Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները և մանդատների բաշխումը


Ամսաթիվ՝ 03/05/2015 Բաժին՝ Մուլտիմեդիա, Քաղաքականություն

Մայիսի 3-ին Արցախում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները:
Այստեղ պարբերաբար կտեղադրեմ թարմացումներ դրանց ընթացքի ու արդյունքների վերաբերյալ, որոնք պաշտոնական բնույթ չեն կրում և որևէ կերպ չեն առնչվում իմ աշխատանքի հետ:


Համառոտ տեղեկատվություն

33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի:
Համամասնական 22 տեղի համար պայքարում են 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն և զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունները:

Այս ընտրություններին հրավիրվել ու մասնակցում են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Ի դեպ, դիտորդների մեջ կան ՀՀ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ:

Թվիթերում ստեղծել եմ #NKRvote15 հեշթեգը, որով կարելի է հետևել հիմնականում անգլերեն թարմացումներին: Հեշթեգի հղումը՝ այստեղ:


Թարմացում՝ մայիսի 21, ժամը՝ 17:00

«Ազատ Հայրենիք» կուսակցություն
Մայիսի 18-ին ԿԸՀ-ը մանդատ է տվել 33 պատգամավորի՝ 22-ը համամասնականով և 11-ը մեծամասնականով ընտրված: Պատկերը, ըստ կուսակցությունների, հետևյալն է՝
Համամասնական
1. Ռամելա Դադայան
2. Ռուդիկ Հյուսնունց
3. Արպատ Ավանեսյան
4. Գագիկ Պետրոսյան
5. Ռուսլան Իսրայելյան
6. Հովիկ Ջիվանյան
7. Արամ Գրիգորյան
8. Արարատ Օհանջանյան
9. Ռոբերտ Ղահրամանյան
10. Գրիգորի Կասպարյան
11. Վարդգես Ուլուբաբյան
Մեծամասնական
12. Արթուր Թովմասյան
13. Արզիկ Մխիթարյան
14. Սերգեյ Հարությունյան
15. Իվան Ավանեսյան

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
Համամասնական
1. Աշոտ Ղուլյան
2. Ժաննա Գալստյան
3. Վարդգես Բաղրյան
4. Լյուդմիլա Բարսեղյան
Մեծամասնական
5. Դավիթ Մելքումյան
6. Արմո Ծատուրյան

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
Համամասնական
1. Գեորգի Պետրոսյան
2. Արմեն Սարգսյան
3. Ռիտա Մնացականյան
4. Ալյոշա Գաբրիելյան
Մեծամասնական
5. Վահրամ Բալայան
6. Դավիթ Իշխանյան
7. Լեռնիկ Հովհաննիսյան
«Շարժում-88« կուսակցություն
Համամասնական
1. Էդուարդ Աղաբեկյան
2. Գագիկ Բաղունց
Մեծամասնական
3. Վիտալի Բալասանյան
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
Համամասնական
1. Հայկ Խանումյան:
Ի հավելում 32 կուսակցական մանդատների՝ 1 պատգամավոր անկախ է՝ Արսեն Առստամյանը, ով ընտրվել է 2-րդ ընտրատարածքում:
Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նիստում ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը 28 կողմ և 5 դեմ ձայներով վերընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում:
ՀՅԴ-ը ներկայացնող Վահրամ Բալայանը 30 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:
7 մշտական հանձնաժողովների ղեկավարների պաշտոննները
բաժանվել են հետևյալ համամասնությամբ՝ 5-ը «Ազատ հայրենիքից», 1-ական ՀՅԴ-ից և ԱԺԿ-ից:

1_Glxavor

2

3

4

5

6

7

8

9

10


Թարմացում՝ մայիսի 4, ժամը 13,00-ի դրությամբ

Ըստ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդած նախնական տվյալների՝ 68,915 ընտրողներից ստացած ձայների պատկերը հետևյալն է:

1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 32,632 քվե կամ 47.5 տոկոս:
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 3,709 քվե կամ 5.38 տոկոս:
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 13,105 քվե կամ 19.1 տոկոս:
4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1,136 քվե կամ 1.65 տոկոս:
5. «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն – 591 քվե կամ 0.86 տոկոս:
6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 12,965 քվե կամ 18.81 տոկոս:
7. «Շարժում -88» կուսակցություն – 4,477 քվե կամ 6.93 տոկոս:
Արդեն պաշտոնական տվյալները համընկնում են ավելի վաղ իմ ներկայացրած ոչ պաշտոնական տվյալների հետ, և փաստացի ստորև ներկայացված մանդատների բաշխումը ճշգրիտ է, իսկ «Ազգային վերածնունդը» հաղթահարել է շեմը: Իմ հաշվարկով՝ փաստորեն, միայն մեկ լրացուցիչ մանդատ է տրվելու անցած կուսակցություններից մեկին՝ կորսված ձայների դիմաց:


Թարմացում՝ մայիսի 4, ժամը 3:00-ի դրությամբ

Ըստ որոշ կուսակցություների հաշվարկների՝ ոչ պաշտոնական ու մոտավոր պատկերը հետևյալն է:

1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է,
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
5. «Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 1%-ից քիչ,
6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%,
7. «Շարժում-88» կուսակցություն – 6.5%:
Սրանք նախնական և կլորացրած արդյունքներն են, և կարող են թեթև շեղում տալ վերջնական արդյունքներից:
Ըստ կրկին նախնական ու ոչ պաշտոնական տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով հաղթածների ցուցակը հետևյալն է: Ի դեպ, որոշ ընտրատարածքներում կատաղի պայքար է մղվել, և չնչին տարբերությամբ են որոշ թեկնածուներ հաղթել, այնպես որ չեմ բացառում, որ տվյալների վերջնականացումից հետո փոփոխություն լինի ներքոնշյալ ցանկում:
1. Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»),
2. Արսեն Առստամյան (անկախ),
3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն),
6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
8. Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
11. Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»):
Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),
4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – եթե 5%-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով, ապա՝ 1 համամասնական մանդատ, այլապես կուսակցություններից մեկը կստանա այդ մեկ մանդատը, իսկ թե որ կուսակցությունը, դժվարանում եմ ասել:
1 մանդատ ևս պետք է տրվի կուսակցություններից մեկին՝ կորսված ձայների վերաբաշխման շնորհիվ: Այս 32 մանդատին գումարվում է 1 անկախ պատգամավորի մանդատ:
Սպասենք ԿԸՀ տվյալներին…


Թարմացում՝ մայիսի 3, 21,00-ի դրությամբ

Ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է ձայների հաշվարկման գործընթացը:
ԿԸՀ տվյալներով՝ ժամը 20,00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել են ընտրողների 70,6 տոկոսը, որն ավելի բարձր է, քան 2010թ. ցուցանիշը:
ժամը 17,00-ին 101583 ընտրողների շուրջ 63 տոկոսն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ժամը 14,00-ի դրությամբ՝ մասնակցայնությունը 46,8% էր:
Արտգործ նախարար Կարեն Միրզոյանը հեռուստատեսության հետ հարցազրույցում նշեց, որ դիտորդների ցանկը կհրապարակվի արդյունքների հրապարակումից հետո, սակայն հավելեց, որ ավելի քան 100 միջազգային դիտորդ է ընդգրկված՝ շուրջ 25 երկրից:


Տեղեկանք

Հինգերորդ խորհրդարանն ընտրվել է 2010թ. մայիսի 23-ին, որի ժամանակ մեծամասնական տեղերը 17-ն էին, իսկ համամասնականը՝ 16: Այն ժամանակ քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակում ընդգրկված 98 հազ.518 ընտրողից 66 հազ.771-ը: Համամասնական ընտրակարգով առաջատարը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր, որին կողմ էին քվեարկել 29 հազ.252 ընտրող կամ ընդհանուր արդյունքով 46.4տոկոսը: Երկրորդ տեղում էր ԼՂՀ գործող խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը, որը ստացել րէր 18հազ.017 քվե կամ 28.6 տոկոսը: Խորհրդարան մտած կուսակցությունների շարքը եզրափակում էր Հայ հեղափոխական դաշնակցությունը` 12 հազ. 525 ձայնով կամ 20.2 տոկոսով:
1

2

3

4

5
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարելի է նայել ԼՂՀ ԿԸՀ կայքը:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...