շատ հայությանը, քան օտարերկրացիներին, քանի որ դրա հիմքում որոշակի հուզական խթաններ էլ կային: Չեմ կարծում, թե Լապշինի դեպքը էական ազդեցություն կունենա օտարերկրացի զբոսաշրջիկների քանակի վրա, քանի որ բոլոր եկողները մոտավոր պատկերացնում են, թե ուր են գալիս և որոշ չափով տեղյակ են լինում ադրբեջանական ջղաձգումների մասին: Ավելին՝ կարծում եմ, որ սա կարող է առիթ դառնալ ժողովրդավարական արժեքների ջատագովների համար՝ այցելելու Արցախ և դրանով իրենց դժգոհությունը ցուցադրելու Ալիևի վարչակազմի դեմ:
Սպասենք զարգացումներին, և հնարավոր հետևանքները ավելի տեսանելի կլինեն շուտով:


Reddit

Պիտակներ՝ | | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...