Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախի համար առաջնահերթը կայուն խաղաղությունն է. Արտակ Բեգլարյան | armedia.am


Ամսաթիվ՝ 02/09/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:
– Արցախի անկախության այս 25 տարիների ընթացքում ո՞րն է եղել ամենակարևոր ձեռքբերումը կամ ձեռքբերումները:
 – Ամենակարևոր ձեռքբերումը միգուցե կարող ենք նշել անկախությունը, այսինքն այն, որ մենք ինքնուրույն կարողանում ենք մեր ճակատագիրը որոշել: Երկրորդ ոչ պակաս կարևոր ձեռքբերումը խաղաղությունն է, գոնե հարաբերական, այսինքն այն, որ կարողացանք մեր սահմաններն ամուր պահել՝ իհարկե, ամբողջ ազգով (ի նկատի չունեմ միայն Արցախի Հանրապետությունը): Այս երկու ձեռքբերումները նախապայմաններ են դարձել մնացած ձեռքբերումների համար՝ այդ թվում սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական:
– Ի՞նչ եք կարծում, անկախության սերնդի մտածելակերպը տարբերվու՞մ է նախորդ սերնդի մտածելակերպից, և ո՞րն է այս սերնդի ապագայի տեսլականը:
– Միանշանակ տարբերվում է, սակայն դժվար է գնահատել, թե որքանով է այդ տարբերությունը պայմանավորված բուն անկախությամբ, քանի որ ցանկացած դեպքում երիտասարդ սերնդի մտածելակերպը տարբերվում է իրենից ավագ սերնդի մտածելակերպից: Սա բնական երևույթ է: Սակայն եթե հաշվի առնենք, որ նախորդ սերունդը մեծացել, հասունացել է խորհրդային շրջանում, մի պետությունում, որտեղ տարբեր էր գաղափարախոսությունը, տարբեր էր մտածողությունը, կրթական համակարգը, պետք է ասենք, որ, բնականաբար, անկախությունն ազդել է: Եվ այդ անկախությունը չի նշանակում հենց Արցախի Հանրապետության անկախությունը, այլ ընդհանրապես հայության՝ այսինքն Հայաստանի Հանրապետության և Արցախի:
Ընդհանուր Հայաստանի անկախությունն ազդել է մեր երիտասարդ սերնդի մտածողության վրա, և դա արտացոլվում է թե՛ մեր գործողություններում, թե՛ կյանքի հանդեպ մոտեցումներում և թե՛ ազգային խնդիրների հանդեպ մոտեցումներում:
– Ո՞րն է Արցախի զարգացման Ձեր անձնական տեսլականը, և որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
– Եթե երկարաժամկետ կտրվածքով դիտարկենք, իհարկե, առաջնահերթը մեր կայուն խաղաղությունն է, որը հետագայում կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել  Արցախի տնտեսական, ժողովրդագրական (և՛ բնական, և՛ մեխանիկական աճով) և իհարկե կրթական համակարգի զարգացման համար: Վերջինս կապահովի կառավարման և տնտեսական համակարգերի արդյունավետությունը: Այդ ճանապարհին, կարծում եմ, ինստիտուցիոնալ մոտեցումը լավագույն տարբերակն է: Մենք պետք է հենվենք զարգացող, զարգացած ինստիտուտների վրա և ընտրենք լավագույն կադրեր, որոնք կգործարկեն այդ ինստիտուտները: Երբեք չպետք է հույս դնել միայն անհատների վրա, պետք է ինստիտուտներ լինեն, որոնք կապահովեն համապատասխան պայմաններն անհատների գործունեության համար:
Իսկ տնտեսական զարգացման համար տարբեր ուղղություններ կան, բայց հնարավորինս պետք է անել այնպես, որ Արցախը մնա իր մաքրությամբ և անարատությամբ գյուղատնտեսության ոլորտում և հնարավորինս զարգանա այս ուղղությամբ:
Իրավա-քաղաքական տեսանկյունից ցանկալի տարբերակը, բնականաբար, այն է, որ Արցախը և Հայաստանի Հանրապետությունը մեկ պետության մեջ լինեն: Սա իմ տեսլականն է:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...