Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախը բոլոր հայերիս հայրենիքն է, և բոլորս էլ կրում ենք պատասխանատվություն նրա համար


Ամսաթիվ՝ 08/04/2016 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Մի կարևոր խնդիր և պարզաբանում…
Արցախը բոլոր հայերիս հայրենիքն է, և բոլորս էլ կրում ենք պատասխանատվություն նրա համար:
Քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայորդիների անուններն աստիճանաբար հրապարակելու գործընթացում երբեմն կարծիքներ եմ լսում, որ, իբր թե, բոլոր զոհերը ՀՀ-ից են՝ դրանից բխող կեղծ հետևություններով: Այս թյուր ու անբարոյական կարծիքի/պնդման վերաբերյալ կասեի հետևյալը՝
1. Պետք է ուշադիր նայել արդեն պաշտոնապես հրապարակված ցուցակները՝ թե՛ ՊԲ կայքում http://nkrmil.am/main/am/newsMore1271.html և թե՛ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում )թարմացված տարբերակով): Դրանցում ներկայացված զոհերի մոտ մեկ երրորդը Արցախից են:
2. Հավանաբար զոհերի անունները ՀՀ լրատվամիջոցների կողմից ներկայացնելիս՝ զտվել է ցուցակը՝ թողնելով միայն կամ գլխավորապես ՀՀ բնակիչների անունները: Այլապես այդ տպավորությունը չպետք է առաջանար: Ուստի, կոչ եմ անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այս հարցում զգույշ լինել և ամբողջովին ներկայացնել ցանկը՝ Արցախի բնակիչների անունները ներառյալ:
3. Ով շահարկում է այս հարցը՝ հերթական անգամ փորձելով «ղարաբաղցիների» ու «հայաստանցիների» միջև սեպ խրել, ապա միանշանակ ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Նույնիսկ չեմ բացառում, որ այս զրույցները հրահրվել են ադրբեջանական գործակալների/ֆեյքերի կողմից: Դա, իմ կարծիքով, անբարոյականություն է. վե՛րջ տվեք խառնակչությանը:
Հ.Գ. Պետք է նաև հաշվի առնել, որ այս պահին ոչ մի պետական մարմին չի կարող զոհերի վերջնական ցանկ ներկայացնել:
Փա՛ռք հայոց հայրենիքի համար ընկած և չընկած բոլոր հերոսներին՝ անկախ բնակության վայրից և ազգությունից:


Reddit

Պիտակներ՝ |

Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին | shantnews.am

15/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ ...Ավելին...

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

15/10/2018 Բաժին՝ Քաղաքականություն
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու ...Ավելին...

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...