Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել


Ամսաթիվ՝ 25/08/2018 Բաժին՝ Այլք, Հրապարակումներ

Ընդհանուր դահլիճը և բեմըԱյսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ:
Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում: Դրան զուգահեռ՝ միավորումը գրեթե ոչ մի միջոց չունի (նույնիսկ սեփական գրասենյակ չունի)՝ չհաշված պետության կողմից տրվող տարեկան ավելի քան 2 մլն դրամը, այնինչ մինչև 2000-ական թվականների կեսերը կազմակերպությունը Ստեփանակերտի կենտրոնում տիրապետում էր մի քանի հազար քառակուսի մետր անշարժ գույքի, իսկ խորհրդային տարիներին՝ շատ ավելի խոշոր անշարժ և շարժական գույքի և մի շարք լուրջ արտադրամասերի: Ցավոք, այդ ամենը մութ պատմություններով փոշիացվել է, և հիմա կանգնած ենք կոտրած տաշտակի առջև:
Այժմ էլ ավելի պարտավորված եմ հնարավորինս աջակցելու Արցախի չտեսնողներին և՛ կրթության ու վերապատրաստման, և՛ զբաղվածության, և՛ ինտեգրացիայի, և՛ հաշմանդամության հետ կապ ունեցող մնացած հարցերում:
Եթե որևէ մեկը կարող է աջակցել Արցախի կույրերի միավորմանը տարբեր ծրագրեր իրագործելու և ռեսուրսներ ներգրավելու հարցում, ապա կխնդրեի կապվել ինձ հետ: Կարծում եմ՝ ՀՀ, սփյուռքյան և միջազգային մի շարք կազմակերպություններ կարող են մտածել այս ուղղությամբ, քանի որ այն առնչվում է հասարակական կյանքի տարբեր բնագավառների: Գլխավոր խնդիրը կհամարեի հաշմանդամների կարողությունների զարգացումը, ինչը դրականորեն կանդրադառնա նրանց կենսագործունեության բոլոր ուղղությունների վրա:
Կազմակերպությունը հայտարարում է կամավորների ընդգրկման մասին, ովքեր պետք է մեզ օգնեն տարբեր հարցերում, ներառյալ՝ առկա օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն, ծրագրերի մշակում և իրականացում, գրասենյակային աշխատանք, չտեսնողների ուղեկցում և այլն: Մենք պատրաստ ենք կամավորներին տրամադրել իրենց կամավորության մասին վկայական և հնարավորության դեպքում ընդգրկել տարբեր ծրագրերում ու դասընթացներում: Ցանկացողները թող գրեն ինձ:
Համոզված եմ, որ շատերի աջակցությամբ Արցախի չտեսնողների հիմնական մասը մի օր զբաղվածության ու ինտեգրացիայի խնդիր չի ունենա, մնում է ավելի ու ավելի շատ մարդ սրտացավ ու նախաձեռնող լինի նաև այդ հարցում…


Reddit

Պիտակներ՝ | |

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...

«Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների  իրավագիտակցության  բարձրացումը». Արցախի ՄԻՊ | Armenpress.am

06/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել ...Ավելին...

Առաջին հարցազրույցս ՄԻՊ պաշտոնում՝ առաջնահերթություններ, բարեփոխումներ, տեխնիկական խնդիրներ ևն. Արցախի հանրային հեռուստատեսություն

02/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Նոյեմբերի 2-ին հյուրընկալվել եմ Արցախի հանրային հեռուստատեսության «Օր լրատվական» հաղորդման ուղիղ եթերին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ...Ավելին...